Ջրահանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրահանում, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի հեռացումը գործող հանքահորերից, բացահանքերից և ուղղաձիգ, թեք ու հորիզոնական հանքափորվածքների հանքահատման ժամանակ։ Որպես կանոն, ջրահանում կատարվում է ջրի բարձրացումով, իսկ բովանցքներից և խրամներից՝ ինքնահոսով։ Բաց և ստորգետնյա հանքամշակումների ժամանակ կիրառվող հորանային կամ բացահանքային ջրահանման տարբեր համակարգեր բաղկացած են՝ ցամաքուրդային առուներից, խողովակավոր կոլեկտորներից, որոնք ջուրն ընդունում են ստորգետնյա ցամաքուրդային հարմարանքներից, տեղամասային և գլխավոր ջրահավաքներից ու մղիչ խողովակաշարերից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 528