Ջրածնային էլեկտրոդ
Արտաքին տեսք

Ջրածնային էլեկտրոդ, որոշակի կոնցենտրացիայով թթվի լուծույթում ընկղմված և գազային ջրածնի հոսքում գտնվող պլատինե թիթեղ։ Ջրածնային էլեկտրոդի վրա ընթացող դարձելի ռեակցիայի հետևանքով էլեկտրոդի վրա առաջանում է պոտենցիալ։ Եթե ջրածին իոնների ակտիվությունը 1 գ․ իոն/լ է, իսկ գազային ջրածնի ճնշումը՝ 1 կգ/սմ² (մթն), ջրածնային էլեկտրոդի պոտենցիալը կոչվում է ստանդարտ (նորմալ) պոտենցիալ, որի արժեքը պայմանականորեն ընդունված է համարել ։ Ջրածնային էլեկտրոդի ստանդարտ պոտենցիալի համեմատությամբ են որոշվում մյուս բոլոր էլեկտրոդների պոտենցիալները։ Ջրածնային էլեկտրոդը օգտագործվում է որպես համեմատական էլեկտրոդ։
Ջրածնային էլեկտրոդի սխեման՝
- Պլատինե էլեկտրոդ։
- Մատակարարվում է ջրածնային գազ։
- Թթվի (սովորաբար ) լուծույթ, որում կոնցենտրացիան = 1 մոլ/լ։
- Ջրային փական, որը կանխում է մթնոլորտային թթվածնի մուտքը։
- Էլեկտրոլիտիկ կամուրջ (բաղկացած կոնցենտրացված լուծույթից), որը թույլ է տալիս միացնել գալվանական էլեմենտի երկրորդ կեսը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 527)։ |