Ջո Վեյդեր
Ջո Վեյդեր | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Joe Weider |
Մականուն(ներ) | The Master Blaster |
Մասնագիտացում | ֆունկցիոներ, խմբագիր և գործարար |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 29, 1919 |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Մահվան ամսաթիվ | մարտի 23, 2013[1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Հասակ՝ | 1,78 մետր |
Ջոզեֆ Էդվին «Ջո» Վեյդեր (անգլ.՝ Josef Edwin «Joe» Weider, նոյեմբերի 29, 1919, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա - մարտի 23, 2013[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2], կանադացի բոդիբիլդեր և ձեռնարկատեր, ով իր եղբոր՝ Բեն Ուեյդերի հետ համատեղ հիմնադրել է Միջազգային Բոդիբիլդինգի Ֆեդերացիան (անգլ.՝ International Federation of BodyBuilders, IFBB): Նա նաև ստեղծել է Միստր Օլիմպիա, Միսիս Օլիմպիա և Մաստեր Օլիմպիա բոդիբիլդինգի մրցույթները։ Նա նաև ֆիթնես սարքավորումների և սննդային հավելումների արտադրող էր։ 2014 թվականին ընդգրկվել է Միջազգային Սպորտի Փառքի սրահում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Վեյդերը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 29-ին հրեական ընտանիքում[3], որը Կանադա էր տեղափոխվել Լեհաստանի Լյուբլին նահանգի Կուրուվից[4]։ Ջոն բավականին վաղ է սկսել մարզվել։ Նա կառուցել է իր առաջին ծանրաձողը մեքենայի անիվներից և շոգեքարշի առանցքից[4]։
Տասնյոթ տարեկանում Ջոնը հրատարակեց «Your Physique» ամսագրի առաջին համարը, որտեղ նա նկարագրեց իր մարզման մեթոդները և մկանային զանգվածի ճիշտ ավելացում: Ավելի ուշ ամսագիրը վերանվանվեց «Muscle Builder», իսկ հետագայում «Muscle & Fitness»:
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետպատերազմյան տարիներին Ջոն իր եղբոր՝ Բեն Վեյդերի հետ միասին ակտիվորեն զբաղվել են բոդիբիլդինգի պրոպոգանդայով[4]։
Վեյդեր եղբայրները հիմնադրել են Բոդիբիլդերների միջազգային ֆեդերացիան 1946 թվականին Մոնրեալում[5]։ 1956 թվականին նա հանդիպեց մոդել և փին-ապ աստղ Բեթի Բրոսմերին, ով հետագայում դարձավ նրա կինը (1961 թվականից) և բիզնես գործընկերը։
1965 թվականին Ջո Վեյդերը կազմակերպեց Միստր Օլիմպիա մրցույթը[6]։ Մրցույթը ստեղծվել է, որպեսզի օգնի Միստր Տիեզերքի (անգլ.՝ «Mr. Universe») մրցույթի հաղթողներին շարունակել մարզումները և գումար վաստակել։ Այնուհետև Ջոն մարզեց այնպիսի հայտնի բոդիբիլդերների, ինչպիսիք են Առնոլդ Շվարցենեգերը, Ֆրանկո Կոլումբուն, Ֆրենկ Զեյնը, Լուի Ֆերինյոն, Լարի Սքոթը և Լի Հեյնին[4][7]:
Այն բանից հետո, երբ բոդիբիլդինգը հայտնի դարձավ կանանց շրջանում, Ջոնը կազմակերպեց Միսիս Օլիմպիա (անգլ.՝ «Ms. Olympia» մրցույթը: Առաջին մրցումները անցկացվել են 1980 թվականին[4]։
Ջոնը նաև հիմնադրել է «Weider Publications»-ը 1981 թվականին, որը հրապարակել է ֆիթնես ամսագրեր, ինչպիսիք են «Shape», «Flex», «Muscle & Fitness», «Muscle Power», «Mr America», «Men's Fitness», «Living Fit», «Prime Health and Fitness», «Fit Pregnancy», «Cooks» և «Senior Golfist»: Ջոյի խոսքերով, 2003 թվականին «Flex» ամսագրի տպաքանակը կազմում էր 200,000, իսկ «Muscle & Fitness»-ի՝ 500,000 տպաքանակով[8]: 2003 թվականին «Weider Publications»-ը վաճառվեց American Media-ին[9][10]:
Բացի այդ, Ջո Վեյդերը գրել է իր մեթոդների մասին գրքերի շարք, որը կոչվում է «Բոդիբիլդինգի Վեյդեր համակարգը» (անգլ.՝ «The Weider System of Bodybuilding»)[7]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեյդերն ամուսնացել է Հեդվիգես «Վիկի» Ուզարի հետ, ում հետ ունեցել է մեկ երեխա, նախքան 1960 թվականին ամուսնալուծվելը[11]։ 1961 թվականին Վեյդերն ամուսնացավ Բեթի Բրոսմերի հետ, որն այն ժամանակ ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող փին-ապ աղջիկն էր[12]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեյդերը մահացել է սրտային անբավարարությունից 2013 թվականի մարտի 23-ին Լոս Անջելեսի Սեդարս-Սինայ բժշկական կենտրոնում, 93 տարեկան հասակում[13][14][15]:
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի Աշխատանքի տոնի առթիվ Կալիֆորնիայի նահանգապետ, յոթակի «Միստր Օլիմպիա» հաղթող և Վեյդերի աշակերտ Առնոլդ Շվարցենեգերը նրան հանձնել են Լոս Անջելեսի Վենետիկ շրջանից «Muscle Beach» Փառքի սրահի մրցանակը։ Շվարցենեգերը պարգևատրել է Վեյդերին՝ ոգեշնչելով նրան շարունակել զարգացնել բոդիբիլդինգը և այցելել ԱՄՆ[16][17]։ Նույն թվականին Ջո և Բեն Վեյդերները նաև ստացել են կյանքի նվաճումների մրցանակ «Իսրայելի երիտասարդ տղամարդկանց ասոցիացիայից»[18]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joe Weider; Bob Oskam The Olympians: The Story of the Mr. Olympia Contest. — St. Martin’s Press, 1958. — ISBN 978-0-312-58428-3
- Joe Weider Bodybuilding, the Weider approach. — McGraw-Hill Education, 1981. — ISBN 978-0-8092-5909-0
- Joe Weider; Weider Women's Weight Training and Bodybuilding Tips and Routines. — McGraw-Hill Education, 1982. — ISBN 978-0-8092-5754-6
- Joe Weider; Bill Reynolds The Weider system of bodybuilding. — McGraw-Hill Education, 1983. — ISBN 978-0-8092-5559-7
- Betty Weider; Joe Weider The Weider body book. — McGraw-Hill Education, 1984. — ISBN 978-0-8092-5429-3
- Joe Weider The Best of Joe Weider's Flex Nutrition and Training Programs. — McGraw-Hill Education, 1990. — ISBN 978-0-8092-4118-7
- Joe Weider Joe Weider's Mr. Olympia Training Encyclopedia. — McGraw-Hill Education, 1991. — ISBN 978-0-8092-4040-1
- Joe Weider; Bill Reynolds Joe Weider's ultimate bodybuilding: the master blaster's principles of training and nutrition. — McGraw-Hill Education, 1999. — ISBN 978-0-8092-9775-7
- Daniel Levesque The Weider Weight Training Log: Including a Daily Planner. — Hushion House, 2004. — ISBN 978-0-9684004-2-5
- Ben Weider; Joe Weider; Daniel Gastelu The Edge: Ben and Joe Weider's Guide to Ultimate Strength, Speed, and Stamina. — Penguin, 2003. — ISBN 978-1-58333-144-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1032915722 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ McFadden, Robert D. (2013 թ․ մարտի 23). «Joe Weider, Founder of a Bodybuilding Empire, Dies at 93». The New York Times. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Joe Weider | Joe Weider». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Биография Джо Уайдера на сайте Ambal.ru Արխիվացված 2015-02-08 Wayback Machine(ռուս.)
- ↑ Официальный сайт Международной Федерации Бодибилдеров Արխիվացված 2013-10-18 Wayback Machine(անգլ.)
- ↑ История конкурса «Мистер Олимпия» Արխիվացված 2013-10-19 Wayback Machine(անգլ.)
- ↑ 7,0 7,1 Джо Уайдер и его книга «Система строительства тела» Արխիվացված 2011-07-01 Wayback Machine(ռուս.)
- ↑ Фредерик Хатфилд (2003). «Интервью Джо Уайдера для bodybuilding.com». bodybuilding.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «About Us — Overview | American Media Inc». www.americanmediainc.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Evercore Partners and Thomas H. Lee Partners Announce $1.5 Billion Recapitalization of American Media, Inc» (անգլերեն). www.businesswire.com. 2003 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ McFadden, Robert D. (2013 թ․ մարտի 23). «Joe Weider, Founder of a Bodybuilding Empire, Dies at 93». The New York Times. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ Mike Steere Brothers of Iron, p. 120, Sports Publishing LLC, 2006 978-1-59670-124-3
- ↑ «Joe Weider Legendary Bodybuilding and Fitness Icon Dies at 93». MarketWatch. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ Trounson, Rebecca (2013 թ․ մարտի 24). «Joe Weider dies at 93; bodybuilding pioneer and publisher...». LA Times. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ LOS ANGELES: Joe Weider Legendary Bodybuilding and Fitness Icon Dies at 93 Արխիվացված 2013-03-26 Wayback Machine, heraldonline.com
- ↑ Finnegan, Michael; Robert Salladay (2006 թ․ սեպտեմբերի 5). «CALIFORNIA ELECTIONS; Angelides, Governor Work the Holiday; Schwarzenegger pays a nostalgic Labor Day visit to a bodybuilding event in Venice. His challenger seeks to shore up support among unions». Los Angeles Times. Los Angeles, Calif. էջ B.1.
- ↑ «Muscle Beach Venice Bodybuilding Hall of Fame». Californiabeachbodybuilding.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Awards». Joe Weider. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография Джо Уайдера на Body-Bar.ru
- Биография Джо Уайдера на HomeGymsOnline(անգլ.)
- www.weider.com — спортивное питание от Джо Уайдера(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Վեյդեր» հոդվածին։ |
|