Ջո Ջոնգ Սոգ
![]() կորեերեն՝ 조정석 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Սեուլի արվեստի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, մոդել և երգիչ |
Ամուսին(ներ) | Gummy[2] |
Ջո Ջոնգ Սոգ (հանգըլ 조정석, դեկտեմբերի 26, 1980[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան[3]։ Նա սկսեց իր կարիերան թատրոնում՝ ճանաչում ձեռք բերելով իր դերասանական հմտությունների շնորհիվ, խաղացել է «Գարնանային զարթոնք» (կորեերեն՝ 스프링 어웨이크닝), «Հեդվիգ» (կորեերեն՝ 헤드윅), «Երգեհոն իմ սրտում» (կորեերեն՝ 내 마음의 풍금) և բազմաթիվ այլ մյուզիքլներում և պիեսներում։ Մոտ մեկ տասնամյակ բեմում աշխատելուց հետո Ջո Ջոնգ Սոգը իր կարիերան սկսեց 2012 թվականին «Ճարտարապետության ներածություն» (կորեերեն՝ 건축학개론) ֆիլմում, որտեղ նրա խաղացած դերը դարձավ նրա բեկումնային դերը։ Սակայն նրա կարիերան էկրանին սկսվել էր 2011 թվականին «Ինչ կա» (կորեերեն՝ 왓츠업) դրամայում, որտեղ խաղացել է երկրորդական դեր, իսկ հաջորդ տարի հաջողության հասավ «The King 2 hearts» (կորեերեն՝ 더킹 투하츠 (2012)) դրամայում մարմնավորելով գլխավոր հերոսին ով սիրահարված էր արքայադստերը։ Այս կերպարը կտրուկ հակասում էր չարագորխծի նրա նախորդ կերպարից։ Նա նաև խաղացել է հետևյալ ֆիլմերում ՝ «Իմ սերը, Իմ հարսնացուն» ( կորեերեն՝ 나의 사랑 나의 신부 (2014)), «Մեծ եղբայրը» (կորեերեն՝ 형 (2016)), «Թմրանյութերի թագավորը» (կորեերեն՝ 마약왕 (2017)) «Ելք» (կորեերեն՝ 엑시트 (2019)), դրամաներում ՝ «The King 2 hearts» (կորեերեն՝ 더킹 투하츠 (2012)), «Լավագույն Լի Սոն Շին» (կորեերեն՝ 최고다 이순신 (2013)), «Հիվանդանոցի երգացանկ» (կորեերեն՝ 슬기로운 의사생활 (2020)), «Հիվանդանոցի երգացանկ 2» (կորեերեն՝ 슬기로운 의사생활 2 (2021)) և այլ դրամաներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Ջոնգ Սոգը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 26–ին Սեուլում։ Նրա հայրը ռազմաօդային ուժերի կործանիչների մեխանիկ էր[4]։ Նա ունի մեծ քույր և երկու ավագ եղբայր։ Հատկանշական է, որ նա ամենափոքրն է երկու եղբայրներից ու քրոջից՝ տարիքային զգալի տարբերությունով, ավագ քույրը 19 տարով, ավագ եղբայրը 16 տարով, իսկ կրտսեր եղբայրը 10 տարով մեծ են իրենից[5][6]։
Նա երազում էր դառնալ դասական կիթառահար և ցանկանում էր համալսարանում դասական կիթառ մասնագիտանալ, բայց երեք անգամ ձախողեց համալսարանի ընդունելության քննությունը։ Եկեղեցու ավետարանիչը տեսնելով նրա տաղանդը ասում է. «Կարծում եմ՝ դու դերասանական տաղանդ ունես», այս խոսքերը ստիպում են նրան հաճախել երաժշտական ակադեմիա՝ դերասանական վարպետություն սովորելու համար, որտեղ սովորել էր նաև ընդունելության քննություններին։ Ի վերջո, առաջին փորձից նա ընդունվում է Սեուլի արվեստի համալսարանի թատերական բաժինը[7]։ Սակայն ընդամենը 20 տարեկանում նա դառնում է տան գլխավորը և կարիք ունենում աջակցել իր մորը, որն այդ ժամանակ վաթսունն անց էր։ Ընտանեկան ծանր հանգամանքների պատճառով նա անցնում է դժվարին շրջանի միջով, որը ստիպում է նրան մտածել ծայրահեղ քայլերի մասին։ Հասկանալով, որ այլևս չի կարող ապավինել ուսանողական վարկերին, նա 2004 թվականին սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան թատրոններում՝ բեմում և արդյունքում չավարտեց[8][9]։
«Ճարտարապետության ներածություն» (կորեերեն՝ 건축학개론) ֆիլմով հայտնի դարնալուց հետո Ջո Ջոնգ Սոգի զինվորական ծառայությունից ազատվելու հետ կապված հարցը կասկածներ առաջացրեց հեռուստադիտողների մոտ, որը բացահայտվեց ավելի ուշ։ 2000 թվականին հոր անսպասելի մահից հետո, նախքան Սեուլի Արվեստի Համալսարան ընդունվելը, նա ծանուցում էր ստացել և դիմել էր զինվորական ծառայությունից ազատման համար՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։ Զինվորական անձնակազմի վարչությունը հետաքննել էր նրա ընտանեկան հանգամանքները, ունեցվածքը և ամսական եկամուտը՝ ի վերջո որոշելով, որ նա իրավասու է ազատվել զինվորական ծառայեւթյունից[10]։ Երաժշտական բեմում առանց Սեուլի արվեստի համալսարանում ուսումն ավարտելու նրա որոշումը պայմանավորված էր նաև ապրուստ վաստակելու անհրաժեշտությամբ։ Այդ ժամանակ նրա գործակալությունը արտահայտեց իր հիասթափությունը՝ նշելով. «Նա միայն երկու տարի առաջ մարեց իր համալսարանի ուսանողական վարկերը։ Որքա՞ն գումար կարող էր աշխատել որպես բեմի նորեկ կատարող»[11]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004-2010 թվականներ։ Վաղ կարիերա՝ դառնալով մյուզիքլի աստղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Ջոնգ Սոգը դերասանական կարիերան սկսել է 2004 թվականին «Շչելկունչիկ» (կորեերեն՝ 호두까기인형) մյուզիքլում փոքրիկ դերակատարմամբ։ Հիմնականում ակտիվ բեմում նա հանդես է եկել ավելի քան 20 մյուզիքլներում և ներկայացումներում, այդ թվում՝ «Հունաստան» (կորեերեն՝ 그리스 (2005))[12][13], «Մարդը, ով կոտրել է պատը» (կորեերեն՝ 벽을 뚫는 남자(2007)), «Քամու երկիրը» (կորեերեն՝ 바람의 나라), «Հեդվիգ» (կորեերեն՝ 헤드윅(2006))[14], «Զարթոնք» (կորեերեն՝ 스프링 어웨이크닝 (2009)) և «Իսկական Արևմուտք» (կորեերեն՝ 트루웨스트(2011))[15][16][17][18]: Նա ճանաչվել է իր դերասանական հմտությունների շնորհիվ ՝ 2008 և 2009 թվականներին Կորեայի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ շահելով լավագույն նոր դերասան և երկրորդ պլանի լավագույն դերասան մրցանակները։ Նա նաև վաստակել է «Երկրորդ Ջո Սեն Վու» (կորեերեն՝ 제2의 조승우) մականունը և հաստատվել է որպես աստղ երաժշտական ասպարեզում[19][20]։
Ջո Ջոնգ Սեոգն այս մասին ասել է լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
![]() |
«Իրականում ես այնքան էլ չեմ սիրում մյուզիքլի դերասան տերմինը։ Ես ուղղակի ուզում եմ դերասան լինել։ Դերասան, ով իսկապես լավ է խաղում» - Financial News, 3 մայիսի, 2007 թ[21]
|
![]() |
2011-2018 թվականներ։ «Ճարտարապետության ներածություն» ․ ճանչում և հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին նա կատարեց իր հեռուստատեսային դեբյուտը «Ի՞նչ կա» (կորեերեն՝ 왓츠업) համալսարանական դրամայում որպես ամաչկոտ, բայց տաղանդավոր երաժշտության ուսանող, որը գրված է Սոնգ Ջի Նայի (կորեերեն՝ 송자나) կողմից, գործողությունները տեղի են ունենում համալսարանի երաժշտական բաժնում[22]։ Գրող Սոնգ Ջի Նան, ով անձամբ ընտրել է Ջո Ջոնգ Սոգին «Գարնանային զարթոնք» մյուզիքլը դիտելուց հետո, այդ ժամանակ հրապարակել է իր SNS-ում հետևյալ գրառումը։
![]() |
«Ես պատահաբար տեսա «Գարնանային զարթոնք» մյուզիքլը, իսկ դերասանը, ում լուսանկարեցի՝ մտածելով, թե «Ո՞վ է այդ տղան», Ջո Ջոնգ Սոկն էր։ Ռեժիսոր Լի Ջի Նան ասաց․ «Փորձեք աշխատել այս ընկերոջ հետ և դուք երջանիկ կլինեք»։ - Sports Chosun-ի 2016 թվականի նոյեմբերի 26-ի հոդվածից[23]
|
![]() |
2011 թվականի հունվարի սկզբին Ջո Ջոնգ Սոգը բացառիկ կառավարման պայմանագիր կնքեց Dream Star Entertainment-ի հետ[24]։ Իր էկրանային դեբյուտում՝ «Ճարտարապետության ներածություն» (կորեերեն` 건축학개론) ռոմանտիկ ֆիլմում, որը դարձավ 2012 թվականի ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը, նա խաղում էր Նապդեոկի՝ Սյունմինի անցյալի ընկերոջ դերը։ «Ես պարզապես չեմ կարող դա հասկանալ, չեմ կարող հասկանալ» տողով նա կերտեց մի կերպար, որը նախկինում չէր տեսել կինոարդյունաբերության մեջ, և թեև այն կարճ երկրորդական դեր էր, այն ուժեղ տպավորություն թողեց[25][26]:Նա արժանացել է «Լավագույն նոր դերասան» մրցանակին «Կապույտ վիշապ» կինոմրցանակաբաշխության և «Տարվա ֆիլմ» մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես նաև առաջադրվել է «Լավագույն նոր դերասան» անվանակարգում՝ Դեջոնգ ֆիլմ մրցանակաբաշխության և Բուիլ ֆիլմ մրցանակաբաշխության ժամանակ[27][28]։ Այս կերպարը մինչ օրս էլ համարվում է Ջո Ջոն Սոգի ներկայացուցչական կերպարը էկրանին։*The King 2 Hearts* (կորեերեն`더킹 투하츠) դրամայում, որը հեռարձակվում էր մոտավորապես նույն ժամանակ, նա խաղում էր Յուն Շի Գյոնգի դերը, սկզբունքային և ուղղամիտ զինվորի կերպար, ինչը կտրուկ հակադրվում էր նախորդ ֆիլմի կերպարին:Իր նախորդ աշխատանքում՝ «Ճարտարապետության ներածություն»-ում (կորեերեն` 건축학개론), նա գիրացել էր ավելի քան 5 կգ-ով, սակայն այս դրամայում նիհար և արժանապատիվ կերպար խաղալու համար նա նիհարեց 8 կգ քաշով մարզումների և դիետաների շնորհիվ[29][30]։ Նա մեծ ճանաչում է ստացել արքայադստեր հանդեպ իր մաքուր սիրային կերպարի համար և առաջադրվել է MBC հեռուստատեսության Drama Awards-ի և Baeksang Arts մրցանակաբաշխության լավագույն նոր դերասան մրցանակի համար[31]։ Ջո Ջոնգ Սոգը, ով մեկ տարում կերտեց երկու հակադիր ներկայացուցչական կերպարներ, վերածվեց դերասանի, ով սիրային զանգեր էր ստանում հեռուստացույցից և էկրանից[32][33][34]։ Ջո Ջոնգ Սոգը որպես պատմող մասնակցել է MBC-ի «Աշխարհի ամենագեղեցիկ շաբաթը» (կորեերեն` 세상에서 가장 아름다운 일주일) հատուկ հաղորդաշարին, որը հեռարձակվել է հուլիսին:Հաջորդը վավերագրական ֆիլմ էր կորեացի պլաստիկ վիրաբույժների հուզիչ պատմության մասին, որոնք հավաքվել են Վիետնամի Վին Լոնգ շրջանում դեմքի դեֆորմացիաներով հիվանդների վիրահատություն կատարելու համար[35]։
Նրա հաջորդ աշխատանքը «Պողպատե զորք» (կորեերեն` 강철대오) կատակերգական ֆիլմն էր, որը հիմնված էր 1985 թվականին Մշակութային կենտրոնի գրավման դեպքի վրա, որտեղ նա խաղում էր Յոնգ Մինի դերը՝ ժողովրդական երգիչ, որը լավ էր նվագում կիթառ, երգում և պարում[36][37]:

Ջո Ջոնգ Սոգը իր առաջին պատմական ֆիլմում հայտնվել է 2013 թվականին «Դեմք ընթերցողը» (կորեերեն` 관상) ֆիլմում, որի գործողությունները տեղի են ունենում Չոսոն դինաստիայի վաղ շրջանում և պատմում են տապալված ազնվականի որդու և Չոսոնի լավագույն ֆիզիոգնոմիստի մասին՝ Մեծ արքայազն Սույանգի և Կիմ Ջոնգ Սոյի միջև, ով լավագույնս խաղում էր Պեյսոնի դերը[38]:Ջո Ջոնգ Սոգը, որը քննադատների կողմից գնահատվել է իր ակնառու կատակերգական ռելիեֆի շնորհիվ, հաստատվել է որպես տաղանդավոր դերասան՝ ստանալով երկրորդ պլանի լավագույն դերասան մրցանակը ինչպես Դեջոնգ ֆիլմ մրցանակաբաշխությունում, այնպես էլ Կորեայի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխությունում[39][40]։
Սոնգ Գանգ Հոն (կորեերեն`송강호) Ջո Ջոնգ Սոգի մասին ասել է։
![]() |
«Ջո Ջոնգ Սոգը տաղանդավոր դերասան է։ Նա ուժեղ տպավորություն թողեց հանրության վրա «Ճարտարապետության ներածություն» (կորեերեն` 건축학개론) ֆիլմի միջոցով, սակայն «Դեմք ընթերցողը» (կորեերեն` 관상) ֆիլմում նա ցուցադրեց նաև զգացմունքային արտահայտությունների լայն շրջանակ։ Կարծում եմ, որ նա բացառիկ դերասան է, ով ունակ է ոչ թե պարզապես կատակերգական, այլ խորապես զգացմունքային դերեր կատարել»։ - Sports Chosun-ի, 2013 թվականի սեպտեմբերի 2-ի հոդվածից հատված[41]։
|
![]() |
Այդ տարի նա ընտրվեց որպես գլխավոր հերոս «Լավագույն Լի Սոն Շին» (կորեերեն` 최고다 이순신) դրամայում, որի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլին[42]։ Այս ստեղծագործությունը պատմում է մի կենսուրախ աղջկա՝ Լի Սոն Շինի մասին, որը փոքրիկ գյուղից է, ով տեղափոխվում է Սեուլ և վերածվում աստղի՝ ամուր գործարարի աջակցությամբ։ Ջո Ջոնգ Սոգը խաղացել է գործակալության գործադիր տնօրեն Շին Ջուն Հոյի դերը, որը փորձում էր անփույթ ու միամիտ Լի Սոն Շինին (մարմնավորում է երգչուհի և դերասանուհի IU-ն) վերածել թոփ աստղի[43]։ Նա արժանացել է «Լավագույն դերասան» և «Լավագույն զույգ» մրցանակներին՝ KBS դերասանական մրցանակաբաշխության ժամանակ[44]։
2015 թվականի փետրվարին ավարտվեց Ջո Յունգ Սեոկի պայմանագիրը Dream Star Entertainment-ի հետ, և նա ստորագրեց բացառիկ կառավարման պայմանագիր Culture Warehouse-ի հետ[45]։
Այնուհետև նա մեծ սեր ստացավ «Օ իմ ոգի» (կորեերեն` 오 나의 귀신님) դրամայում իր խաղացած դերի համար՝ որպես Կանգ Սոն վու, ռեստորանի սեփականատեր խոհարար է, որը և՛ կոպիտ, և՛ սիրալիր բնավորություն ունի[46][47]։ Այս ստեղծագործությունը սիրավեպ է խոհանոցի երկչոտ օգնական Նա Բոնգ Սոնի մասին (մարմնավորվում է Պակ Բո Յանգի կողմից), ում տիրապետում է մոլի ուրվականը[48][49]։
2016 թվականին Ջո Ջոնգ Սոգը խաղացել է 1983 թվականին նշանված տղամարդու՝ Բակ Ջի Հվանի դերը, «Ժամանակի ապստամբները» (կորեերեն` 시간이탈자 ) ֆիլմում, որի ռեժիսորը Գվագ Ջե Յոնգն է (հանգլ` 곽재용), ֆիլմը էկրան է բարձրացել ապրիլին։ Պատմությունը երկու տղամարդկանց մասին է ովքեր 1983 և 2015 թվականներից են, նրանք սկսում են տեսնել միմյանց առօրյան երազների միջոցով և հետևել անցյալի իրադարձություններին՝ փոխելու իրենց հետ կապված կնոջ ճակատագիրը[50]։ Ավելի ուշ Ջո Ջոնգ Սոգը ստանձնեց հաղորդավար Լի Հվա Շինի դերը «Խանդը մարմնավորված» (կորեերեն ` 질투의 화신) ռոմանտիկ կատակերգական դրամայում, որը եթեր է հեռարձակվել օգոստոսի վերջին։ Նա գեղեցիկ մատուցեց Հվա Շինի հմայքը՝ ստեղծելով յուրահատուկ կերպար, որը կարելի էր պատկերացնել միայն Ջո Ջոնգ Սոգի հետ[51]։
Նա SBS Drama մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին ռոմանտիկ կատակերգության անվանակարգում և առաջադրվել է Baeksang Arts մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգում[52][53]։ Նոյեմբերին նա նկարահանվեց «Մեծ եղբայր» (կորեերեն `형) կատակերգական դրամատիկական ֆիլմում, որտեղ նա մարմնավորեց Գո Դու Սիկին՝ նախկին դատապարտյալին, ով օգտվում է կրտսեր եղբոր անսպասելի վթարից՝ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն ստանալու համար։ Ֆիլմը գրավեց առաջին տեղը դրամարկղում, և Ջո Ջոնգ Սոգը դրական գնահատանքի արժանացավ իր և Դո Գյուն Սոի համահունչ խաղի համար, Դո Գյուն Սոն մարմնավորում էր ազգային ձյուդոյի մարզիկ Կո Դու Յանգի կրտսեր եղբորը[54][55][56]։
2018-ին Ջո Ջոնգ Սոգը ստանձնեց Յուն Ջե Չեոլի՝ արագությամբ տարված անխոհեմ գործարար և Կորեայի առաջին F1 մրցարշավորդի դերը «Հարվածիր և փախիր» (կորեերեն` 뺑반) մարտաֆիլմում։ Դերասանի համար այս ֆիլմը մարտահրավեր էր, քանի որ, նա առաջին անգամ պետք է կերտեր չարագործի կերպար։ Պրոդյուսերական մամուլի ասուլիսում նա ասաց. «Սա իմ առաջին դերն է՝ որպես չարագործ, ինձ համար դա նոր մարտահրավեր էր, և ես իսկապես մեծ հաճույք ստացա դրանից»[57]։ Առանց վարանելու ընտրեցի այս նախագիծը։ Ես դերասանի ծարավ ունեի և շատ ուրախ էի, որ նման գործի հանդիպեցի։ Ֆիլմը պատկերում է նվիրված թիմի պայքարն ընդդեմ անկառավարելի արագությամբ մոլի գործարարի[58]։
2018 թվականի փետրվարին Cultural Warehouse-ի հետ իր պայմանագրի ավարտից հետո Ջո Ջոնգ Սոգը շարունակեց ինքնուրույն գործունեություն ծավալել[59] և 2019 թվականի մարտին բացառիկ պայմանագիր կնքեց Jam Entertainment նորաստեղծ գործակալության հետ[60]։ Այնուհետև նա խաղաց Բեկ Յի Գանգի՝ օտարազգի «Նոգդու ծաղիկ» (կորեերեն՝ 녹두꽃) պատմական դրամայում տխրահռչակ որդու դերը։ Նա արժանացավ քննադատների գնահատանքին իր անթերի բարբառի և խաղի համար՝ ստանալով SBS Acting Awards մրցանակաբաշխության լավագույն դերասան մրցանակը փոքր դրամա անվանակարգում.[61][62][63][64]։ Նույն տարվա հուլիսի վերջին նա նկարահանվեց որպես գործազուրկ երիտասարդ Յոնգ Նամ «Ելք» (կորեերեն՝ 엑시트) մարտաֆիլմում, որը գրավեց 9,42 միլիոն հեռուստադիտողի՝ սահմանելով իր նկարահանած ֆիլմերի մեջ ամենաբարձր հաջողության ռեկորդը[65]։ Ամրացնելով հաջողակ դերասանի իր կարգավիճակը և՛ դերասանական հմտություններով, և՛ տոմսային ուժով, նա առաջադրվեց «Կապույտ վիշապ» կինոմրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում[66]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Ջոնգ Սոգը մասնակցել է իր նկարահանված մյուզիքլների սաունդթրեք ալբոմներին, այդ թվում՝ «Հեդվիգ» (կորեերեն՝ 헤드윅), «Քամու երկիրը» (կորեերեն՝ 바람의 나라), «Առաջին սեր» (կորեերեն՝ 첫사랑) և «Երգեհոն իմ սրտում» (կորեերեն՝ 내 마음의 풍금)[67]։
2019 թվականի ապրիլին կնոջ՝ Գամմիի հետ միասին նա նվիրաբերեց 30 միլիոն վոն՝ աջակցելու անտառային հրդեհներից տուժածներին այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Գանգվոն-դո (կորեերեն՝ 강원도) Գոսոնգ (կորեերեն՝ 고성) և Սոկչոն (կորեերեն՝ 속초)՝ «Հույսի կամուրջ» աղետների օգնության ազգային ասոցիացիայի միջոցով[68]։
2020 թվականին նա դարձավ «Հիվանդանոցի երգացանկ» սերյաի (կորեերեն՝ 슬기로운 의사생활) երրորդ OST-ի վոկալիստը և վերափոխեց «Արոհա»-ը՝ (կորեերեն՝ 아로하) Cool խառը խմբի ներկայացուցչական երգերից մեկը, որը թողարկվել էր 2001 թվականին։ Դրամայի հանրաճանաչության շնորհիվ այս երգը արագորեն գրավեց հայրենական երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներն իր թողարկումից հետո և նույնիսկ 20 անգամ զբաղեցրեց առաջին հորիզոնականը Melon-ի ամենօրյա ցուցակում՝ Կորեայի ամենամեծ երաժշտական կայքում, գրանցելով դերասանի համար անսովոր բարձր երաժշտական ցուցանիշ[69][70]։
2021 թվականին նա երգեց «Ես հավանեցի, հավանեցի» (կորեերեն՝ 좋아 좋아)՝ OST-ը «Հիվանդանոցի երգացանկ» 2-րդ եթերաշրջանի 5-րդ մասի համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Ջոնգ Սոգը սկսել է հանդիպել երգչուհի Գամմիի (կորեերեն՝ 거미) հետ 2013 թվականին՝ ընդհանուր ընկերների միջոցով ծանոթանալուց հետո։ 2015 թվականի փետրվարին նրանց հարաբերությունների մասին լուրն առաջին անգամ հաղորդեցին լրատվամիջոցները, և նրանք պաշտոնապես հաստատեցին այդ լուրը[71]։ 2018 թվականի հունիսին՝ հինգ տարվա ծանոթությունից հետո, նրանք հայտարարեցին իրենց ամուսնության պլանների մասին՝ հայտարարելով, որ ամուսնանալու են տարվա վերջին[72][73]։ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին իրենց երկու գործակալությունները հայտարարեցին. «Ջո Ջոնգ Սոգը և Գամմին վերջերս խոստման արարողություն են անցկացրել իրենց ընտանիքների հետ և ամուսնացել։ Երկուսն էլ երդվել են հարգել և հոգ տանել միմյանց մասին իրենց ողջ կյանքի ընթացքում՝ խոստանալով միասին լինել ինչպես ուրախ, այնպես էլ տխուր ժամանակ:Նրանք խորին երախտագիտություն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր սրտանց շնորհավորել են իրենց և զույքը խոստացել ուրախացնել բոլորին իրենց ոլորտներում լավ ստեղծագործություններով և երաժշտությամբ։ Նրանք խնդրում են ջերմ քաջալերանք և օրհնություն, կյանքի այս ճանապարհը միասին անցնելու համար։ Շնորհակալություն»։ Հաղորդվել է, որ ավանդական հարսանիքի փոխարեն նրանք ամուսնացել են խոստման արարողության միջոցով[74][75]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ https://www.yna.co.kr/view/AKR20181008055500005
- ↑ Jang, Kyung-jin (2012 թ․ ապրիլի 5). 조정석 "카메라 연기, 너무 신난다". 10Asia (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: Invalid|script-title=
: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 대중문화전문, 김지수. «[김지수의 인터스텔라] 찰진 남자 조정석의 대화의 기술 "함부로 애틋하게, 납득이 될 때까지"». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 구하나 (2019 թ․ օգոստոսի 27). «조정석 "과거 '극단적 선택'까지 생각했었다"». 위키트리 (կորեերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ Chung, Ah-young (2009 թ․ հունվարի 20). «Play Island Goes on Stage After 30 Years». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Chung, Ah-young (2009 թ․ փետրվարի 18). «Adapted Island Blasts Control of Freedom». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Kwon, Mee-yoo (2011 թ․ մարտի 30). «Kim Dong-wan to perform in Hedwig». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Chung, Ah-young (2009 թ․ մարտի 24). «Spring Awakening Here in July». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Chung, Ah-young (2009 թ․ հուլիսի 20). «Spring Awakening Is Daring, Electrifying». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Jo Jung Suk, "I Had Family Issues, I'm Not Dodging Military Service"». Korea Portal. 2012 թ․ հունիսի 22. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Lee, Jin-ho (2012 թ․ հունիսի 3). «Star Encyclopedia 2.0: Jo Jeong Seok, Prince of Musicals». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Chung, Ah-young (2008 թ․ օգոստոսի 21). «Royal Palaces Open Wide». The Korea Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Choi, Min-woo (2008 թ․ դեկտեմբերի 20). «High notes and discord in the musical world». Korea Joongang Daily. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ https://m.news.naver.com/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=103&oid=014&aid=0000300550.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|저자=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|출판사=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն) - ↑ [쿠키人터뷰] ‘뮤지컬 왕자’ 조정석이 드라마로 온 이유. Kuki News (կորեերեն). 2011 թ․ հունվարի 25.
- ↑ https://m.news.naver.com/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=103&oid=366&aid=0000350717.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|저자=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|출판사=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն) - ↑ 기자, 뉴스테이지 이영경. «조정석, 드림스타엔터테인먼트와 전속계약체결». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ Cho, Kyung-yi (2012 թ․ մարտի 22). <건축학개론>의 '키스의 달인' 조정석...충무로 블루칩 부상. OhmyNews (Korean). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: Invalid|script-title=
: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ Ji, Yong-jin (2012 թ․ դեկտեմբերի 4). «PIETA Wins Best Picture at Blue Dragon Awards». Korean Film Biz Zone. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ Kim, Ji-yeon (2012 թ․ մայիսի 31). «Interview: ′The King 2Hearts′ Jo Jeong Seok is Screaming in Delight». enewsWorld. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|보존url=
ignored (օգնություն); Unknown parameter|보존날짜=
ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ Oh, Mi-jung (2012 թ․ մայիսի 3). «Jo Jeong Seok Has a Full Schedule Until October». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ho, Stewart (2012 թ․ մայիսի 21). «The King 2Hearts Jo Jeong Seok Received Over 20 Love Calls So Far». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «조정석, 이번엔 80년대 킹카 변신..'강철대오'». The Chosun Ilbo. 2012 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Director and Stars Gather for THE FACE READER Press Conference». Korean Film Biz Zone. 2013 թ․ օգոստոսի 14.
- ↑ https://m.news.naver.com/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=106&oid=076&aid=0002385650.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|저자=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|출판사=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն) - ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ Ho, Stewart (2013 թ․ հունվարի 25). «IU, Jo Jeong Seok Confirmed as Leads of KBS Drama, You're The Best Lee Soon Shin». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ Ghim, Sora (2015 թ․ մայիսի 6). «Park Bo Young And Jo Jung Suk To Act Together». BNTNews. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Park, Jo picked for follow-up drama». Korea JoongAng Daily. 2015 թ․ մայիսի 7.
- ↑ Conran, Pierce (2015 թ․ փետրվարի 11). «JO Jung-suk, LEE Ha-na Pair Up for ROH Deok's JOURNALIST». Korean Film Biz Zone. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Jang, Sung-ran (2015 թ․ հոկտեմբերի 20). «On the verge of making it big time». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Filming 'Jealousy Incarnate,' actors fight with laughter». The Korea Times. 2016 թ․ սեպտեմբերի 21.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «JO Jung-suk and DOH Kyung-soo to Play Brothers in OLDER BROTHER». Korean Film Biz Zone. 2015 թ․ սեպտեմբերի 2.
- ↑ «(Movie Review) 'My Annoying Brother': formulaic movie that works». Yonhap. 2016 թ․ նոյեմբերի 18.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Car Chase Action BBAENGBAN Revs Up for Production». Korean Film Biz Zone. 2018 թ․ մարտի 6.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ 기자, 강진구. «'녹두꽃' 조정석 "변주가 잘 되는 배우가 되고 싶어요"». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Jo Jung Suk and Yoon Shi Yoon confirm to co-star in "Ugeumchi"». JTBC Life. 2018 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն) - ↑ «'Mung Bean Flower' casts three». Korea JoongAng Daily. 2019 թ․ հունվարի 5.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «JO Jung-suk and Yoon-a Cast for New Action Disaster Movie EXIT». Korean Film Biz Zone. 2018 թ․ մայիսի 21.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ 조용철. «조정석 '아로하' 1억 스트리밍, 가온차트 플래티넘 마크 획득». n.news.naver.com (կորեերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ Sung, So-young (2015 թ․ փետրվարի 3). «Cho Jung-suk, Gummy in relationship». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Jo Jung-suk, Gummy to tie the knot this fall». Kpop Herald. 2018 թ․ հունիսի 22.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Cho Jung-seok and Gummy wed». Korea JoongAng Daily. 2018 թ․ հոկտեմբերի 9.
- ↑ «네이버 엔터». m.entertain.naver.com. Վերցված է 2025 թ․ մարտի 13-ին.