Ջո Հոքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Հոքի
Դրոշ
Դրոշ
Ավստրալիայի դեսպան ԱՄՆ-ում
 2016, հունվարի 29
Նախորդող Կիմ Բիզլի
Դրոշ
Դրոշ
Ավստրալիայի գանձապետ
2013, սեպտեմբերի 18 - 2015, սեպտեմբերի 21
Նախորդող Սքոթ Մորիսոն
Հաջորդող Քրիս Բաուեն
Դրոշ
Դրոշ
Պառլամենտի բիզնես օպոզիցիայի կառավարիչ
2007 դեկտեմբերի 2 - 2009, փետրվարի 16
Նախորդող Էնթոնի Ալբանես
Հաջորդող Քրիստոֆեր Փայն
Դրոշ
Դրոշ
Զբաղվածության և աշխատանքային հարցերի նախարար
2007, հունվարի 30 - 2007, դեկտեմբերի 3
Նախորդող Կևին Անդրյուս
Հաջորդող Ջուլիա Գիլարդ
Դրոշ
Դրոշ
Անձնակազմի սպասարկման նախարար
2004, հոկտեմբերի 26 - 2007, հունվարի 30
Նախորդող Ջոզելին Նյուման
Հաջորդող Յան Կամփբել
Դրոշ
Դրոշ
Փոքր բիզնեսի և տուրիզմի նախարար
2001, նոյեմբերի 26 - 2004, հոկտեմբերի 26
Նախորդող Յան Մաքֆարլեյն
Հաջորդող Ֆրան Բեյլի
 
Կուսակցություն՝ Ավստրալիայի լիբերալ կուսակցություն (1987 թվականից)
Կրթություն՝ Սիդնեյի համալսարան
Մասնագիտություն՝ պետական գործիչ, դիվանագետ, փաստաբան և քաղաքական գործիչ
Ազգություն ավսրալացի
Դավանանք կաթոլիկ
Ծննդյան օր օգոստոսի 2, 1965 (58 տարեկան)
Ծննդավայր Հյուսիսային Սիդնեյ Ավստրալիա Ավստրալիա
Քաղաքացիություն  Ավստրալիա
Ամուսին Մելիսա Բաբաջ (1994 թվականից)
Զավակներ 3
 
Կայք՝ joehockey.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջո Հոքի (Ջոզեֆ Բենեդիկտ Հոքի, անգլ.՝ Joe Hockey, օգոստոսի 2, 1965(1965-08-02), Սիդնեյ, Ավստրալիա), հայազգի ավստրալիացի քաղաքական գործիչ։ 1996-2015 թվականներին եղել է խորհրդարանի անդամ, 2013 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2015 թվականի սեպտեմբեր Թոնի Աբոտի կառավարությունում եղել է Ավստրալիայի գանձապետը[2][3]։ Ջոն Հովարդի կառավարությունում եղել է Ավստրալիայի Անձնակազմի սպասարկման նախարար, Աշխատանքի և զբաղվածության հարցերի նախարար։

2015 թվականին Հոքիի հրաժարականից հետո նրան փոխարինել է Թրենթ Զիմերմանը, ով նախկինում եղել է նրա աշխատակիցը[4]։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին ներկայացվել է նշանակվելու Ավստրալիայի դեսպան ԱՄՆ-ում Կիմ Բեզլիի լիազորությունների ավարտից հետո[5][6][7][8]։ 2016 թվականի հունվարի 9-ին նշանակվել է Ավստրալիայի դեսպան ԱՄՆ-ում[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոքին ծնվել է Հյուսիսային Սիդնեյում։ Հայրը հայ է (ծնվել է Բեթղեհեմում), մայրը՝ ավստրալուհի։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։ Հոր իսկական ազգանունը եղել է Հոքեդոնյան։ 1948 թվականին Ավստրալիա ժամանելով՝ վերցրել է ազգանվան «Հոքի» մասը[10][11]։

Սովորել է Սուրբ Ալյոշս արական դպրոցում, այնուհետև Սիդնեյի համալսարանում՝ ստանալով արվեստի և իրավունքի բակալավրի աստիճան։ Համալսարանական տարիներին եղել է Ուսանողական խորհրդի նախագահը։ 1986 թվականին Հովհաննես Պողոս II-ի Ավստրալիա կատարած այցի ժամանակ կազմակերպել է նրա այցը համալսարան[10]։ 1987 թվականին նա բողոքարկեց Բոբ Հոուկի համալսարանական վճարների ներմուծումը[12]։ Հոքին ուսանողական խորհրդի նախագահ լինելու տարիներին իրականացրել է համալսարանի ակումբի գլխավոր շենքի վերանորոգումը, կրճատել Honi Soit ուսանողական թերթի ծախսերը, բացել է իրավախորհրդատվական ծառայություն[13]։ Ուսխորհրդի նախագահության պաշտոնավարման ավարտին փոխվարչապետ Լիոնել Բաունից առաջարկ է ստացել միանալու Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությանը։ Ուսումնասիրելով Ջոն Սյուարտ Միլի փիլիսոփայությունը՝ նա միանում է լիբերալ կուսակցությանը[14]։ Համալսարանն ավարտելուց հետո, մինչև քաղաքականություն մտնելը,Sydney Morning Herald։ եղել է Corrs Chambers Westgarth կազմակերպության բանկային և ֆինանսական իրավաբան, այնուհետև՝ նոր Հարավային Ուելսի վարչապետի աշխատակազմում քաղաքականության տնօրեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australian Honours Search Facility
  2. «Tony Abbott's cabinet and outer ministry». smh.com.au. AAP. 2013 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Malcolm Turnbull announces new Cabinet in 'process of renewal', drops Joe Hockey, Eric Abetz: ABC 20 September 2015». Abc.net.au. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Gartrell, Adam (2015 թ․ դեկտեմբերի 5). «Liberal Trent Zimmerman wins North Sydney byelection despite swing». Sydney Morning Herald. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Joe Hockey expected to be appointed to US ambassador post; Opposition questions Malcolm Turnbull's confidence in former treasurer: ABC 8 December 2015
  6. Trent Zimmerman preselected for Joe Hockey's safe Liberal seat of North Sydney: SMH 26 October 2015
  7. 2015 North Sydney by-election: Antony Green ABC
  8. Joe Hockey announced as Australia's next ambassador to the United States: SMH 8 December 2015
  9. http://www.9news.com.au/world/2016/01/29/17/01/joe-hockey-sworn-in-as-us-ambassador-by-barack-obama
  10. 10,0 10,1 Fontaine, Angus (2009 թ․ ապրիլի 1). «No ordinary bloke: Joe Hockey». Sydney Morning Herald. smh.com.au. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  11. Past campaigns give heart to Hockey, Sydney Morning Herald, 30 June 2007
  12. Jacqueline Maley. «Joe Hockey video from 1987 shows Treasurer protesting against university fees». Smh.com.au. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. Madonna King (2014). Hockey: Not Your Average Joe. University of Queensland Press. էջ 47. ISBN 9780702252617.
  14. Madonna King (2014). Hockey: Not Your Average Joe. University of Queensland Press. էջեր 48–49. ISBN 9780702252617.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Հոքի» հոդվածին։