Ջո Ինգլս
![]() Joe Ingles | ||
![]() Ինլգսը «Յութա Ջազի» կազմում (2018) | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող/ հարձակվող պաշտպան | |
Համար | № 7 | |
Ի ծնե տրված անունը | Ջոզեֆ Հովարթ Ինգլս Joseph Howarth Ingles | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 2, 1987 (35 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 100 կգ | |
Դպրոց | Փասադենա (Ադելաիդա, Հարավային Ավստրալիա) Լեյք Ջինիդերա (Կանբերրա, ԱՄՏ) | |
Դրաֆթի տարի | 2009 / չդրաֆթացված | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Ջոզեֆ Հովարտ (Ջո) Ինգլս (անգլ.՝ Joseph Howart "Joe" Ingles, հոկտեմբերի 2, 1987, Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Յութա Ջազ» թիմի և Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է թեթև հարձակվողի, հարձակվողի և խաղարկող պաշտպանի դիրքում։ Ունի նաև բրիտանական քաղաքացիություն[1]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցում Ինգլսը բասկետբոլ է խաղացել Բրեդ Նյուլիի հետ և ճանաչվել է 2005 թվականի լավագույն նորեկ[2]։ Երկու տարի սովորել է Ավստրալիայի սպորտի համալսարանում, ավարտելուց հետո սկսել է պատրաստվել 2006-07 մրցաշրջանին «Սաութ Դրեգոնս» թիմի հետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սաութ Դրեգոնսում» նորամուտը նշել է 18 տարեկանում՝ արդյունքում դառնալով նորեկների շարքում լավագույն ռմբարկուն՝ առաջին իսկ խաղում հավաքելով 29 միավոր՝ խփելով 15 նետումներից 11-ը։ Մրցաշրջանից հետո Ինգլսը ճանաչվել է 2007 թվականի Ավստրալիայի առաջնության լավագույն նորեկ[3]։
Խաղացողի ներուժը նկատվել է NBA-ում, նրան դիտարկել են «Լոս Անջելես Լեյքերսի» սկաուտները[4]։
2009 թվականի հունիսի 30-ին «Գոլդեն սթեյթ Ուորիորս» թիմը հայտարարել է, որ Ինգլսը հրավիրվել է Լաս Վեգասի 2009 թվականի NBA-ի ամառային լիգա։ Նա հրավիրվել էր այնտեղ նաև 2010 թվականին[5]։
2010 թվականի նոյեմբերի 16-ին բասկետբոլիստը «Գրանադայից» տեղափոխվել է «Բարսելոնա», որի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[6][7]։ 2013 թվականի հունիսին հեռացել է«Բարսելոնայից»[8], իսկ 2013 թվականի հուլիսի 14-ին պայմանագիր է կնքել իսրայելական «Մակկաբիի» հետ[9].
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի Պեկինի Ամառային օլիմպիական խաղերում նորամուտը նշել Է Ավստրալիայի ազգային հավաքականում։ Չնայած ակումբային մակարդակով հանդես գալու մեծ փորձին, թիմում եղել է պահեստային խաղացող։ Եզրափակիչում Ավստրալիայի հավաքականը 116-85 հաշվով պարտվել է ԱՄՆ-ին, իսկ Ինգլսը դուրս է եկել միայն վերջին քառորդում։ Խաղացողը 100 % հարվածի դեպքում հավաքել է 11 միավոր, ինչպես նաև իրեն դրսևորել է որպես լավ փոխանցող։
Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերում Ինգլսը նույնպես լավ է հանդես եկել՝ թիմային մրցապայքարում զիջելով միայն Պատրիկ Միլսին։ Վեց հանդիպումներում Ինգլսը միջինում հավաքել է 15 միավոր, կատարել է 5 անդրադարձ և 4,2 արդյունավետ փոխանցում է կատարել։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինգլսը ամուսնացած է ավստրալացի նեթբոլիստուհի Ռենեյ Ինգլսի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ երկվորյակներ Միլա Բերնադետ Ինգլսը և Ջեյքոբ Էնթոնի Ինգլսը (ծնվ.՝ 25 հուլիսի 2016)[10] և որդին՝ Ջե՝ Թոմաս Ինգլսը (ծնվ.՝ 19 նոյեմբերի 2020)[11]։ 2019 թվականին Ինգլսի որդու՝ Ջեյքոբի մոտ ախտորոշվել է աուտիզմ[12]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավստրալիայի չեմպիոն – 2008/2009
- Իսպանիայի չեմպիոն (2) – 2010/2011, 2011/2012
- Իսպանիայի գավաթակիր (2) – 2010/2011, 2011/2012
- Իսպանիայի Սուպերգավաթակիր (2) – 2010, 2011
- Իսրայելի չեմպիոն
- Եվրալիգայի չեմպիոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ACB.com Joe Ingles nacionalidad | licencia: GBR | EUR (Իսպաներեն).»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին։ Վերցված է 2013-11-29
- ↑ «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-04-ին։ Վերցված է 2006-03-17 «Meet Joe Ingles» South Dragons (2005). Retrieved 17 March 2006.
- ↑ http://www.nbl.com.au/default.aspx?s=newsdisplay&aid=4723 Archived 2016-12-20 at the Wayback Machine. «Ingles claims rookie honour» Official NBL Website. Retrieved 20 February 2007.
- ↑ ABC TV (2006). «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է 2012-12-14 «Pathway to NBA»
- ↑ http://www.ridiculousupside.com/2010/6/28/1540775/nba-summer-league-rosters-vegas NBA Summer League Rosters — Vegas
- ↑ «Barcelona gives Joe Ingles shot at big time»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին։ Վերցված է 2022-10-04
- ↑ Regal FC Barcelona lands Joe Ingles
- ↑ «Joe Ingles won't return to FC Barcelona»։ Sportando.net։ Վերցված է 2013-07-24
- ↑ «Maccabi Tel Aviv announced Joe Ingles»։ Sportando.net։ 2013-07-24։ Վերցված է 2013-07-24
- ↑ «Joe Ingles Welcomes Twins, Jets Off to Join Aussie Team in Rio»։ Utah Jazz (անգլերեն)։ Վերցված է 2020-11-27
- ↑ «Aussie superstar couple welcome third child»։ PerthNow (անգլերեն)։ 2020-11-21։ Վերցված է 2020-11-27
- ↑ «Here’s what Joe Ingles of the Utah Jazz and his wife Renae want you to know about his son’s autism diagnosis»։ The Salt Lake Tribune (անգլերեն)։ Վերցված է 2020-11-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջո Ինգլսի էջը Ավստրալիայի սպորտի համալսարանի կայքում(չաշխատող հղում)
- Ջո Ինգլսի էջն Ավստրալիայի առաջնության կայքում
- Ջո Ինգլսի պաշտոնական կայքը Archived 2014-01-04 at the Wayback Machine.
|