Ջո Բայդենի հրաժարումը 2024 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից
| Մասն է | • timeline of the Joe Biden presidency • Joe Biden 2024 presidential campaign | |
|---|---|---|
| Թեմայով վերաբերում է | Joe Biden 2024 presidential campaign | |
| Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Թվական | 21 հուլիսի 2024 | |
| Մասնակից | Ջոզեֆ Բայդեն | |
| Պատճառ | age and health concerns about Joe Biden, Joe Biden–Donald Trump 2024 presidential debate | |
| Հետևանք | Kamala Harris 2024 presidential campaign | |
Ջո Բայդեն ԱՄՆ 46-րդ նախագահ։ 2024 թվականի հուլիսի 21-ին ԱՄՆ գործող դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը սոցիալական ցանցերում արված հայտարարության մեջ հայտարարեց 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից դուրս գալու մասին[1][2]։ Նա հավանություն տվեց փոխնախագահ Կամալա Հարիսին՝ որպես իր իրավահաջորդ՝ որպես կուսակցության թեկնածու ընտրություններում[3][4]։
2023 թվականի ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց 2024 թվականի ընտրություններում երկրորդ ժամկետով առաջադրվելու իր մտադրության մասին՝ կրկին Կամալա Հարիսի հետ որպես փոխնախագահ[5][6]։ Սակայն, նրա նախագահության ընթացքում մտահոգություններ առաջացան Բայդենի առողջության վերաբերյալ, հիմնականում նրա տարիքի և երկրորդ ժամկետը հաղթահարելու ունակության պատճառով։ Այս մտահոգությունները սրվեցին 2024 թվականի հունիսին՝ Բայդենի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի միջև բանավեճից հետո։ Բայդենի ելույթը լայնորեն քննադատվեց, մեկնաբանները նշեցին, որ նա հաճախ կորցնում էր մտքերի ընթացքը և տալիս էր շփոթված պատասխաններ, անորոշ տեսք ուներ, խոսում էր խռպոտ ձայնով և բազմիցս չէր կարողանում հիշել վիճակագրությունը կամ համահունչ արտահայտվել։[7][8][9].Այդ ժամանակվանից ի վեր Բայդենին կոչ են արել դուրս գալ մրցավազքից իր դեմոկրատ գործընկերների կողմից[10][11][12], ինչպես նաև մի շարք խոշոր լրատվական կայքերի խմբագրական խորհուրդների կողմից, ինչպիսին է The New York Times-ը[13][14]։ Մինչև հուլիսի 19-ը 30-ից ավելի բարձրաստիճան դեմոկրատներ կոչ էին արել նրան դուրս գալ մրցավազքից[15]։
Չնայած նրան ուղղված բազմաթիվ կոչերին՝ հանելու թեկնածությունը, Բայդենը բազմիցս պնդել է, որ մնալու է թեկնածու[16]։ Հուլիսի 21-ին նրա «X» էջը (նախկինում՝ Twitter) հրապարակեց թվիթ՝ ստորագրված հրաժարականի նամակով, որում նա գրել էր, որ դա «բխում է իր կուսակցության և երկրի շահերից», միաժամանակ նշելով, որ կշարունակի պաշտոնավարել որպես նախագահ մինչև իր ժամկետի ավարտը[1][2]։ Բայդենը դարձավ առաջին գործող նախագահը 1968 թվականից ի վեր, առաջինը Լինդոն Ջոնսոնից ի վեր, որը հրաժարվեց մրցավազքից, առաջինը 19-րդ դարից ի վեր, որը հրաժարվեց մեկ ժամկետից հետո, և առաջինը պատմության մեջ, որը հրաժարվեց նախնական ընտրություններում հաղթելուց հետո[17][18]։
Թեկնածության ինքնաբացարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 21-ին Բայդենի X էջը թվիթերում նամակ հրապարակեց, որում հայտարարում էր նախագահական մրցավազքից դուրս գալու մասին[1][2]։ Նամակում նա գրել է․
Նույն օրը ավելի ուշ նույն օգտահաշվում հրապարակվեց հաղորդագրություն, որում Բայդենը նախագահական ընտրություններում իր իրավահաջորդին էր աջակցում փոխնախագահ Կամալա Հարիսին, ով պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից[3][4]։
2024 թվականի հուլիսի 24-ին, նախագահական ընտրարշավից հրաժարվելուց հետո իր առաջին ելույթում, նախագահ Բայդենը բացատրեց իր որոշումը։ Օվալաձև աշխատասենյակից խոսելով՝ նա նշեց, որ հեռանալու իր պատճառը «ժողովրդավարության պաշտպանությունն» է։ Նախագահական ընտրարշավներին անդրադառնալով՝ նա նշեց. «Ամերիկան կանգնած է ընտրության առաջ շարժվելու կամ հետ շարժվելու, հույսի և ատելության, միասնության և պառակտման միջև»[19][20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Biden, Joe (2024-07-21). «Твит». x.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-24-ին. Վերցված է 2024-07-27-ին. «And while it has been my intention to seek reelection, I believe it is in the best interest of my party and the country for me to stand down and to focus solely on fulfilling my duties as President for the remainder of my term.»
{{cite web}}: More than one of|author=and|last=specified (օգնություն) - 1 2 3 Sharp, Rachel (2024-07-21). «Read Joe Biden's letter in full as he announces he's dropping out of 2024 presidential race». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին. «And while it has been my intention to seek reelection, I believe it is in the best interest of my party and the country for me to stand down and to focus solely on fulfilling my duties as President for the remainder of my term.»
- 1 2 Biden, Joe (2024-07-21). «Твит» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-21-ին. Վերցված է 2024-07-27-ին. «Today I want to offer my full support and endorsement for Kamala to be the nominee of our party this year. Democrats — it's time to come together and beat Trump.»
{{cite web}}: More than one of|author=and|last=specified (օգնություն) - 1 2 Diver, Tony; Sabur, Rozina (2024-07-22). «Biden quits race and endorses Harris». The Daily Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին. «Mr Biden said he would set out the process to replace him in the coming days as he gave his "full support and endorsement" to Ms Harris, his vice-president, in the contest.»
- ↑ Miller, Zeke (2023-04-25). «Biden announces 2024 reelection bid: 'Let's finish this job'». Associated Press (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-04-26-ին. Վերցված է 2024-07-27-ին. «President Joe Biden on Tuesday formally announced that he is running for reelection in 2024»
- ↑ Browning, Oliver (2024-04-25). «Watch Joe Biden announce his 2024 re-election bid». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին. «Joe Biden has launched his 2024 re-election bid.»
- ↑ Steve Holland, Tim Reid and David Morgan (2024-06-29). «Biden acknowledges age, bad debate performance but vows to beat Trump». Reuters (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-06-28-ին. Վերցված է 2024-07-24-ին.
- ↑ Sopel, John (2024-06-28). «Biden's performance was beyond awful – the time has come to step aside». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Bowman, Verity (2024-06-28). «'Just sad': How the world's media covered the US presidential debate». The Daily Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Allen, Johnathan (2024-06-28). «Some Democrats start calling for Biden to step aside and 'throw in the towel' on 2024». NBC News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-06-28-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Bowman, Verity; Millward, David (2024-07-19). «All the Democrats who have called on Joe Biden to quit». The Daily Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Liddell, James (2024-07-22). «All the House and Senate Democrats who publicly called on Biden to drop out of 2024 race». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Редакционная коллегия The New York Times (2024-06-28). «To Serve His Country, President Biden Should Leave the Race». The New York Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-06-28-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Robertson, Nick (2024-06-30). «These major media outlets have called for Biden to drop out». The Hill (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-06-ին. Վերցված է 2024-07-27-ին. «The New York Times, The New Yorker, The Economist, Chicago Tribune, The Atlanta Journal-Constitution...»
- ↑ Tait, Robert (2024-07-20). «Pressure mounts on Biden as tally of Democrats urging withdrawal passes 30». The Guardian (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-22-ին. Վերցված է 2024-07-27-ին. «A beleaguered Joe Biden entered potentially the most decisive weekend of his 50-year political career on Friday as the growing list of Democratic members of Congress calling on him to step aside surpassed 30...»
- ↑ Claudia Grisales, Tamara Keith, Deepa Shivaram, Deirdre Walsh (2024-07-03). «'I'm not leaving,' Biden says in a fundraising email». NPR (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-03-ին. Վերցված է 2024-07-27-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Klassen, Thomas (2024-07-21). «Biden steps aside, setting in motion an unprecedented period in American politics». The Conversation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-22-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Kenning, Chris; Samuelsohn, Darren (2024-07-23). «'It's unprecedented': Biden's exit is a history-making moment in the American presidency». USA Today News. Արխիվացված օրիգինալից 2024-07-25-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Allen, Johnathan (2024-07-25). «'Our republic is now in your hands': Biden appeals to Americans to 'preserve our democracy'». NBC News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-25-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Watson, Kathryn (2024-07-24). «Biden says nothing can get in way of saving democracy, including "personal ambition"». CBS News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-25-ին. Վերցված է 2024-07-27-ին.