Ջուսթո Տրաինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուսթո Տրաինա
Giusto Traina
GiustoTraina3.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1959(1959-09-19)[1] (61 տարեկան)
Պալերմո, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունպատմաբան և հայագետ
Հայտնի աշակերտներPierangelo Buongiorno?
Giusto Traina Վիքիպահեստում

Ջուսթո Տրաինա (սեպտեմբերի 19, 1959(1959-09-19)[1], Պալերմո, Իտալիա), Հռոմի պատմության պրոֆեսոր Փարիզի IV Սորբոնի համալսարանում։ Հին աշխարհի պատմության պրոֆեսոր է, Փարիզում «Collège de France» ակադեմիական ինստիտուտի բյուզանդական քաղաքակրթության և պատմության կենտրոնի կովկասագիտական հետազոտական խմբի անդամ։ Սովորել է Իտալիայում և Ֆրանսիայում։ Դասավանդել է Հռոմեական Կայսրության պատմություն Պերուջիայի, Լեչչեի և Փարիզ VIII համալսարաններում, ինչպես նաև գրաբար՝ Լուվենի համալսարանում։ Մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է, վերջինը՝ «մ. թ. 428 թ.», Միջերկրածովյան աշխարհի տիեզերական պատմությունն է Ատլանտյան օվկիանոսից մինչև Պարսկաստան՝ կենտրոնացած միայն 428 թ.-ի վրա[2]։ Տրաինան հայագիտական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ է, «Իրան և Կովկաս» միջազգային պարբերականի փոխտնօրենն է և «Le Muséon» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ։ Ներկայումս Տրաինան զբաղվում է Մեծ Հայքի (Ք. ա. 188 - մ. թ. 428) հնագույն թագավորության պատմությամբ։

Նրա La resa di Roma. Battaglia a Carre, 9 giugno 53 a.C գիրքը 2011 թվականին շահել է «Cherasco Storia» մրցանակը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]