Ջուսթինե Կասա-Վուբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուսթինե Կասա-Վուբու
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1951(1951-04-14) (73 տարեկան)
ԾննդավայրԿինշասա, Կինշասա
Քաղաքացիություն ԿԴՀ
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան և Լուվենի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
 Justine Kasa-Vubu Վիքիպահեստում

Ջուսթինե Կասա-Վուբու (ֆր.՝ Justine Kasa-Vubu, ապրիլի 14, 1951(1951-04-14), Կինշասա, Կինշասա), կոնգոեցի քաղաքական գործիչ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության շարժումների նախագահ։ Նա Բելգիայում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեսպանն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուսթինե Կասա-Վուբուն ծնվել է 1951 թվականի ապրիլի 24-ին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասա քաղաքում։

Ջուսթինեն Կոնգոյի առաջին նախագահի՝ Ժոզեֆ Կասա-Վուբուի դուստրն է[1]։ Նա 2006 թվականին Կոնգոյում նախագահի ընտրություններում ուներ իր թեկնածությունը, որի առաջին փուլում նա ձեռք է բերել միայն 0'44 % ձայն։ 1991 թվականին նա միացավ Դեմոկրատական միությանը և Էթիեն Թշիսեկեդիի Սոցիալական աճին՝ Ջոզեֆ Մոբութուի դեմ հիմնական ընդդիմադիր կուսակցությանը[2]։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուսթինե Կասա-Վուբուն ինը տարեկան էի, երբ նրա հայրը դարձավ Կոնգոյի առաջին նախագահը։ 1969 թվականից, իր հոր մահից հետո, նա գնաց իր ընտանիքի մոտ Ալժիր, որից հետո էլ Շվեյցարիա, որտեղ նա վերջացրել է իր ուսումը։ Բելգիայում նա ստացավ լիցենցիատի աստիճան (դոկտորից ցածր գիտական աստիճան)։ Լուվենի կաթոլիկ համալսարանը ավարտել է բացարձակ գերազանցությամբ։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա աշխատել էր Ժնևում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի փախստականների բաժնում։ Նա վերադարձավ Բելգիա՝ շարունակելու իր աշխատանքը բնական աղետների ուսումնասիրությունների համաճարակաբանության կենտրոնում և Աֆրիկայի ուսումնասիրությունների կենտրոնի՝ Բրյուսելի անվճար համալսարանում[3]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joseph Kasa-Vubu mon père : de la naissance d’une conscience nationale à l’indépendance, Bruxelles, s.n., 1985.
  • Kasa-Vubu et le Congo indépendant (1960-1969), Bruxelles, LeCri, 1997. ISBN 9782871061854
  • Douze mois chez Kabila, Bruxelles, Le Cri, 1999. ISBN 9782871062097
  • Sommes-nous décolonisés?, Paris-Bruxelles, Castells – Labor, 2000. ISBN 9782912587381

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Turner, Thomas (2007 թ․ հունիսի 15). The Congo Wars: Conflict, Myth and Reality. Zed Books. ISBN 9781842776896.
  2. Prunier, Gerard (2011 թ․ ապրիլի 2). Africas World War: Congo, the Rwandan Genocide, and the Making of a Continental Catastrophe. Oxford University Press. ISBN 9780199705832.
  3. Kisangani, Emizet Francois; Bobb, Scott F. (2009 թ․ հոկտեմբերի 1). Historical Dictionary of the Democratic Republic of the Congo. Scarecrow Press. ISBN 9780810863255.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Justine Kasa-Vubu, TV5Monde, 19 Janvier 2014