Ջուջ
Տեսակ | Սենեգալի ագային պարկ |
---|---|
Երկիր | Սենեգալ |
Վարչատարածք | Սեն Լուի |
Հիմնվել է | ապրիլի 14, 1971 և ապրիլի 24, 1971 |
Մակերես | 160 կմ² |
Ջուջ[1], ազգային պարկ Սենեգալի համանուն գետի գետաբերանում։ Ազգային պարկում տեղադրվել է ավելի քան տասը դիտման հարթակ` թռչունների ուսումնասիրության համար։ Տարեկան մոտ 5000 մարդ այցելում է ազգային պարկ[2]։
Ջուջի ազգային պարկը հիմնադրվել է 1971 թվականին, խոշորացվել է 1975 թվականին։ Իսկ 1980 թվականին ագային պարկն ընդգրկվել է Ռամսարի կոնվենցիայով պահպանվող ջրա-ճահճային տարածքների ցանկում, 1981 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2005 թվականին Սենեգալ գետի դելտայի վրա հիմնադրվել է կենսոլորտային արգելոց Դելտա-դյու-Ֆլյով-Սենեգալը՝ ներառելով Ջուջ թռչնաբանական արգելոցը Սենեգալում, Դիավալինգի ազգային պարկը, Չատ-Տ-Բուլ արգելավայրը՝ Մավրիտանիայում[3]։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուջ ազգային պարկը տեղակայված է երկրի հյուսիսային հատվածում գտնվող Սենեգալ գետի դելտայի ցածրադիր հատվածում։ Ազգային պարկից 15 կմ հարավ գտնվում է Ռոս Բետիոն, իսկ 60 կմ հարավ-արևմուտքում՝ Սեն Լուին։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 20 մետր[2]։
Գետի Դելտան հալոմորֆային հողերի հսկայական ավազան է, որտեղ ձևավորվում են աղակալած հողեր։ Ջուջ ազգային պարկը գտնվում է ավազանի մի փոքր հատվածում, որը հեղեղվում է պատնեշների և ամբարտակների համակարգի պատճառով։ Ամբարտակների պատճառով այգու տարածքում ջուրը մնում է ավելի երկար, ինչը գրավում է ջրային թռչուններին։ Ջրի աղիությունը զգալիորեն փոխվում է՝ կախված դրա մակարդակից[2]։
Այգում եղած կլիման բնորոշ է Սահելի շրջանի համար, որտեղ լինում են անձրևոտ և չոր եղանակներ։ Տեղումների տարեկան միջին ծավալը 300 մմ է, իսկ միջին ջերմաստիճանը՝ 27 °C[2]:
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթնոլորտային քիչ տեղումները և անբերրի հողերը չէին կարող չարտացոլվել այգու բուսական աշխարհի վրա։ Այգում գերակշռում է սավաննան` փշոտ թփերով ակացիաներ, (արաբյան ակացիա, ոլորված ակացիա), կարմրանագիներ (սենեգալյան մոշենի) և բալանեթներ (բալանեթներ եգիպտական)։ Անձրևային սեզոններին մեծանում է սպիտակ ջրաշուշանի և կեռոնի պոպուլյացիան։ Հալոֆիտային բույսերը զբաղեցնում են մեծ տարածք, մանավորապես՝ բալախը[2]։
Ջրագռավ | Հավալուսն | Խաչկտուց |
Ազգային պարկի կենդանական աշխարհը ներառում է երեք միլիոն ջրային թռչունների, որոնք պարկի ստեղծման հիմնական պատճառն են հանդիսացել։ Պարկը թռչունների համար հանդիսանում է Սահարա անապատը հատելուց հետո թարմ ջրի առաջին աղբյուրը։ Չվող թռչունների մեջ կարելի է հանդիպել Ճքճքան մրտիմն (Anas querquedula), լայնակտուց բադ (Anas clypeata), կռվան կտցար (Philomachus pugnax), սև ճահճային կտցար (Limosa limosa): Պարկում բույն են դնում ֆլամինգոն (Phoenicopterus ruber) և վարդագույն հավալուսնը (Pelecanus onocrotalus), սպիտակափետուր բադը (Dendrocygna viduata), շիկակարմիր սուլող բադը (Dendrocygna bicolor), սովորական թևաբտիկ սագը (Plectropterus gambensis), շիկակարմիր տառեղը (Ardea purpurea), կվակվաը (Nycticorax nycticorax) և շատ այլ տեսակներ[2]։
Ազգային պարկում կաթնասուններից հանդիպում է կոծիծավոր խոզ (Phacochoerus aethiopicus) և արևմտա-աֆրիկյան լամանտին (Trichechus senegalensis): Բացի այդ, գոյություն ունեն կոկորդիլոսներ և վիթեր[2]։
Կոկորդիլոս | Գոմշացուլ | Պիթոն |
Տարածքի պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին ունի տարածքի հսկողության համար նախատեսված հինգ դիտակետ։ Տարվա երեք ամիսներին այգին փակ է։ Այգու շուրջը և ներսում կառուցվել Է ամբարտակ և դամբ, որպեսզի ազգային պարկի ջրի մակարդակը կախված չլինի Սենեգալ գետի ընթացքից[2]։
2000 թվականից մինչև 2006 թվականը այգին ներառված է եղել վտանգված օբյեկտների ցանկում[4]։ 2000 թվականին ծովոսպ (salvinia molesta) բույսը փակել է Սենեգալ գետը և հեղեղել այգիները։ Կենսաբանական հսկողության առաջին փորձերը միջատների օգտագործմամբ, որոնք բույսեր էին ուտում, անհաջող էին[5]։ 2006 թվականին կենսաբանական վերահսկողության մեթոդները բերել են արդյունքների, որոնք, բարելավված պարկերի կառավարման հետ միասին, կոմիտեին թույլ են տվել հեռացնել այն ոչնչացման վտանգի տակ գտնվող օբյեկտների ցանկից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Джудж // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 683. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Protected Areas Programme: Parc national des oiseaux de Djoudj» (անգլերեն). Protected Areas Programme. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «DELTA DU FLEUVE SENEGAL» (անգլերեն). Մարդը և կենսոլորտը. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Djoudj National Bird Sanctuary» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «World Heritage Committee Adds Three Sites to the List of World Heritage in Danger» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Cologne Cathedral (Germany), Djoudj Bird Sanctuary (Senegal), Ichkeul National Park (Tunisia), and Hampi (India) removed from List of World Heritage in Danger» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 25 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- WCMC Natural Site Data Sheet
- Official UNESCO website entry
- Ministère de l’Environnement, de la Protection de la nature, des Bassins de rétention et des Lacs artificiels: Parcs et réserves, 13 October 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուջ» հոդվածին։ |
|