Ջունգլիների տիրակալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջունգլիների տիրակալը
Տեսակմեդիաֆրանշիզ
Ժանրկատակերգա-դրամատիկական անիմե և մանգա
Երկիր Ճապոնիա

Ջունգլիների տիրակալը (ճապ.՝ ジャングル大帝), կամ Սպիտակ առյուծ Կիմբան (անգլ.՝ Kimba the White Lion), մանգա, որն ստեղծվել է Օսամու Տեձուկայի կողմից, ինչպես նաև` համանուն անիմացիա։ Մանգան սկսել է թողարկվել 1950 թվականից, ճապոնական Manga Shonen ամսագրում, իսկ 1965 թվականին Mushi Production ստուդիայի կողմից էկրանավորվել է որպես անիմե սերիալ[1]։

Ըստ որոշ աղբյուրների, սա առաջին գունավոր անիմացիոն ճապոնական սերիալն է։ Այն կրկնօրինակվել է շատ տարբեր լեզուներով և ցուցադրվել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, եվրոպական մի շարք երկրներում` Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում։ Այն մտնում է Ճապոնիայի ամենահետաքրքրաշարժ անիմացիոն սերիալների ցանկի մեջ` ըստ TV Asahi-ի վարկանիշի[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Աֆրիկայում, 20-րդ դարի կեսերին։ Մարդկությունը սկսում է վտանգ ներկայացնել ջունգլիների վայրի կենդանիների համար։ Սպիտակ առյուծը, ջունգլիի կայսրը, անվտանգ բնակության վայր էր փնտրում իր ժողովրդի համար, որտեղ նրանք կարող էին ապրել` առանց մարդկանցից վախենալու։ Առյուծը ստիպված է լինում մոտակա գյուղերից առևանգել կովերին՝ աֆրիկյան գիշատիչներին կերակրելու համար։ Հափշտակությունը կատաղության է հասցնում գյուղացիներին, քանի որ նրանք այլ սնունդ չունեին։ Նրանք պրոֆեսիոնալ որսորդ են վարձում։ Վերջինս, վախենալով բացահայտ հարձակվել առյուծի վրա, մռնչյուն է ձայնագրում և այդպիսով գրավում է էգ առյուծին` Էլիզային։ Կայսրը թակարդն ընկնելով մահանում է, իսկ հղի Էլիզային ուղարկում են կենդանաբանական այգի։ Նավի վրա ծնվում է փոքրիկ Լեոն (ամերիկյան կրկնօրինակման մեջ անունը փոխած է Կիմբա)։ Փոթորիկի պատճառով նավը կործանվում է, և Էլիզան մահանում է, իսկ Լեոյին հաջողվում է փրկվել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոսիկո Օտա` Լեո
  • Յոսիկո Մացուո` Լիր
  • Խաձիմ` Ակասի` Թոմմի
  • Կինտո Տամուրա` Կոկո
  • Խիսասի Կացուտա` Մենդի
  • Սեյձո Կատո` Տոտտո
  • Կաձուո Կումակուրա` Դիկ
  • Կիյոսի Կավակուբո` Բո
  • Նոբուակի Սեկինե` Կենյիտի
  • Յոսիկո Յամամոտո` Մերի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kimba the White Lion (TV)» (անգլերեն). Anime News Network. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  2. «TV Asahi Top 100 Anime» (անգլերեն). Anime News Network. 23 сентября 2005 года. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.