Jump to content

Ջունգարական Ալաթաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջունգարական Ալաթաուի աշխարհագրական քարտեզը

Ջունգարական Ալաթաու, լեռնային համակարգ Ղազախստանի հարավ–արևելյան մասում և Չինաստանում։ Ունի 450 կմ երկարություն, 50–190 կմ լայնություն։ Կազմված է իրար զուգահեռ լեռնաշղթաներից։ Առավելագույն բարձրությունը 4464 մ է (Բեսբասկան լեռ)։ Սառցադաշտերը գրավում են 1120 կմ² տարածություն։

Առկա է բարձունքային (նախալեռնային անապատայինից մինչև նիվալ) գոտիականությունը։ Կան բազմամետաղային, պղնձի, հազվագյուտ մետաղների հանքավայրեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 550