Ջուղայի խաչքար (Էջմիածին, հյուսիսային պարսպի խորշում, 1602 թվական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուղայի խաչքար
(Էջմիածին, ճեմարանի մոտ, 1602 թվական)
1602 թվականի Ջուղայի խաչքարը Էջմիածնում
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզ
Սկզբնական տեղադրությունՋուղայի գերեզմանատուն
Ներկա տեղադրությունՄայր Աթոռ
Ներկա վիճակամբողջական
Ժառանգության կարգավիճակայո
ՆվիրվածՅովհանէս
ԽաչագործԳրիգոր վարպետ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1602 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի քիվին՝ Քրիստոս, ավետարանիչներ, հերշտակներ, ստորին մասում՝ հեծյալ
Նյութտուֆ
Արձանագրությունառկա է

Ջուղայի պահպանված խաչքար, որը ներկայումս գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Մայր Աթոռի տաճարը շրջափակող պարսպի հյուսիսային խորշերից մեկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.29)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը քանդակվել է Գրիգոր խաչագործի կողմից 1602 թվականին։ Գտնվել է Ջուղայի գերեզմանատանը։

Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի ջանքերով 20-րդ դարի վերջերին խաչքարը տեղափովում է Մայր Աթոռ՝ փրկվելով Ջուղայի խաչքարերի ոչնչացումից։ Տեղադրված է Մայր տաճարը շրջափակող պարսպի հյուսիսային խորշերից մեկում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչասալի ստորին՝ հողի մեջ դրվող հատվածը բացակայում է, դրված է խորհանարդաձև նոր պատվանդանի վրա։ Պատվանդանի և խաչքարի հատման գիծը ամրակայման արդյունքում որոշակի վնասվել է։ Վնասված են նաև ստորին աջ աստղազարդը, խորանախաչն ամփոփող ուղղանկյան ստորին և կողային եզրաշերտերը, խաչատակի կիսագնդի վերին հատվածը, Քրիստոսի դեմքը։ Գրեթե ամբողջովին քայքայված են հիշատակագրերը[2]։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը

Ավետարանիչների կողմերում հրեշտակներ։

Սլաքաձև խորանի տակ Ադամի դիմաքանդակն է, իսկ կողքերին` Գրիգոր քարգործի ստորագրությունն է։

Խաչքարի ստորին հատվածում քանդակված է հեծյալ՝ աղեղը ձեռքին։

Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիվատակի արձանագրությունից, որը թեև շատ վատ է պահպանվել, ընթեռնելի է[3].

«Ս(ուր)բ խաչս բարէխաւս առ Ք(րիստո)ս պարոն Յովանիսին»

Աստիճանաձև պատվանդանի երկու կողմերում վարպետի ինքնագիրն է։ Հիշատակարանը կրկնվում է պատկերաքանդակի կողքի արձանագրության մեջ[4]։

«Գր(ի)գ(ո)ր վ(ա)րպ(ե)տ»
«Ս(ուր)բ խաչս բարեխօս առ Ք(րիստո)ս պարոն Յովաննէսին հոգուն»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Հարությունյան, Մարիաննա (2014) Ջուղայի պահպանված խաչքարերը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԱ (Է). pp. 21-44. ISSN 1829-4243
  3. С. Тер-Аветисян, Город Джуга, Тифлис, 1937, с. 164.
  4. Ա. Այվազյան, Ջուղա, Երեւան, 1984, էջ 169