Ջուլի Վիլհելմին Հագեն-Շվարց
Ջուլի Վիլհելմին Հագեն-Շվարց գերմ.՝ Julie Wilhelmine Emilie Hagen-Schwarz | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 27, 1824[1] |
| Ծննդավայր | Mazbrenguļi, Dikļi Parish, Լատվիա[2] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 20, 1902[1] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Հայր | Հագեն Ավգուստ |
| Մայր | Johanna Hagen? |
| Ամուսին | Ludwig Schwarz? |
| Զավակներ | Eduard Emil August Schwarz? |
Ջուլի Վիլհելմին Հագեն-Շվարց (գերմ.՝ Julie Wilhelmine Hagen-Schwarz, հոկտեմբերի 27, 1824[1], Mazbrenguļi, Dikļi Parish, Լատվիա[2] - հոկտեմբերի 20, 1902[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն), բալթյան գերմանացի նկարչուհի, հիմնականում նկարել է դիմանկարներ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է նկարիչ Ավգուստ Մաթիաս Հագենի դուստրը[4] ծնվել է, երբ նրա ծնողները եղել են նկարչական էքսկուրսիայում։ Նա վաղ ժամանակներում հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության նկատմամբ։ Պետական դպրոցներն ավարտելուց հետո ընդունվել է Դորպատի համալսարան (այժմ՝ Տարտուի համալսարան), որտեղ շուտով նրան գրավել է դիմանկարչությունը։
Ավարտելուց հետո դրամաշնորհ է ստացել Գերմանիայում սովորելու համար։ Սկսել է Ֆրիդրիխ Գոննեից Դրեզդենում, այնուհետև գնաց Մյունխեն՝ պաշտոն ստանալով Մորից Ռուգենդասի արհեստանոցներում[5]։ Երեք տարի անց վերադարձել է Տարտու և ցար Նիկոլայ I-ից ստացել ևս մեկ դրամաշնորհ՝ Իտալիայում սովորելու համար։ Այս անգամ նրան ուղեկցել է հայրը, որը հույս ուներ, որ իտալական կլիման կօգնի իր թույլ տեսողությանը։
1854 թվականին նա վերադարձել է տուն[6], այդ ժամանակ նա արդեն հայտնի նկարչուհի էր՝ շնորհիվ մի քանի ցուցահանդեսների ամբողջ Եվրոպայում իր մասնակցության։ Ամուսնացել է աստղագետ Լյուդվիգ Շվարցի հետ, որը հետագայում դարձել է տեղական աստղադիտարանի տնօրեն։
1858 թվականին դարձել է առաջին կինը, որը ընտրվել է Արվեստի Կայսերական ակադեմիա[5]։ Դրանից հետո նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելով տեղական և ազգային բոլոր ցուցահանդեսներին։ Ընդհանուր առմամբ, նա ստեղծել է ավելի քան 700 դիմանկար։
Ընտրված նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոր դիմանկարը (1870-ականներ)
- Ամուսնու դիմանկարը (1870 թվական)
- Երիտասարդ աղջկա դիմանկարը (1870-ականներ)
- Իտալացի օրիորդը Հռոմի ճանապարհին (մոտ 1850 թվական)
- Մանդոլին նվագող (1851 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #12995831X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 >1 Mio. (Stand: 2025) // Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ Reinart, Heili. «Tunnustatuim naiskunstnik meie maal – tartlanna Julie von Hagen-Schwarzi kunstile ja armastusele pühendatud elu». postimees.ee. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Julie Wilhelmine Emilie Hagen-Schwarz (1824-1902)». e-kataloogi ESTER. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- 1 2 Brief biography Արխիվացված 2007-06-10 Wayback Machine from the University of Tartu Library.
- ↑ «Julie Wilhelmine Hagen-Schwarz». E-Kunstisalong. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Վիլհելմին Հագեն-Շվարց» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1824 ծնունդներ
- Լատվիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 20 մահեր
- 1902 մահեր
- Տարտու քաղաքում մահացածներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի նկարչուհիներ
- Էստոնացի արվեստագետներ
- Էստոնացի նկարչուհիներ
- Կին արվեստագետներ
- Ռուսական կայսրության անձինք
- Տարտու քաղաքում ծնվածներ