Ջուլի Բինդել
Ջուլի Բինդել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Darlington, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | London Metropolitan University? |
Մասնագիտություն | լրագրող և ակտիվիստ |
Աշխատավայր | Լիդսի քաղաքային համալսարան և London Metropolitan University? |
Կայք | thejuliebindel.com |
![]() |
Ջուլի Բինդել (անգլ.՝ Julie Bindel, հուլիսի 20, 1962, Darlington, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի արմատական ֆեմինիստ[1][2][3] գրող և «Արդարություն կանանց համար» օրենսդրական բարեփոխումների խմբի համահիմնադիր, որը 1991 թվականից ի վեր օգնում է բռնարար տղամարդ սպանելու համար քրեական հետապնդման ենթարկված կանանց[4][5][6]։
Լինքոլնի համալսարանի նախկին այցելու հետազոտող (2014–2017) և Լիդսի Մետրոպոլիտան համալսարանի բռնության, չարաշահման և գենդերային հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրենի նախկին օգնական Բիդելի աշխատությունների մեծ մասը վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը, մասնավորապես մարմնավաճառությանը, հետապնդմանը, կրոնական ֆունդամենտալիզմին և թրաֆիքինգին[7][8]։
Հանդիսանում է ավելի քան 30 գրքի գլուխների ու չորս գրքի հեղինակ ու համահեղինակ, որոնց թվում՝ «Straight Expectations» (2014) և «The Pimping of Prostitution» (2017)։ Գործընկերուհու՝ Հարիեթ Ուիսթրիչի հետ խմբագրել է «The Map of My Life: The Story of Emma Humphreys» (2003) հոդվածը, կանոնավորապես գրել «Գարդիան» օրաթերթի, «Նյու Ստեյթսմեն» ամսագրի, «Սանդեյ Թելեգրաֆ» լրագրի ու «Ստենդփոյնթ» ամսագրի համար[8][9]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բինդելն ու իր երկու եղբայրները հասակ են առել հյուսիսարևելյան Անգլիայի Դարլինգթոն քաղաքում։ Ծնողները կաթոլիկ ու հրեա էին[10]։ 1973-1978 թվականներին հաճախել է Բրանքսոմի միջնակարգ դպրոցը, որից հեռացել է մեկ տարի շուտ, սակայն ինչպես ինքն է գրել՝ դա ոչ ոք չի նկատել[11][12]։ 1977 թվականին՝ 15 տարեկանում, պարզել է, որ լեսբուհի է[13], իսկ 2009 թվականին գրել է, որ հետերոսեքսուալության գաղափարն իրեն բացարձակապես չի գրավել[14][15]։
Ոստիկանություն, կանայք և մարդասպաններ ազատության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնյոթ տարեկանում տեղափոխվել է Լիդս ու անդամագրվել պոռնոգրաֆիայի դեմ քարոզչություն իրականացնող Լիդսի հեղափոխական ֆեմինիստական խմբին[14]։ Տասներեք կանանց (որոնց մի մասը մարմնավաճառներ) սպանած ու ևս յոթի վրա հարձակված յորքշիրցի մարդասպան Պիտեր Սատկլիֆն ազատության մեջ էր 1975 - 1980 թվականների ընթացքում[16][17][18]։ Սատկլիֆի սպանությունների նկատմամբ Բինդելի ատելությունն է պատճառ հանդիսացել նրա կողմից կանանց նկատմամբ սեռական բռնությունը դադարեցնելու քարոզչություն իրականացնելու համար։ 2005 թվականին գրել է, որ ոստիկանությունը հետաքննություն է իրականացրել միայն այն ժամանակ, երբ սպանվել է առաջին «ոչ մարմնավաճառը» և կանանց խորհուրդ տվել գիշերը խուսափել փողոցում հայտնվելուց[19]։ Նրան նաև զայրացրել են ոստիկանության պնդումները, թե մարմնավաճառները մարդասպանի թիրախն էին, թեև 1978 թվականի մայիսից ի վեր զոհերից ոչ մեկը չէր համապատասխանում այդ մասնագիտությանը[17][20]։
Բինդելը նշել է, որ 1980 թվականի նոյեմբերին գիշերը տուն գնալիս իրեն հետևել է միջին հասակի մի մարդ՝ մուգ մորուքով և թավ մազերով։ Նրանից խուսափելու համար նա վազել է մոտակա պանդոկն ու ոստիկանությանը տեղեկացրել կատարվածի մասին․ նրանք մերժել են նրա հայցը պնդելով, որ նրա հետապնդումը յորքշիրյան ձեռագիր է հիշեցրել[18]։ Հաջորդ շաբաթ[21] Սատկլիֆի վերջին զոհի՝ 20-ամյա ուսանողուհի ժակլին Հիլի մարմինը գտնվել է Բինդելի հետապնդման վայրից կես մղոնից էլ պակաս հեռավորության վրա։ Հաջորդ տարի մարդասպանին ձերբակալելուց ու նրա լուսանկարը հրապարակելուց հետո Բինդելը ճանաչել է իրեն հետապնդած մարդուն[16][22]։
Բինդելը մասնակցել է սպանությունների դեմ ֆեմինիստական բողոքներին։
2006 թվականի վերջին, երբ դեռևս ազատության մեջ էր սերիական մարդասպան Սթիվ Ռայթը, Բինդելը կրկին պարզել է, որ ոստիկանությունը խորհուրդ է տալիս կանանց «հեռու մնալ փողոցից. եթե գիշերը մենակ եք, ձեզ վտանգի տակ եք դնում»[17]։
Ուսումնասիրություն և ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիական պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին եղել է Լիդսի Մետրոպոլիտան համալսարանի բռնության, չարաշահման և գենդերային հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրենի օգնական[23], 2000-ական թվականներին՝ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի երեխաների և կանանց չարաշահման ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող[24], 2013-2014 թվականներին՝ Լոնդոնի Բրունելի համալսարանի այցելու լրագրող, իսկ 2014-2017 թվականներին՝ Լինքոլնի համալսարանի այցելու հետազոտող[7]։
Արդարություն կանանց համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան և անձնական փոխհարաբերություններում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ Բինդելի ուսումնասիրությունը եղել է նրա աշխատանքի հիմնական առանձնահատկությունը։ Իր գործընկերների՝ փաստաբան Հարիեթ Ուիսթրիչի և Հիլարի Մաքքոլումի հետ հիմնադրել է «Արդարություն կանանց համար» ֆեմինիստական օրենսդրական բարեփոխումների խումբը, որն արշավներ է իրականացնում ընդդեմ այն օրենքների, որոնք խտրական վերաբերմունք են ցուցաբերում բռնություն գործադրած տղամարդկանց սպանած կանանց հանդեպ[25][4]։
Խումբն ստեղծվել է 1991 թվականին սկզբում որպես «Ազատություն Սառա Թոմփսոնին» նախաձեռնություն[26], որը նպատակ է ունեցել իր հարբեցող ամուսնուն նախորդ տարի սպանած ու դրա համար ցմահ դատապարտված Սառա Թոմփսոնին ազատություն պարգևել[5]։ Աշխատել է «Southall Black Sisters» ընկերության հետ փոխհամաձայնեցված․ վերջինս պայքարում էր 1989 թվականին ամուսնու սպանության համար դատապարտված Կիրանջիտ Ալուվալիային ազատ արձակելու համար[27][28]։
Խմբի առաջին հայցերից մեկը Էմմա Համֆրեյզի դեպքն էր, որը դատապարտվել էր 1985 թվականին, 17 տարեկանում իր դաժան կավատ ընկերոջ սպանության համար։ 1992 թվականի սեպտեմբերին նա բանտից նամակ է գրել «Արդարություն կանանց համար» խմբին ու օգնություն խնդրել։ Նրանց աջակցությամբ նա հաջողությամբ բողոքարկել է դատավճիռը[29]։
![]() | |
---|---|
![]() |
Humphreys, Bindel and Wistrich, outside the Old Bailey, 7 July 1995 (YouTube video, directed by Pratibha Parmar) |
Համֆրեյզը մահացել է թմրանյութի չարաշահումից երեք տարի անց։ Բինդելը, Ուիսթրիչն ու Համֆրեյզը ընկերացել էին, և հենց նրանք են գտել վերջինիս իր տանն անկողնում մահացած։ Նրանց համահեղինակությամբ լույս է տեսել Համֆրեյզի գրառումների հիման վրա ստեղծված «The Map of My Life: The Story of Emma Humphreys»(2003) գիրքը[30][31]։ Նրանք նաև կանանց և երեխաների նկատմամբ բռնության մասին իրազեկելու համար Էմմա Համֆրեյզի անվան ամենամյա հուշամրցանակ են շնորհում կանանց և խմբերի[5][32][33]
2008 թվականին այն հարցը, որը Բինդելը քարոզել է ավելի քան մեկ տասնամյակ, հայտնվել է կառավարության օրենսդրության ուշադրության կենտրոնում։ «Արդարություն կանանց համար» խումբն ու «Southall Black Sisters» ընկերությունը ձգտել է փոխել օրենքը, որը պաշտպանում էր տղամարդկանց և պատժում կանանց։ Եթե տղամարդիկ թեժ պահին սպանում էին զուգընկերոջը, որպես մեղմացուցիչ հանգամանք ընդունվում էր գրգռված լինելը։ Օրենքը փոխելուն միտված արշավը ձգտել է արգելել այդ մեղմացուցիչ հանգամանքը և թույլ տալ կանանց կողմից շարունակական բռնության ենթարկվելն ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք հօգուտ կանանց։ Կանանց և հավասարության նախարար Հարիեթ Հարմանը նույն կարծիքի է եղել այս հարցում և առաջարկվել է փոխել օրենքն այդ նպատակով[34][35]։
Մարմնավաճառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականներից Բինդելը ուսումնասիրել ու պայքարել է մարմնավաճառության դեմ, իսկ այդ մասին պարբերաբար գրել է 1998 թվականից ի վեր[36][37]։ Վճռականորեն դեմ է արտահայտվել սեքսուալ առևտուրը որպես «սեռական ծառայություններ մատուցողների իրավունքները» խթանելու մաս, ապաքրեականացնելու ջանքերին[38]։ Նրա դիրքորոշումն այնպիսին է, որ մարմնավաճառությունը «էապես վիրավորական է, և կանանց անհավասարության պատճառ և հետևանք, միակողմանի շահագործում՝ հիմնված տղամարդկանց ուժի վրա»[39]։ Իր «The Pimping of Prostitution: Abolishing the Sex Work Myth» գրքում (2017) նա հարցազրույց է վերցրել 250 մարդկանցից մոտավորապես 40 երկրներում, այցելել հասարակաց տներ և զրուցել է մարմնավաճառների, կավատների և ոստիկանության հետ[22]։
Մի քանի անգամ նրան հանձնարարվել է բարեգործությունների և տեղական իշխանությունների համար սեռական առևտրի մասին զեկույցներ գրել։ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի երեխաների և կանանց չարաշահման ուսումնասիրությունների բաժնում աշխատելիս 2003 թվականին համահեղինակել է զեկույց Ավստրալիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում և Շվեդիայում մարմնավաճառության մասին[40]։ 2004 թվականին նա Գլազգոյի քաղաքային խորհրդի համար զեկույց է պատրաստել Մեծ Բրիտանիայում ծնկապարերի մասին[24]։ 2008 թվականին Հելեն Աթկինսի հետ համահեղինակել է «Big Brothel» զեկույցը, որտեղ նա ուսումնասիրել է Լոնդոնի 33 թաղամասերի 921 հասարակաց տները[41]։ Նրանք գրել են, որ դրանց 85 տոկոսը գտնվել է բնակելի տարածքներում․ «Որտեղ էլ որ լինեք քաղաքում, հավանականությունն այն է, որ կանանց առք ու վաճառքը շարունակվում է ձեր քթի տակ»[42]։
Բինդելն ու Աթկինսն իրենց ծանոթ տղամարդկանց ներգրավել են իրենց փոխարեն հասարակաց տներ զանգահարելու մեջ․ նրանք հարցնում էին, թե իրենց ինչ կարող են առաջարկել։ Զանգահարել են միայն տեղական թերթերում գովազդված հասարակաց տները։ Բինդելը հաշվարկել է, որ գովազդի շնորհիվ հասարակաց տները տարեկան ստացել են 86-209․5 միլիոն ֆունտ ստեռլինգի շահույթ[42]։ Ներհրվող սեքսը հասանելի էր 15 - 250 ֆունտ ստեռլինգի սահմաններում, միջին արժեքը կազմել է 62 ֆունտ ստեռլինգ։ Հասարակաց տների երկու տոկոսն առաջարկել են չպաշտպանվող ներհրվող սեքս լրացուցիչ 10-200 ֆունտ ստեռլինգի դիմաց[41]։ Կանանց մեծ մասը եղել են ծագումով հարավային կամ արևելյան Եվրոպայից ու Ասիայից[43]։ Հասարակաց մի տուն առաջարկել է իրենց խոսքերով «մի հույն աղջկա, որը շատ-շատ երիտասարդ է»[42]։ Զեկույցը քննադատության է արժանացել 27 ակադեմիկոսների կողմից[44]։
Լրագրություն և հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բինդելը գրում է «Գարդիան» օրաթերթի, «Նյու Ստեյթսմեն» ամսագրի, «Սանդեյ Թելեգրաֆ» լրագրի ու «Ստենդփոյնթ» ամսագրի համար և հաճախակի հարցազրույցներ տալիս BBC-ին ու Sky News-ին[7]։ Նա թերթերում գրել սկսել է 1998 թվականի նոյեմբերից, երբ դեռ աշխատում էր Լիդսի Մետրոպոլիտեն համալսարանում[36]։
2001 թվականին «Գարդիան» օրաթերթում նրան սյունյակ է հատկացվել այն բանից հետո, երբ նա գրել է կանացի սեռական տուրիզմի մասին Ջամայկայում[45]։ Գրել է նաև երեխաների շահագործման ու կիբեռհետապնդումների թեմաների մասին[46][47][48], ինչպես նաև գենդերային չեզոք զուգարանների[49][50]։
Բռնաբարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բինդելը քննադատել է այն դժվարությունը, որին հանդիպում են բռնաբարության մասին հաղորդող շատ կանայք և պնդել, որ քննչական և իրավական գործընթացն ավարտվում է նրանով, որ կանանց հետ ավելի շատ վերաբերվում են որպես հանցագործի, քան թե տուժողի[51][52][53][54][55]։ Բռնաբարության մասին նրա գրածները տպագրվել են Քուվեյթի և Հնդկաստանի թերթերում[56][57]։ 2006 թվականին գրել է, որ բռնաբարության մասին ինքը հաղորդում չէր տա ոստիկանությանը, «որովհետև եթե ինձ բռնաբարեին, ես ավելի շուտ կնախընտրեի հանդես գալ որպես ամբաստանյալ դատարանում, քան որպես բողոքող մի համակարգում, որը կարծես թե ցանկանում է ապացուցել, որ բռնաբարությունը կանանց երեւակայության արդյունք է[58][59]։
Լեսբիություն, ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բինդելն ինքն իրեն անվանում է քաղաքական լեսբուհի ֆեմինիստ[60]։ 2010 թվականին ընդգրկվել է Միացյալ Թագավորության բացահայտ ամենաազդեցիկ ԼԳԲՏ անձանց ցուցակում, զբաղեցնելով 98-րդ տեղը[61]։ Նա սկսել է լեսբուհիների խնդիրների մասին գրել 1996 թվականից[62]։ «Գարդիանում» նրա աշխատանքը ներառել է հոդվածներ լեսբիական նրբագեղության[63], երեխա ունենալու[64], կոսմետիկայի արդյունաբերության[65], կանացի կոսմետիկ վիրահատությունների[66] ու սեքսուալության մասին գիտական տեսությունների մասին[67]։
Ֆեմինիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Բինդելը պնդել է, որ «Արդարություն կանանց համար» խմբի աշխատանքը կայանում է նրանում, որ փոխեն օրենքն այնպես, որ «ահաբեկելն» այլևս պաշտպանություն չլինի իրենց կանանց սպանած տղամարդկանց համար և որ ջանք չեն խնայելու ամուսնական բռնաբարությունն ապօրինի ճանաչելու հարցում։ Այս ինստիտուցիոնալ մարտերը վարելու փոխարեն ֆեմինիստներն այժմ կենտրոնանում էին անհատներին խայտառակելու վրա։ «Խնդրագրերը գրավել են քաղաքականությունը», գրել է նա[68]։ Նա քննադատում է խոսելու հնարավորությունից զրկելու պրակտիկան, պնդելով, որ «գրաքննությունը նոր չափանիշն է»[69]։ Ամեն տարի Անգլիայում և Ուելսում շուրջ 400,000 կին սեռական բռնության է ենթարկվում, ասել է նա 2016 թվականին[70][Ն 1]։
Սեռ, երկսեռություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բինդելը պնդել է, որ սեռը սոցիալականացման արդյունք է, և որ գենդերային դերերն ուժեղացնում են կանանց ճնշումը[72][73]։ Նա կցանկանար ամբողջովին վերջ դնել գենդերին[72]։ Նա գրել է 2008 թվականին, որ սեռափոխության վիրահատությունը ամրապնդում է գենդերային կարծրատիպերը, և որ գենդերային ինքնության խանգարման (GID) ախտորոշումը հիմնված է հնացած տեսակետների վրա, թե ինչպես պետք է իրենց պահեն կանայք և տղամարդիկ։ «Հենց այս գաղափարն է, որ որոշակի հստակ վարքագիծ է վերագրում արական և իգական սեռի ներկայացուցիչներին», գրել է նա, «հիմքում ընկած է տրանսգենդերիզմի երևույթի քննադատությունը»[74][75]։
2012 թվականին Բինդելը դատապարտել է կանանց երկսեռությունը որպես «նորաձեւ միտում», որն առաջացել է «սեռական հեդոնիզմի» պատճառով և բարձրացրել է այն հարցը, թե բիսեքսուալությունն արդյոք գոյություն ունի՞։
Տղամարդիկ և հետերոսեքսուալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին «Radfem Collective»-ին տված հարցազրույցում Բինդելը պաշտպանել է արական սեռի բոլոր ներկայացուցիչների ներճամբարումը, ինչպես նաև հետերոսեքսուալության վերացումը։
Աշխատանքների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր
- (2003). Julie Bindel and Harriet Wistrich. The Map of My Life: The Story of Emma Humphreys, London: Astraia Press.
- (2014). Roger Matthews, Helen Easton, Lisa Young, and Julie Bindel. Exiting Prostitution: A Study in Female Desistance. London: Palgrave Macmillan.
- (2014). Julie Bindel. Straight Expectations. London: Guardian Books.
- (2017). Julie Bindel. The Pimping of Prostitution: Abolishing the Sex Work Myth. London: Palgrave Macmillan.
Զեկույցներ
- (1996), with Liz Kelly, et al. Domestic Violence Matters: An Evaluation of a Development Project Archived 2021-02-26 at the Wayback Machine.. London: Home Office.
- (1996). "Women Overcoming Violence and Abuse: Information Pack on Topics Covered at the International Conference on Violence, Abuse and Women's Citizenship", Bradford: University of Bradford, Research Unit on Violence, Abuse and Gender Relations. 978-1851431588
- (1996). "Neither an Ism nor a Chasm: Maintaining a Radical-Feminist Agenda in Broad-Based Coalitions" in Lynne Harne, Elaine Miller (eds.), All the Rage: Reasserting Radical Lesbian Feminism, London: Women's Press.
- (2003), with Liz Kelly. "A Critical Examination of Responses to Prostitution in Four Countries: Victoria, Australia; Ireland; the Netherlands; and Sweden", Child and Woman Abuse Studies Unit, London Metropolitan University.
- (2004). Profitable Exploits! Lap Dancing in the UK, London Metropolitan University,
- (2006). "Press for Change": A Guide for Journalists Reporting on the Prostitution and Trafficking of Women, Coalition Against Trafficking in Women.
- (2008), with Helen Atkins. Big Brothel: A Survey of the Off-street Sex Industry in London. London: The POPPY Project, Eaves Housing for Women
- (2009), with Melissa Farley and Jacqueline M. Golding. Men Who Buy Sex: Who They Buy and What They Know, Eaves Housing for Women (London) / Prostitution Research & Education (San Francisco). Կաղապար:Oclc
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արդարադատության նախարարություն, Ներքին գործերի նախարարություն և Ազգային վիճակագրության գրասենյակ (2013)․ «Հիմնվելով «Անգլիայի և Ուելսի հանցագործությունների հետազոտության» համախառն տվյալների վրա» 2009/10, 2010/11 and 2011/12 թվականներին միջին հաշվով կանանց 2.5 տոկոսը և տղամարդկանց 0.4 տոկոսը ասում են, որ իրենք սեռական հանցագործության զոհ են դարձել նախորդ 12 ամիսների ընթացքում։ Սա ներկայացնում է տարեկան միջին հաշվով շուրջ 473,000 մեծահասակների սեռական հանցագործությունների զոհ դառնալը (շուրջ 404,000 կին և 72,000 տղամարդ)։ Այս փորձառությունները ընդգրկում են սեռական հանցագործությունների ամբողջ սպեկտրը, սկսած բռնաբարության և սեռական ոտնձգության ամենալուրջ հանցագործություններից, մինչև այլ սեռական հանցագործություններ, ինչպիսիք են՝ անպարկեշտ ազդեցությունը և անցանկալի հպումը[71]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bindel Julie (9 June 2019)։ «The man in a skirt called me a Nazi — then attacked»։ The Times։ Վերցված է 18 February 2021 (subscription required)
- ↑ Bowen Innes (1 August 2007)։ «Are sex change operations justified?»։ BBC News։ Վերցված է 18 February 2021
- ↑ Crocker Lizzie (13 April 2017) [8 October 2015]։ «How a Gay Conservative and Radical Feminist Were Banned From a College’s Feminism Debate»։ The Daily Beast։ Վերցված է 18 February 2021
- ↑ 4,0 4,1 Dickson E. Jane (15 September 1995)։ «Sisters to the death»։ The Independent։ Վերցված է 18 February 2021
- ↑ 5,0 5,1 5,2 Cooke Rachel (30 January 2001)։ «Snap decisions»։ The Guardian։ Վերցված է 18 February 2021
- ↑ Bindel Julie, Cook Kate, Kelly Liz (1995)։ «Trials and Tribulations—Justice for Women: A Campaign for the 1990s»։ in Griffin Gabriele։ Feminist Activism in the 1990s։ London: Taylor & Francis։ 65–78
- ↑ 7,0 7,1 7,2 "Julie Bindel" Archived 2020-04-06 at the Wayback Machine., thejuliebindel.com.
- ↑ 8,0 8,1 "Julie Bindel" Archived 2020-04-07 at the Wayback Machine., byline.com.
- ↑ "Julie Bindel", The Guardian.
- ↑ «Norway's Problem with Anti-Semitism»։ Standpoint Magazine։ Արխիվացված է օրիգինալից 31 March 2020-ին։ Վերցված է 22 October 2019
- ↑ Bindel Julie, Moss Stephen, Okolosie Lola, Brown Andrew (19 October 2015)։ «What impact did your school's architecture have on you?»։ The Guardian
- ↑ Bindel Julie (16 July 2007)։ «The making of a killer»։ The Guardian
- ↑ Bindel, Julie (2 July 2014). "Julie Bindel: There's no gay gene – and I love the idea I chose to be a lesbian". New Statesman.
- ↑ 14,0 14,1 Bindel Julie (30 January 2009)։ «My sexual revolution»։ The Guardian
- ↑ Larne Lynne, Miller Elaine (1996)։ All the Rage: Reasserting Radical Lesbian Feminism։ Women's Press։ 262
- ↑ 16,0 16,1 Bindel Julie (25 November 2020)։ «Forgotten women: The overlooked victims of serial killers»։ Al-Jazeera։ Վերցված է 9 February 2021
- ↑ 17,0 17,1 17,2 Bindel Julie (13 December 2006)։ «Terror on our streets»։ The Guardian։ Վերցված է 9 February 2021
- ↑ 18,0 18,1 Bindel Julie (15 November 2020)։ «Peter Sutcliffe murdered 13 women: I was nearly one of them»։ The Sunday Times։ Վերցված է 9 February 2021 (subscription required)
- ↑ Bindel Julie (21 October 2005)։ «Prejudice in death»։ The Guardian։ Վերցված է 9 February 2021
- ↑ Kinnell, Hilary (2008). Violence and Sex Work in Britain, London: Willan Publishing, 18.
- ↑ Bindel Julie (2 March 2010)։ «Peter Sutcliffe should never be freed»։ The Guardian։ Վերցված է 14 November 2020
- ↑ 22,0 22,1 Bindel Julie (2017)։ The Pimping of Prostitution: Abolishing the Sex Work Myth։ London: Palgrave Macmillan։ x
- ↑ Davies, Patricia Wynn (9 October 1997). "Wife wins damages for rape", The Independent.
- ↑ 24,0 24,1 Bindel Julie (August 2004)։ «Profitable Exploits: Lap Dancing in the UK»։ Child and Woman Abuse Studies Unit, London Metropolitan University
- ↑ "Justice for Women", justiceforwomen.org.uk.
- ↑ "Introduction", Justice for Women, Newsletter, Summer 2006.
- ↑ R v Kiranjit Ahluwalia 1992 EWCA Crim 3922/Y4/91 (31 July 1992)
- ↑ Bindel, Cook, 66
- ↑ Mills, Heather (8 July 1995). "Woman who stabbed violent partner freed", The Independent.
- ↑ Julie Bindel (2003)։ The Map of my Life: The Story of Emma Humphreys։ London: Astraia Press։ ISBN 978-0-9546341-0-0
- ↑ Bindel Julie (23 July 2008)։ «This one's for Emma»։ The Guardian
- ↑ "Emma Humphreys Memorial Prize", emmahumphreys.org.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Gupta12Jan2015
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Elliott Cath (25 July 2008)։ «Men shouldn't get away with murder»։ The Guardian
- ↑ Bindel Julie (29 July 2008)։ «An end to the easy way out»։ The Guardian
- ↑ 36,0 36,1 Bindel Julie (12 November 1998)։ «Out of the gutter»։ The Independent
- ↑ For example:
Bindel Julie (24 January 2003)։ «Losing the game»։ The Guardian
Bindel Julie (29 December 2006)։ «2007: Against legalising prostitution»։ The Guardian
Bindel Julie (18 December 2007)։ «Tourism built on abuse»։ The Guardian
- ↑ Bindel Julie (5 September 2017)։ «The myth of sex work is distorting the voices of the exploited women»։ New Statesman
- ↑ Bindel Julie (11 October 2017)։ «Why prostitution should never be legalised»։ The Guardian
- ↑ Bindel Julie, Kelly Liz (2003)։ «A Critical Examination of Responses to Prostitution in Four Countries: Victoria, Australia; Ireland; the Netherlands; and Sweden»։ London: London Metropolitan University, Child and Woman Abuse Studies Unit։ OCLC 779164155
- ↑ 41,0 41,1 Bindel Julie, Atkins Helen (August 2008)։ Big Brothel: A Survey of the Off-street Sex Industry in London։ London: The POPPY Project, Eaves Housing for Women։ 5–6
- ↑ 42,0 42,1 42,2 Bindel Julie (10 September 2008)։ «Revealed: the truth about brothels»։ The Guardian
- ↑ Bindel, Atkins, 17
- ↑ Lipset Anthea (3 October 2008)։ «Big Brothel research 'seriously flawed'»։ The Guardian
- ↑ "Julie Bindel interview", WriteWords, 9 August 2004.
Bindel Julie (5 July 2003)։ «The price of a holiday fling»։ The Guardian
- ↑ Marsh Ian, Melville Gaynor (2009)։ Crime, Justice and the Media։ London: Taylor & Francis։ 197–198
Bindel Julie (10 January 2007)։ «The rise of the cyber-stalker»։ The Guardian
- ↑ Bindel Julie (19 December 2003)։ «He certainly was not Soham man»։ The Guardian
- ↑ Bindel Julie (13 June 2007)։ «Testosterone-fuelled theories»։ The Guardian
- ↑ Bindel Julie (10 April 2008)։ «The great gender-neutral toilet scandal»։ The Guardian
- ↑ Bindel Julie (18 May 2006)։ «I'm glad Arsenal lost»։ The Guardian
- ↑ Bindel Julie (2 October 2003)։ «Rape is never glamorous»։ The Guardian
- ↑ Bindel, Julie (30 March 2006), «We must rethink rape», The Guardian, https://www.theguardian.com/commentisfree/2006/mar/30/wemayaswellcampaigntodec
- ↑ Bindel Julie (16 November 2006)։ «How 'rape' has been raped»։ The Guardian
- ↑ Bindel Julie (1 February 2007)։ «Why is rape so easy to get away with?»։ The Guardian
- ↑ Bindel Julie (2 September 2008)։ «Mirren's twisted logic»։ The Guardian
- ↑ Bindel Julie (30 July 2008)։ «There is never ever an excuse for rape»։ Kuwait Times։ Արխիվացված է օրիգինալից 6 October 2010-ին
- ↑ Bindel, Julie (26 July 2008), «Rape – there is never an excuse, ever», The Hindu, արխիվացված օրիգինալից 29 July 2008-ին, https://web.archive.org/web/20080729201622/http://www.hindu.com/2008/07/26/stories/2008072651351100.htm, վերցված է 10 March 2021
- ↑ Bindel Julie (25 October 2006)։ «If I were raped today, I would not report it»։ The Guardian
- ↑ Anderson Irina, Doherty Kathy (2006)։ Accounting for Rape Psychology, Feminism and Discourse Analysis in the Study of Sexual Violence։ London: Routledge։ ISBN 978-0-203-08754-1
- ↑ Plante, Rebecca F. (2006). Sexualities in Context: A Social Perspective. Basic Books. 978-0-8133-4293-1
Bindel, Julie (30 January 2008). "Lesbianism is a choice" Archived 3 February 2009 at the Wayback Machine., Lesbelicious.
- ↑ "The IoS Pink List 2010", The Independent, 31 July 2010.
- ↑ Bindel Julie (1996)։ «Neither an Ism nor a Chasm: Maintaining a Radical-Feminist Agenda in Broad-Based Coalitions»։ All the Rage: Reasserting Radical Lesbian Feminism (Women's Press)
- ↑ Bindel Julie (12 June 2006)։ «From dysfunctional dyke to designer doll»։ The Guardian
- ↑ Bindel Julie (8 December 2006)։ «Why are pregnant lesbians scary?»։ The Guardian
- ↑ Bindel Julie (19 June 2006)։ «Cruelty without beauty»։ The Guardian
- ↑ Bindel Julie (11 January 2008)։ «The knife consultant»։ The Guardian
- ↑ Bindel Julie (14 December 2004)։ «If I wanted to be straight, I would be»։ The Guardian
- ↑ Bindel Julie (18 November 2014)։ «Feminism is in danger of becoming toxic»։ The Guardian
- ↑ Ali Aftab (12 February 2006)։ «Censorship is becoming 'the new normal', warns journalist and feminist activist Julie Bindel»։ The Independent
- ↑ Bindel Julie, Green Leah, Rinvolucri Bruno (10 February 2016)։ «Sorry, we can't ban everything that offends you – video»։ The Guardian
- ↑ «An Overview of Sexual Offending in England and Wales»։ Ministry of Justice, Home Office and the Office for National Statistics։ 10 January 2013։ Արխիվացված է օրիգինալից 13 July 2014-ին
- ↑ 72,0 72,1 Bindel Julie (14 March 2007)։ «An end to gender»։ The Guardian
- ↑ Bindel Julie (31 January 2004)։ «Gender Benders, beware»։ The Guardian
- ↑ "2008 Statement from Julie Bindel", courtesy of idgeofreason.wordpress.com.
- ↑ Grew Tony (7 November 2008)։ «Celebs split over trans protest at Stonewall Awards»։ PinkNews։ Արխիվացված է օրիգինալից 29 June 2011-ին։ Վերցված է 22 November 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website Archived 2021-07-20 at the Wayback Machine.
- Justice for Women
- Column archive at The Guardian
- Column archive at New Statesman
- Works by or about Ջուլի Բինդել in libraries (WorldCat catalog)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուլի Բինդել կատեգորիայում։ |
|