Ջուլիո Չեզարե Պրոկաչինի
Ջուլիո Չեզարե Պրոկաչինի իտալ.՝ Giulio Cesare Procaccini | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1574[1][2] |
Ծննդավայր | Բոլոնյա, Պապական մարզ[2][1] |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1625[3][4][2][5][6] (51 տարեկանում) |
Մահվան վայր | Միլան, Միլանի դքսություն[2][1] |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և քանդակագործ |
Ուշագրավ աշխատանքներ | Appearance of Christ to Saint Roch?, Madonna of the rosary? և Matyrdom of St Rufina and St Seconda? |
Giulio Cesare Procaccini Վիքիպահեստում |
Ջուլիո Չեզարե Պրոկաչինի (իտալերեն՝ Giulio Cesare Procaccini, մայիսի 30, 1574[1][2], Բոլոնյա, Պապական մարզ[2][1] - նոյեմբերի 14, 1625[3][4][2][5][6], Միլան, Միլանի դքսություն[2][1]), վաղ բարոկկոյի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ և քանդակագործ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բոլոնիայում, մաներիստ նկարիչ Էրկոլե Պրոկաչինի Ավագի ընտանիքում: Եղբայրները՝ Կամիլոն ու Կառլոն, նույնպես ճանաչված նկարիչներ են դարձել: Նրանց ընտանիքը, արվեստի գործերի մեծահարուստ հավաքորդ Պիռո Վիսկոնտիի օժանդակությամբ, 1585 թվականին տեղափոխվել է Միլան: Ջուլիոն այստեղ իր գործունեությունն սկսել է որպես քանդակագործ, մասնակցել Միլանի տաճարի, Santa Maria presso San Celso եկեղեցու և Վիսկոնտի Բոռոմեոյի վիլլայի զարդաքանդակների պատրաստման, արձանների կերտման աշխատանքներին[7]:
1610 թվականին Ջուլիո Պրոկաչինին նկարել է հակառեֆորմացիայի առաջին սուրբ Սան Կառլո Բոռոմեոյին փառաբանող կվադրոնին (իտալերեն՝ Quadroni di San Carlo) կազմած 54 մեծադիր նկարներից (յուրաքանչյուրը՝ մոտավորապես 5 մ x 6 մ չափսի) վեցը:
Նա բազմաթիվ եկեղեցիների խորաններ է պատկերազարդել: Այդ նկարազարդումներից հիշարժան են հատկապես «Թլպատումը» (1616 թ.), որն այժմ գտնվում է Մոդենայի Էստենզե պատկերասրահում, «Խորհրդավոր ընթրիք»-ը՝ Ճենովայի Basilica della Santissima Annunziata del Vastato-ում, «Քրիստոսի խարազանումը»...
Կառլո Բոռոմեոյի զարմիկ, արվեստների հովանավոր կարդինալ Ֆեդերիկո Բոռոմռոյի ցուցումներին հետևելով՝ Ջուլիո Պրոկաչինին որոշ աշխատանքներ իրականացրել է երկու այլ նկարիչների՝ Ջովանի Բատիստա Կրեսպիի (il Ceranoի) և Պիեռ Ֆրանչեսկո Մաձուկելիի (il Morazzone-ի) համագործակցությամբ: Ուշագրավ է նաև այն փաստը, որ Ճենովայում ծանոթանալով Ռուբենսի որոշ աշխատանքների՝ նա նույնպես կրոնական թեմաներով փոքրաչափ նկարներ է արել ճենովացի ու միլանցի մեծահարուստների պատվերով:
Արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով՝ Ջուլիո Պրոկաչինիի ստեղծագործություններն իրենց վրա կրում են բոլոնիական մաներիզմի ու ճենովական կոլորիզմի ազդեցությունը և իրենց ոճով նշանավորում են բարոկկոյի սկիզբը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տիրամայրը Մանկան և հրեշտակների հետ», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիրամոր թագադրումը [1]
- Սուրբ Կույսը Սուրբ Ֆրանցիսկոսի և Սուրբ Դոմինիկոսի հետ [2]
- Ecce Homo, 1615–1620, ներկայումս գտնվում է ԱՄՆ Դալլաս քաղաքի արվեստի թանգարանում [3]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Procaccini exhibition.
- Domenico Sedini, Giulio Cesare Procaccini, online catalogue Artgate by Fondazione Cariplo, 2010, CC BY-SA.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 5,0 5,1 5,2 Manzitti A. Dizionario Biografico degli Italiani — 1960.
- ↑ 6,0 6,1 6,2 Brockhaus Enzyklopädie
- ↑ Voir langue=en|auteur1=Gentilini, G.|auteur2=Morandotti, A.|titre=The Sculptures of the Nymphaeum at Lainate: The Origins of the Mellon Venus and Bacchus.|périodique=Studies in the History of Art|volume=24|numéro=2|jour= |mois= |année=1990|pages=135-171|lire en ligne=https://www.jstor.org/stable/42620441}}.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гос. Эрмитаж, каталог № 1 «Западноевропейская живопись», Ленинград, «Аврора», 1976
- Wittkower, Rudolf (1993). «Art and Architecture Italy, 1600—1750». Pelican History of Art. 1980. Penguin Books Ltd. гг. 98-102.
|