Ջուլիո Կվեստիի կինոկարիերան սկսվել է 1956 թվականին, երբ նա հանդես եկավ որպես ռեժիսոի տեխնիկական ասիստենտ Kean կինոնկարի նկարահանման ժամանակ։ 1967 թվականին նկարահանում է նողկալի, նիհիլիստական, արյունով ներծծված սպագետի վեստեռն՝ «Ջանգո, կրակիր»-ը։ Կինոնկարը պատմում է վրեժխնդիր մարդու մասին, իսկ Լուիս Պոլը իր Italian Horror Film Directors գրքում նրան անվանել է տասնամյակի ուժեղ, ավազե սպագետի վեստեռներից մեկը։ Մեկ տարի անց Կվեստին նկարահանում է սյուրռեալիստական ֆիլմ՝ «Ձու ածած մահը», որում գլխավոր դերերը մարմնավորում են Օլին Եվան, Ջինա Լոլոբրիջիդան և Ժան-Լուի Տրենտինյանը։ 1972 թվականին Կվեստին կրկին կատարում է ռեժիսորական աշխատանք, գրում սցենար սյուրռեալիստական դրամայի՝ «Վհուկը» ֆիլմի սցենարը, որի գլխավոր հերոսներն են լինում մեդիում մայր և որդին։
Կվեստիի հաջորդ ֆիլմը թողարկվում է 1982 թվականին՝ հեռուստատեսությունում և կոչվում «Վամպիրիզմ»։ 90-ական թվականներին նա կրկին հեռուստատեսության համար ռեժիսորական աշխատանքներ է կատարում և գրում սցենարներ «Սև հագնված մարդու առաջ բաց մի արեք!» և «Կոմանդոյի նշանը» ֆիլմերի և համապատասխանաբար դրանց թրիլերների համար։