Jump to content

Ջուլիո Դրագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիո Դրագո
իտալ.՝ Giulio Drago
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1962(1962-06-25)[1]
Ծննդավայր Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 18, 2025(2025-04-18)[2] (62 տարեկան)
Մահվան վայր Էմպոլի, Ֆլորենցիայի Մետրոպոլիտեն քաղաք, Տոսկանա, Իտալիա[2]
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ջուլիո Դրագո (իտալ.՝ Giulio Drago, հունիսի 25, 1962(1962-06-25)[1], Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա - ապրիլի 18, 2025(2025-04-18)[2], Էմպոլի, Ֆլորենցիայի Մետրոպոլիտեն քաղաք, Տոսկանա, Իտալիա[2]), իտալացի ֆուտբոլիստ, խաղացել է դարպասապահի դիրքում։ Իտալիայի կրկնակի չեմպիոն։ Իտալիայի Գավաթի հաղթող։ Հանդես է եկել Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Մեծահասակների ֆուտբոլում նորամուտը նշել է 1979 թվականին «Աոստա» ակումբում, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 26 խաղի։

1980 թվականին տեղափոխվել է «Յուվենտուս», որտեղ անցկացրել է հաջորդ երեք մրցաշրջանները։ Թուրինցիների հետ Դրագոն երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, թեև Ա Սերիայում ոչ մի հանդիպման չի մասնակցել, և նվաճել է նաև Իտալիայի Գավաթը։

1983/84 մրցաշրջանում հանդես է եկել «Կրեմոնեզե» և «Ատալանտա» ակումբներում։ 1984 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Էմպոլիի» հետ, որի կազմում անցկացրել է հաջորդ հինգ տարիները։ 1987/88 մրցաշրջանում սահմանել է Ա Սերիայի անպարտելիության ռեկորդ՝ 491 րոպե անընդմեջ առանց գնդակ բաց թողնելու։ Այդուհետ հանդես է եկել «Բարի» ակումբում, որի կազմում հաղթել է Միտրոպայի գավաթը, ինչպես նաև խաղացել է «Տրիեստինայում», «Պոնտեդերայում», իսկ 1994 թվականին վերադարձել է «Էմպոլի» մեկ մրցաշրջանի համար։

Մասնագիտական ֆուտբոլիստի կարիերան ավարտել է «Պոնտեդերա» ակումբում, որի կազմում նախկինում նույնպես հանդես էր եկել։ Կարիերան ավարտել է 1999 թվականին։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին հանդես է եկել Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելով մեկ պաշտոնական հանդիպման։ 1984 թվականին ընդգրկված է եղել երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ժամանակ, սակայն մրցաշարում, որտեղ իտալացիները հասել են մինչև կիսաեզրափակիչ, խաղադաշտ դուրս չի եկել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]