Ջուլիո Բեդեսկի
Ջուլիո Բեդեսկի իտալ.՝ Giulio Bedeschi | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1915[1] |
Ծննդավայր | Արցինյանո, Վիչենցա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1990[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Ջուլիո Բեդեսկի (իտալերեն՝ Giulio Bedeschi. հունվարի 31, 1915[1], Արցինյանո, Վիչենցա, Վենետո, Իտալիա - դեկտեմբերի 29, 1990[1], Վերոնա, Վենետո, Իտալիա), իտալացի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալական բանակի սպա, ով առավել հայտնի է իր Centomila gavette di ghiaccio գրքով, որը Ռուսաստանում իտալական ռազմարշավի մասին ամենահայտնի հուշագրություններից է:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վիչենցա նահանգում: Ավարտել է Բոլոնիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև հաճախել Իտալիայի թագավորական բանակի սպայական-կադետական դպրոցը, որն ավարտել է 1940 թվականին՝ ստանալով զինվորական բժիշկ սպայի որակավորում: Կամավոր մասնակցել է Հունաստանի դեմ ռազմարշավին, երկրորդ լեյտենանտ կոչումով ծառայել 56-րդ հետևակային «Կազալե» դիվիզիայի 11-րդ հետևակային գնդի 2-րդ գումարտակում: Հետագայում տեղափոխվել է 3-րդ ալպյան «Ջուլիա» դիվիզիայի 3-րդ լեռնային հրետանային գնդի «Կոնելիանո» հրետանային խմբի 13-րդ մարտկոց, որի կազմում մասնակցել է Արևելյան ճակատում իտալական ռազմարշավին: Իտալական 8-րդ բանակի՝ 1943 թվականի հունվարին տեղի ունեցած նահանջի ժամանակ փրկվածներից մեկն է եղել: Պարգևատրվել է մարտական արիության համար երկու մարտական խաչով և մեկ մարտական վաստակի խաչով[2] [3]:
Կասիբիլեի զինադադարից հետո նա Իտալիայի Սոցիալական Հանրապետությունում դարձել է Ֆոռլիի հանրապետական ֆաշիստական կուսակցության դաշնային քարտուղար և ղեկավարել այդ նույն քաղաքում տեղակայված 25-րդ սև բրիգադը,որը կրում էր «Արտուրո Կապանի» անունը։ Պատերազմի ավարտին նրա ստորաբաժանումը Տիենեի շրջանում ներգրավված էր տեղական Դիմադրության դեմ մղվող մարտերում: Վիչենցայում իր բրիգադը ցրելուց հետո նա թաքնվել է, ժամանակավորապես տեղափոխվել Սիցիլիա, որտեղ էլ անց է կացրել հետպատերազմյան առաջին տարիները՝ հեռու մնալով քաղաքական բռնություններից և նախկին պարտիզանների ու ֆաշիստների միջև «հաշիվների կարգավորումից»: Քաղաքականապես վտանգավոր ֆաշիստների դեմ պատժամիջոցներ սահմանելու նպատակով ստեղծված նահանգային հանձնաժողովը նրան դատել է որպես «քաղաքականապես վտանգավոր ֆաշիստի» և 1946 թվականի ապրիլի 24-ին կանչել է հարցաքննության, բայց նա չի ենթարկվել, ուստիև տասը տարով զրկվել է ակտիվ և պասիվ քվեարկության իրավունքից [4] [5] [6] [7] [8] [9]:
Սիցիլիայի հիվանդանոցներից մեկում մի քանի տարի աշխատելուց հետո Բեդեսկին վերադարձել է Վենետո, այնուհետև տեղափոխվել Բրեշիա և Միլան, աշխատել որպես ռևմատոլոգ: 1963 թվականից սկսած՝ նա հրատարակել է մի շարք գրքեր, որոնք վերաբերում էին Ալպինիներին, ռուսաստանյան ռազմարշավին, ավելի լայն ընդգրկումով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալական փորձառությանը: Այդ գրքերից մեկն էլ հենց Centomila gavette di ghiaccio-ն է՝ նրա ամենահայտնի գիրքը, որն ամփոփում է ռուսաստանյան ռազմարշավի մասին նրա անձնական հուշերը: Այն գրվել է 1945-1946 թվականներին, բայց հրատարակվել է շուրջ 20 տարի անց՝ 1963 թվականին: Այդ գրքի համար Բեդեսկին 1964 թվականին արժանացել է Բանկարելլայի մրցանակին: 1966 թվականին հրատարակել է դրա շարունակությունը՝ Il peso dello zaino վերնագրով: Դրան 1990-ական թվականներին հաջորդել է «Cio» շարքը՝ բաղկցած ութ գրքից, որոնցում ի մի են բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի իտալացի վետերանների հուշերը Ռուսաստանում, Հունաստանում, Ալբանիայում, Հարավսլավիայում և Աֆրիկայում նրանց մասնակցությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների, ինչպես նաև գերության, մեկ գիրք էլ՝ քաղաքացիական բնակչության փորձառության մասին։
1974 թվականին Ջուլիո Բեդեսկին իր La rivolta di Abele գրքի համար արժանացել է Քրիստինա դի Սավոյա գրական մրցանակի:
Նա մահացել է 1990 թվականին Վերոնայում[10] [11] [12] [13]:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Centomila gavette di ghiaccio, Milano, Mursia, 1963. Բանկարելա մրցանակ, 1964
- Il peso dello zaino, Milano, Garzanti, marzo 1966-1977; ed. definitiva, Milano, Mursia, 1978-2020; Collana 900 Italiano, Mondadori, 2015; Collana La Storia · Le Storie, Milano, BUR, 2021, ISBN 978-88-171-5615-8.
- La rivolta di Abele, Milano, Mursia, 1972.
- La mia erba è sul Don, Milano, Mursia, 1972, ISBN ISBN 978-88-425-2942-2.
- Nikolajewka: c'ero anch'io, Milano, Mursia, 1972. ISBN 978-88-425-3394-8.
- Fronte greco-albanese: c'ero anch'io, Milano, Mursia, 1977.
- Fronte d'Africa: c'ero anch'io, Milano, Mursia, 1979.
- Gli Italiani in Russia, Milano, Mursia, 1980.
- Fronte russo: c'ero anch'io, vol. I, Milano, Mursia, 1982, ISBN 88-425-1758-5.
- Fronte russo: c'ero anch'io, vol. II, Milano, Mursia, 1982, ISBN 978-88-425-3405-1.
- Fronte jugoslavo-balcanico: c'ero anch'io, Milano, Mursia, 1985.
- Fronte italiano: c'ero anch'io. La popolazione in guerra, Milano, Mursia, 1987, ISBN 978-88-425-1119-9.
- Prigionia: c'ero anch'io, Milano, Mursia, 1990, ISBN 978-88-425-3842-4.
- Il Natale degli alpini, Milano, Mursia, 2003, ISBN 978-88-425-3194-4.
- Il segreto degli alpini, Milano, Mursia, 2004, ISBN 978-88-425-3310-8.
- Medicina: guerra alle malattie, Rizzoli Editore International Library, 1974.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Giulio Bedeschi».
- ↑ «VICENZA.COM il Portale di Vicenza città dell'Oro e del Palladio». October 20, 2006. Արխիվացված է օրիգինալից 20 October 2006-ին.
- ↑ «Giulio Bedeschi»."Giulio Bedeschi".
- ↑ «Salò: una condanna per Bedeschi | Cultura | www.avvenire.it». March 10, 2016. Արխիվացված է օրիգինալից 10 March 2016-ին.
- ↑ «VICENZA.COM il Portale di Vicenza città dell'Oro e del Palladio». October 20, 2006. Արխիվացված է օրիգինալից 20 October 2006-ին."VICENZA.COM il Portale di Vicenza città dell'Oro e del Palladio". October 20, 2006. Archived from the original on 20 October 2006.
- ↑ «Gianni Giolo - BENITO GRAMOLA».
- ↑ «Bedeschi, Giulio nell'Enciclopedia Treccani». www.treccani.it.
- ↑ «Centomila gavette di ghiaccio nell'Enciclopedia Treccani». www.treccani.it.
- ↑ «Giulio Bedeschi»."Giulio Bedeschi".
- ↑ «Giulio Bedeschi». Open Library.
- ↑ «VICENZA.COM il Portale di Vicenza città dell'Oro e del Palladio». October 20, 2006. Արխիվացված է օրիգինալից 20 October 2006-ին."VICENZA.COM il Portale di Vicenza città dell'Oro e del Palladio". October 20, 2006. Archived from the original on 20 October 2006.
- ↑ «Bedeschi, Giulio nell'Enciclopedia Treccani». www.treccani.it."Bedeschi, Giulio nell'Enciclopedia Treccani". www.treccani.it.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.alpini.it/alpini/igrandialpini/bedeschigiulio.html.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|urlarchivio=
|title=
(օգնություն); Unknown parameter|accesso=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|titolo=
ignored (|title=
suggested) (օգնություն); Unknown parameter|urlarchivio=
ignored (|archive-url=
suggested) (օգնություն); Unknown parameter|urlmorto=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - http://www.vicenza.com/temi/vicentini_primo_piano/giulio_bedeschi.shtml.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|urlarchivio=
|title=
(օգնություն); Unknown parameter|accesso=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|titolo=
ignored (|title=
suggested) (օգնություն); Unknown parameter|urlarchivio=
ignored (|archive-url=
suggested) (օգնություն); Unknown parameter|urlmorto=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Benito Gramola: Il buco nero nel passato di Giulio Bedeschi recensione di Gianni Giolo del volume di Gramola La 25ª brigata nera Arturo Capanni ed il suo comandante Giulio Bedeschi. URL visitato il 27 dicembre 2012.
|