Ջուլիետ Ստյուարտ Պոյնց
Ջուլիետ Ստյուարտ Պոյնց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1886 |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | 1937 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բերնարդ քոլեջ և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական ակտիվիստ և սուֆրաժիստ |
Կուսակցություն | Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Ջուլիետ Ստյուարտ Պոյնց (նոյեմբերի 25, 1886, Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ - 1937), ամերիկացի սուֆրաժիստ, կոմունիստ լրտես։ Պոյնցը դարձել է ԱՄՆ Կոմունիստական կուսակցության (CPUSA) համահիմնադիրը։ Ավելի ուշ նա սկսել է աշխատել որպես Խորհրդային Միության հետախուզական գործակալ՝ գաղտնի ճանապարհորդելով Մոսկվա, հենց այն ժամանակ, երբ նրա ընկերներից մի քանիսը մահապատժի էին ենթարկվում Իոսիֆ Ստալինի 1930-ականների բռնաճնշումների ժամանակ, որից հետո նա հրաժարական տվեց կուսակցությունից։ Տարածված կարծիք կա, որ դա հանգեցրեց այն բանին, որ նա անբացատրելիորեն անհետացավ Նյու Յորքում 1937 թվականի հունիսին՝ որպես Ստալինի մարդասպանների ջոկատի հնարավոր զոհ, քանի որ նա շփվում էր տրոցկիստների հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիետ Պոյնցը ծնվել է 1886 թվականի նոյեմբերի 25-ին Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ջերսի Սիթի, այստեղ Պոյնցն ընդունվել է Բերնարդ քոլեջ[1][2][3]։ Նա «Ամերիկյան հեղափոխության դուստրեր»-ի (DAR) անդամ էր։
Պոյնցը պատանեկության տարիներին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1907 թվականին ուսանել է Բերնարդ քոլեջում[2]։ Նա եղել է քոլեջի Ուսանողների ասոցիացիայի նախագահ և ուսանողական խորհրդի նախագահ։ Նա եղել է Barnard Captain տարեգրքի գլխավոր խմբագիրը, Kappa Kappa Gamma-ի, փիլիսոփայության ակումբի, դասական ակումբի, մարզական ասոցիացիայի, Քրիստոնեական ասոցիացիայի և երկրորդ պարի հանձնաժողովի անդամ։ 1904 թվականին Բրինկերհոֆ թատրոնում (այժմ՝ Minor Latham Playhouse) խաղացել է «Բումերանգի ձուլում» ֆիլմում։ 1905 թվականին Պոյնցը մասնակցել է Բերնարդի երրորդ ամենամյա Հունական խաղերին, որտեղ նա արտասանել է «Կոչ աստվածներին» բանաստեղծությունը, ապա գրավել առաջին տեղը ըմբշամարտում։ Նա մասնակցել է միջդասարանային բանավեճերի (1906 թվականի դասարանն՝ ընդդեմ 1907 թվականի դասարանի)։ Ավագ կուրսում նա ճանաչվել է ամենահայտնի ուսանող և քոլեջի, և 1907 թվականի դասարաններում։ Նա ընդունվել է Phi Beta Kappa-ում։ 1907 թվականի հունիսին ավարտելու պահին նրա հետաքրքրությունները ընդլայնվել էին ընտրական իրավունքից և ֆեմինիզմից մինչև արհմիութենականություն, աշխատանքային իրավունքներ և սոցիալիզմ[2][3]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1907-1909 թվականներին Պոյնցը եղել է «Միացյալ Նահանգների ներգաղթի հանձնաժողովի հատուկ գործակալ», աշխատելով Չիկագոյում, Միլուոքիում, Ֆիլադելֆիայում, Ուտիկայում (Նյու Յորք), Լոուրենսում (Մասաչուսեթս) և այլ քաղաքներում։ Միացել է Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությանը 1909 թվականին։
Նա դասավանդել է Բերնարդ քոլեջում 1909–1910 ուսումնական տարվա ընթացքում, երբ եղել է պատմության ասիստենտ Ջեյմս Թ. Շոթվելը, ով հայտնի էր իր ազատական և պացիֆիստական հայացքներով[2][3]։
1912 թվականին Պոյնցը գրել է Բերնարդ քոլեջի դասագիրքը։ Աշխատանքային բարեփոխումների շարժման մեջ նա սկսել է աշխատել 1913 թվականին։ Նա կարևոր դեր է խաղացել ձախակողմյան աշխատանքային բարեփոխումների կազմակերպություններում, ինչպիսիք են ԱՄՆ ներգաղթի հանձնաժողովը, Աշխատանքային իրավունքի ամերիկյան ասոցիացիան և Ռանդի սոցիալական գիտությունների դպրոցը[2]։
1910-ական թվականներին Պոյնցն աշխատել է Կարի աշխատողների միջազգային միության (ILGWU) հետ։ Հանդիպել է Էլիաս Լիբերմանին, որը հետագայում նրա փաստաբանն էր։ Երբ Պոյնցը դարձավ ILGWU Աշխատավորների համալսարանի կրթության տնօրեն, նա ներկայացավ Լիբերմանին որպես Local-25 կրթական կոմիտեի նախագահ[4][5]։ Նա լքեց ILGWU-ն 1918 թվականին[5]։ Պոյնցը շարունակեց աշխատել որպես Սոցիալիստական կուսակցության կողմնակից ILGWU-ում այն բանից հետո, երբ կողմ եղավ ԱՄՆ նորաստեղծ Կոմունիստական կուսակցությանը։ 1920-ական թվականներին Պոյնցը եղել է Խորհրդային Ռուսաստանի ընկերների (Friends of Soviet Russia (FSR) և Աշխատանքային պաշտպանության միջազգային կազմակերպության (ILD) կազմում[3]։
Պոյնցն առաջադրվել է Նյու Յորք նահանգի վերահսկիչի պաշտոնում 1926 թվականի նոյեմբերին և Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազի պաշտոնում 1928 թվականի նոյեմբերին, երկու անգամն էլ Լեյբորիստական կուսակցության տոմսով[3][6]։
Հետագայում նա թողել է իր արտաքին աշխատանքը՝ հօգուտ խորհրդային Միացյալ պետական քաղաքական վարչության հետախուզական աշխատանքի՝ «Երրորդ ժամանակաշրջանում»։
Համաձայն CPUSA-ի հիմնադիրներից մեկի՝ Բենջամին Գիթլոուի գրքի, Պոյնցը եղել է Ամերիկայի կոմունիստական կուսակցության մի քանի հաջորդական համագումարների պատվիրակ և կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, ինչպես նաև ծառայել է Նյու Յորքի շրջանային կոմիտեում։ Նա մեկնել է Չինաստան Կոմինտերնի առաքելությամբ և 1934 թվականին լքել է CPUSA-ն՝ Խորհրդային ռազմական գաղտնի ոստիկանությունում աշխատելու նպատակով, որը գիտական տեղեկություններ էր հավաքում Խորհրդային Միության համար։ 1936 թվականին Պոյնցը գաղտնի մեկնել է Մոսկվա՝ խորհրդային իշխանություններից հետագա հրահանգներ ստանալու համար, այնտեղ եղել է Ջորջ Մինկի (մականունը՝ Մինկոֆ) ընկերակցությամբ, ամերիկացի, որը հետագայում ներգրավված էր Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մի քանի տրոցկիստների անհետացման մեջ[7][8]։ Այնտեղ Պոյնցը ականատես եղավ Ստալինի կողմից հրահրված Մեծ զտմանը, որի ժամանակ սպանվեցին մարդիկ, որոնց նա գիտեր և աշխատել էր։ նա վերադարձավ ԱՄՆ՝ հիասթափված և այլևս չցանկացավ շարունակել լրտեսությունը ՆԿՎԴ-ի օգտին[3]։
Անհետացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոյնցը անհետացել է 1937 թվականի հունիսի 3-ի երեկոյան Մանհեթենի 353 West 57th Street 353 West 57th Street հասցեում գտնվող American Woman's Association Clubhouse-ից դուրս գալուց հետո[9][10]։ Ոստիկանական հետաքննությունը նրա հետքերը չգտավ։ Նրա իրերը, ամբողջ հագուստը և իր սենյակում եղած ձեռքի ուղեբեռը տեղում էին, ինչը հուշում էր, որ նա մտադիր չի եղել լքել շենքը[11]։ Նախկին խորհրդային գործակալ Ուիթաքեր Չեմբերսը իր վկայության մեջ Պոյնցի անհետացումը կապում էր խորհրդային գաղտնի գործակալ Յոզեֆ Փիթերսի հետ։ Ենթադրվում է, որ Փիթերսը, լինելով Խորհրդային Կոմինտերնի և ՆԿՎԴ լրտեսական ցանցի անդամ, մասնակցել է CPUSA-ի գործընկեր Պոյնցի առևանգման և ենթադրյալ սպանության պլանավորմանը խորհրդային մարդասպանների ջոկատի կողմից[12]։ 1938 թվականի սկզբին Կառլո Տրեսկան՝ հայտնի իտալա-ամերիկյան անարխիստը, հրապարակայնորեն մեղադրեց խորհրդային իշխանություններին Պոյնցի առևանգման մեջ՝ նրա փախուստը կանխելու համար։ Նա ասաց, որ նախքան Պոյնցի անհետանալը, նա եկել էր իր մոտ՝ խոսելու իր հիասթափության ու նողկանքի մասին, թե ինչեր էր տեսել 1936 թվականին Մոսկվայում՝ Իոսիֆ Ստալինի Մեծ զտման սկզբնական փուլում[3]։
Նախքան իր առեղծվածային մահը, ԳՌՈՒ-ի դասալիք Վալտեր Կրիվիցկին առաջարկել է Պոյնցին ՆԿՎԴ-ի կողմից առևանգման ևս մեկ դրդապատճառ։ Մոսկվայում իր այցերից մեկի ժամանակ Պոյնցը դարձել էր Կարմիր բանակի կորպուսի հրամանատար Վիտովտ Պուտնայի սիրելին։ 1936 թվականի օգոստոսին ՆԿՎԴ-ն ձերբակալեց Պուտնային և մեղադրեց Տրոցկու հետ կապեր պահպանելու մեջ, ումից նա իբր ստացել էր «ահաբեկչական ցուցումներ»։ Խոշտանգումների տակ Պուտնան վկայում է տրոցկիստների «համաժողովրդական» կենտրոնի գոյության և «զուգահեռ» ռազմական կազմակերպության մեջ իր մասնակցության մասին։ 1937 թվականի հունիսի 11-ին ռազմական տրիբունալը, դռնփակ նիստում, դատապարտեց Պուտնային և այլ բարձրաստիճան սպաների․ այս դատավարությունը հայտնի է որպես «տրոցկիստական հակասովետական ռազմական կազմակերպության Մոսկվայի դատավարություն» (ռուս.՝ Де́ло Тухаче́вского, или дело «антисоветской троцкистской военной организации»): ՆԿՎԴ-ն, ըստ Կրիվիցկու, կարող էր առևանգել Պոյնցին դատավարությունից մեկ շաբաթ առաջ՝ վախենալով, որ Պուտնայի մահապատժի մասին հայտնի կդառնա, կամ պարզապես այն պատճառով, որ նա «թշնամի» Պուտնայի հայտնի ընկերն էր[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին Պոյնցն ամուսնացել է դոկտոր Ֆրիդրիխ Ֆրանց Լյուդվիգ Գլեյզերի հետ, որը կոմունիստ էր և Նյու Յորքում Գերմանիայի հյուպատոսության կցորդ։ Նա պահպանել է իր օրիորդական ազգանունը, թեև Points-ը դարձրել է "Poyntz"[2][3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Denise M. Lynn, Where is Juliet Stuart Poyntz?. University of Massachusetts Press, 2021.
- Nancy Maclean, "Juliet Stuart Poyntz," Encyclopedia of the American Left. Paul Buhle, Mari Jo Buhle, and Dan Georgakas, eds. 2nd Edition. New York: Oxford University Press, 1998, pp. 631–632.
- Kathryn S. Olmsted, Red Spy Queen: A Biography of Elizabeth Bentley. Durham: University of North Carolina Press, 2002.
- Robert J. Schaefer, "Educational Activities of the Garment Unions, 1890-1948: A Study in Workers' Education in the International Ladies' Garment Workers' Union and the Amalgamated Clothing Workers of America in New York City. PhD dissertation, Columbia University, 1951.
- Richard C.S. Trahair and Robert Miller, Encyclopedia of Cold War Espionage, Spies, and Secret Operations. New York: Enigma Books, 2008.
- Allen Weinstein, Perjury: The Hiss–Chambers Case. New York: Random House, 1997.
- Allen Weinstein and Alexander Vassiliev, The Haunted Wood: Soviet Espionage in America—The Stalin Era. New York: Modern Library, 1999
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vodonos, Irina (2002 թ․ օգոստոսի 13). «Juliet Stuart Poyntz, 1907: Suffragist, Feminist, Spy». Barnard College. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Vodonos, Irina (2002 թ․ օգոստոսի 13). «Juliet Stuart Poyntz, Class of 1907: Suffragist, Feminist, Spy». Barnard College. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Undercovers». Barnard College. 2010 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «A Lady Vanishes: The Disappearance of Juliet Stuart Poyntz». Kheel Center, ILR School, Cornell University. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 5,0 5,1 Levine, Louis (1924). The Women's Garment Workers: A History of the International Ladies' Garment Workers' Union. B. W. Huebsch. էջեր 487 (ILGWU).
- ↑ «Red Ticket Goes on Ballot in NY State». Daily Worker. 1928 թ․ հոկտեմբերի 11. էջ 3.
- ↑ The Mink, Time Magazine, 2 May 1938
- ↑ Pernicone, Nunzio, Carlo Tresca: Portrait of a Rebel, New York: Palgrave MacMillan 2005; pg. 232
- ↑ West, Nigel (2017 թ․ օգոստոսի 15). Encyclopedia of Political Assassinations. Rowman & Littlefield. էջ 187. ISBN 978-1-538-10239-8.
- ↑ Kern, Gary, A Death in Washington, p. 163
- ↑ Gitlow, Benjamin, The Whole of Their Lives; Communism in America--a Personal History and Intimate Portrayal of its Leaders, New York: Charles Scribner's Sons (1948)
- ↑ Chambers, Whittaker (1952). Witness. Random House. էջեր 36, 47, 204, 439. ISBN 0-89526-571-0.
- ↑ Walter Krivitsky FBI FOIA File 100-11146-84
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nancy MacLean, "The Culture of Resistance: Female Institution Building in the International Ladies Garment Workers Union, 1905-1925," Michigan Occasional Papers in Women's Studies, vol. 21 (Winter 1982).
- Carlo Tresca, "Where is Juliet Stuart Poyntz?" Modern Monthly, Vol. 10 (March 1938)