Ջուլիա Ռեբեկկա Ադլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիա Ռեբեկկա Ադլեր
Ծնվել է1978[1]
ԾննդավայրՀայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունAspen Music Festival and School? և Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց
Մասնագիտությունվիոլինահար և ջութակահար (վիոլա դ՛ամուր)
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան

Ջուլիա Ռեբեկկա Ադլեր (գերմ.՝ Julia Rebekka Adler), գերմանացի ալտահարուհի, 1978[1], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]։

Կենսագարական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադլերը սկսել է ալտ նվագել վեց տարեկան հասակում։ Նա մրցանակ է շահել գերմանացի երիտասարդ տաղանդների մրցույթում։ Այնուհետև սկսել է մասնակցել տարբեր երաժշտական փառատոնների։ Եղել է Քիմ Քաշքաշյանի աշակերտուհին։ Մասնակցել է Յուրի Բաշմետի, Ուոլթեր Լևինի և այլ ալտահարների վարպետության դասընթացներին։ 2002 թվականին արժանացել է Ֆելիքս Մենդելսոնի անվան մրցանակին։

Որպես սոլիստ հանդես է եղել մի շարք գերմանական նվագախմբերի հետ։ Այժմ Մյունխենի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի երկրորդ սոլո ալտահարն է, նաև "Քուսս" լարային կվարտետի ալտահարն է։ Աշխատում է տարբեր անսամբլների հետ, այդ թվում նաև Բեռլինի Սոլիստների օկտետի և Վիարդո անսամբլի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]