Ջուլիա Հոյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիա Հոյթ
Julia Hoyt - Mar 1922 Tatler.jpg
Ջուլիա Հոյթի դիմանկարը, 1920, լուսանկարը՝ Էմիլ Օտտո Հոպպեի, 1922 թվականին տպագրվել է «Tattler» ամսագրում
Ծնվել էսեպտեմբերի 15, 1897(1897-09-15)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 31, 1955(1955-10-31)[1] (58 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի

Ջուլիա Հոյթ (անգլ.՝ Julia Hoyt, սեպտեմբերի 15, 1897(1897-09-15), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 31, 1955(1955-10-31)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թատրոնի և համր ֆիլմերի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիա Ուենրայթ Ռոբինսը ծնվել է 1897 թվականին Ջուլիան Ու. Ռոբինսի և Սարա Ջ. Ջուետ Ռոբինսի ընտանիքում: Նրա պապը՝ Հյու Ջ. Ջուետը, եղել է Էրի երկաթուղու (Erie Railroad) նախագահը և կոնգրեսմեն Օհայոյից:

Ջուլիան բեմական գործունեությունը սկսել է բարեգործական ներկայացումներից[2]: Նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝

  • «The Wonderful Thing» («Հիասքանչ մի բան», 1921, Նորմա Տոլմաջի հետ)
  • «The Man Who Found Himself» («Մարդն, ով գտավ ինքն իրեն», 1925)
  • «Camille» («Կամիլի», 1926)

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկյան կարմիր խաչում օգնել է հաշմանդամ վետերաններին[3]:

1921-1931 թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել Բորդվեյում, որտեղ հանդես է եկել[4] Էդվին Միլտոն Ռոյլի «The Squaw Man» («Հնդկացին», 1921)[5], Բուտ Թարգինկտոնի «Rose Briar» (1922–1923), Գլադիս Բյուքանան Անգերի «The Virgin of Bethulia» («Կույսը Բետուլիայից», 1925), «The School for Scandal» (1925), «The Pearl of Great Price» («Թանկարժեք մարգարիտը», 1926), «The Dark» («Մութը», 1927), «Mrs. Dane's Defense» («Տիկին Դեյնի պաշտպանությունը», 1928), Բայարդ Վեյլերի «Within the Law» («Օրենքի շրջանակում», 1928), «Sherlock Holmes» («Շերլոկ Հոլմս», 1928), «Serena Blandish» («Սերանա Բլանդիշ», 1929), Լուիզ Կ. Անսպաչերի «The Rhapsody'» («Ռապսոդիա», 1930), Նոել Կոուվարդի «The Wiser they Are» (1931) և «Hay Fever» (1931–1932) ներկայացումներում:

Ջուլիա Հոյթի «Julia Hoyt Modes» նորաձևության բիզնեսը զգեստներ ու վերարկուներ է ստեղծել ու վաճառել ԱՄՆ տարբեր հանրախանութներում: Ջուլիան սինդիկացված հոդվածներ է գրել էթիկայի և նորաձևության մասին[6][7]: 1924 թվականին «Bridgeport Post»-ի համար գրել է պատմությունների շարք եվրոպական ուղևորություններից[8]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան եղել է գեղեցիկ անձնավորություն[9]: Նրա դիմանկարն ստեղծել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Պոլ Էլյոն, Նեյսա ՄքՄեյնը («McCall's»-ի շապիկի համար, 1923, մայիս), Ջոն Սինգեր Սարջենտը և Կառլ Վան Վեխտենը[10][11][12]:

Ջուլիա Ռոբինսն ամուսնացել է երեք անգամ: 1914 թվականին՝ 17 տարեկան հասակում, ամուսնացել է իրավաբան Լյուդվիգ Հոյթի հետ, եղել է նրա երկրորդ կինը[13]: Ունեցել են երկու երեխա, որոնք մահացել են մանուկ հասակում[14]: Զույգն ամուսնալուծվել է 1924 թվականին[15]: 1927 թվականին ամուսնացել է դերասան Լուի Կելհերնի հետ: Նույն տարում միասին Բրոդվեյում նկարահանվել են «The Dark» ներկայացման մեջ: Ամուսնալուծվել են 1932 թվականին: 1935 թվականին ամուսնացել է Ակիլա Գիլեսի հետ[14]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին Հոյթն ունեցել է առողջական խնդիրներ: 1935 թվականին ծովում հիվանդացել է թոքաբորբով[16] և կրծքավանդակում առաջացած շարունակական վարակի պատճառով անհրաժեշտ է եղել հեռացնել կողոսկրերից[17]:

Մահացել է 1955 թվականին, Նյու Յորքում, սրտի կաթվածից[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Broadway Database — 2000.
  2. "Miss Julia Robbins to Wed Lydig Hoyt" New York Times (March 25, 1914).
  3. Mrs. Lydig Hoyt, "Woman's Vital Duty in the Work of Upbuilding our Disabled Soldiers" South Bend News-Times (September 5, 1918): 9.
  4. Ruth Waterbury, "Merely 'Julia Hoyt' of Broadway" Detroit Free Press (December 17, 1922): 100. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  5. "Mrs. Lydig Hoyt Makes Stage Debut with Faversham in 'The Squaw Man'" Sacramento Union (December 18, 1921): 25.
  6. "Good Etiquette is Worth the Time and Trouble to Achieve, is Viewpoint of Mrs. Hoyt" Pittsburgh Post-Gazette (January 13, 1924): 55.
  7. "Julia Hoyt Says Chic is Instinct" Pittsburgh Post-Gazette (June 22, 1930): 58.
  8. "Take a Little Jaunt to Europe with Julia Hoyt" Bridgeport Telegram (July 4, 1924): 9. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  9. "Julia Hoyt Loses in Beauty Contest to her Double in 'Half Moon Inn'" Columbia Spectator (February 26, 1925): 1.
  10. John Singer Sargent, "Mrs. Lydig Hoyt (Julia Wainwright Robbins)" (drawing, 1920), National Portrait Gallery, Smithsonian Institution.
  11. A 1933 portrait of Julia Hoyt, by Carl Van Vechten, in Yale University's Beinecke Library Digital Collections.
  12. McCall's Magazine (May 1923), cover by Neysa McMein.
  13. "Miss Julia Robbins Marries Lydig Hoyt" New York Times (June 4, 1914).
  14. 14,0 14,1 "Ex-Actress Julia Hoyt Dies at 58" Corpus Christi Caller-Times (November 1, 1955): 21. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  15. "The Lydig Hoyts' 'Amiable' Love Wreck" Ogden Standard-Examiner (September 7, 1924): 22. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  16. "Noted Beauty Gravely Ill on Sea Voyage" Fresno Bee (May 22, 1935): 1. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  17. "Julia Hoyt Loses Ribs" Wilkes-Barre Evening News (June 4, 1937): 23. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  18. "Julia Hoyt, Film and Stage Beauty, Dead" Chicago Tribune (November 1, 1955).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]