Ջուլիա Հիլ
Ջուլիա Հիլ անգլ.՝ Julia Lorraine Hill | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1974[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Mount Vernon, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Arkansas State University? |
Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ, գրող և բնապահպան |
Աշխատավայր | Circle of Life Foundation? |
Կայք | juliabutterfly.com |
Julia Butterfly Hill Վիքիպահեստում |
Ջուլիա Հիլ (իսկական անունը Ջուլիա Լորեյն «Բաթերֆլայ» Հիլ, անգլ.՝ Julia Julia Lorraine Hill "Butterfly" Hill, փետրվարի 18, 1974[1][2], Mount Vernon, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի բնապահպան և բնապահպան ակտիվիստ։ 1997 թվականի վերջին Կալիֆոռնիայում բարձրացել է ծառի վրա և այնտեղ անցկացրել է ավելի քան երկու տարի՝ մինչև 1999 թվականի վերջը։ Հիշատակվում է Red Hot Chili Peppers խմբի 2002 թվականի Can't Stop երգում, որպես Ջեյ Բաթերֆլայ։
Մանկություն և երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիայի հայրը շրջիկ քարոզիչ է եղել, և այդ պատճառով ընտանիքը հաճախ է տեղափոխել բնակավայրը։ Ջուլիան հոր, մոր և երկու եղբայրների՝ Մայքի և Դենի հետ, ապրել է ավտոֆուրգոնում։ Նա ընտանիքի միջնեկ երեխա է եղել։ Իր ճամփորդությունների ժամանակ Ջուլիան հաճախ եղել բնության գրկում, այցելել վրանային ճամբարներ.[3]։ Զբոսանքներից մեկի ժամանակ թիթեռը վայրէջք է կատարել աղջկա մատին և երկար ժամանակ չի ցանկացել թռչել։ Այդ ժամանակից ի վեր Հիլլը ստացել է Թիթեռ (Butterfly) մականունը։
Ընտանիքը բնակություն է հաստատել Արկանզասի Ջոնսբորո քաղաքում, և Ջուլիան սկսել է հաճախել տեղի ավագ դպրոց.[3]:
Վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի օգոստոսին Հիլլը ենթարկվել ծանր ավտովթարի։ Մեքենային, որով երթևեկել են Ջուլիան ու նրա ընկերուհին, հարվածել է հարբած վարորդի վարած մեքենան[4][5]։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ Ջուլիայի գլուխը հարվածել է ղեկին։ Նրանից գրեթե մեկ տարի է պահանջվել, որ վերականգնի նորմալ շարժվելու և խոսելու ունակությունը[6]։ Ինքը՝ Հիլլը, կարծում է, որ այս ողբերգությունը արմատապես փոխել է իր կյանքը և ուղղորդել իրեն նոր, ավելի ճիշտ ճանապարհի։
Երբ ապաքինվեցի, ես հասկացա, որ իմ ամբողջ կյանքը հավասարակշռությունից դուրս էր... Ես ավարտել էի միջնակարգ դպրոցը 16 տարեկանում և այդ ժամանակվանից անդադար աշխատում էի սկզբում որպես մատուցողուհի, հետո՝ որպես ռեստորանի մենեջեր։ Ես տարված էի իմ կարիերայով, հաջողություններով և նյութական բաներով։ Վթարն ինձ արթնացրեց պահի կարևորության մասին և անում էի ամեն ինչ՝ ապագայի վրա դրական ազդեցություն ունենալու համար[7]։ Ղեկը իմ գլխում, և՛ փոխաբերական, և՛ բառացիորեն, ինձ առաջնորդեց կյանքիս նոր ուղղությամբ։ |
As I recovered, I realized that my whole life had been out of balance ... I had graduated high school at 16, and had been working nonstop since then, first as a waitress, then as a restaurant manager. I had been obsessed by my career, success, and material things. The crash woke me up to the importance of the moment, and doing whatever I could to make a positive impact on the future.[7] The steering wheel in my head, both figuratively and literally, steered me in a new direction in my life..
Ծառի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապաքինվելուց հետո Ջուլիա Հիլլը մեկնել է Կալիֆոռնիա, որտեղ մասնակցել է տեղական անտառների հատման դեմ ռեգի բողոք-համերգին։ Ի սկզբանե Ջուլիան ոչ մի «կանաչ» կազմակերպության անդամ չի եղել, ինքնուրույն փորձել է անել հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու ԱՄՆ-ի բուսական ու կենդանական աշխարհը։ 1997 թվականի դեկտեմբերի 10-ին Հիլլը բարձրացել է 55 մետրանոց[8] 1000-ամյա կայծակահարված սեքվոյայի վրա(40°26′18″ հս․ լ. 124°03′10″ ամ. ե.HGЯO)[9]։ Նա ծառն անվանել է Լունա, ի պատիվ այդ օրերի լիալուսնի, չնայած[10], որ այն կոչվում էր « Stafford Giant» ստաֆորդ փոքր համայնքին մոտ գտնվելու պատճառով՝ 180 ֆուտ (55 մ) բարձրության վրա։ Քանի որ Լուսինն այդ ժամանակ բարձրանում էր, ակտիվիստներն ընտրեցին Լունա անունը՝ լատիներեն Լուսին բառը ՝ ի հիշատակ այդ իրադարձության։
Ջուլիա Հիլի բողոքի ակցիան տևել է 738 օր։ Այս ընթացքում նա շատ փորձությունների՝ սառը անձրևների, Էլ Նինյո փոթորկի, ոստիկանական ուղղաթիռների և զինվորականների պաշարման և զայրացած փայտահատների հարձակման է ենթարկվել։
1999 թվականին համաձայնություն է ձեռք բերվեկ երբ Pacific Lumber կազմակերպության հետ, որը համաձայնվել է այդ տարածքում պահել Լունա սեքվոյան և մյուս ծառերը[9][11] : Սակայն 2000 թվականին ծառի վրա հարձակվել են վանդալները, որոնք մի քանի հատվածում բենզասղոցով վնասել են այն։ Կամավորների ջանքերով ծառը փրկվել է, որն այդ ժամանակ հայտնի էր դարձել ողջ Ամերիկայում։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր աղմկահարույց քարոզարշավից ի վեր Ջուլիա Հիլլը դարձել է հանրաճանաչ մոտիվացիոն խոսնակ (տարեկան ունենում է մինչև 250 ելույթ), մի շարք գրքերի հեղինակ և մի շարք բնապահպանական հիմնադրամների կազմակերպիչ։ Նրա կյանքն ամբողջությամբ նվիրված է այս ուղղությանը[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Watson N. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Fitzgerald, Dawn (2002). Julia Butterfly Hill: Saving the Redwoods. Millbrook, Connecticut: Millbrook Press. ISBN 0-7613-2654-5.
- ↑ «Butterfly's Tale». Circle of Life Foundation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Julia Butterfly Hill, activist and onetime tree-sitter, answers questions». Grist. 2006 թ․ հունվարի 23. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Martin, Glen (1998 թ․ դեկտեմբերի 8). «A Year in the Sky». San Francisco Chronicle. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 7,0 7,1 Dawn Fitzgerald (2002). Julia Butterfly Hill: Saving the Redwoods. Lerner Publications. ISBN 978-0-7613-2654-0.
- ↑ Butterfly Hill, Julia (2000 թ․ ապրիլի 1). The Legacy of Luna. HarperSanFrancisco. ISBN 0-06-251658-2.
- ↑ 9,0 9,1 Martin, Glen (2000 թ․ նոյեմբերի 28). «Vandals Slash Giant Redwood / Tree-sitter Julia Butterfly Hill's former home chain-sawed». San Francisco Chronicle. The Hearst Corporation. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Martin, Glen (1998 թ․ դեկտեմբերի 8). «A Year in the Sky». San Francisco Chronicle. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին. «They don't care about their employees, and they don't care about their forests. When they're finished, there'll be no jobs, no trees - just eroded earth. We don't have a problem with sustained-yield logging. But this isn't sustained-yield, and the loggers will ultimately suffer with the rest of us."»
- ↑ Friedland, Andrew; Relyea, Rick; Courard-Hauri, David; Jones, Ross; Weisburg, Susan (2012). Environmental Science for AP. New York, New York: W.H. Freeman and Company. էջ 261. ISBN 978-0-7167-3849-7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Berton, Justin (2009 թ․ ապրիլի 16). «Catching up with ... Julia Butterfly Hill». San Francisco Chronicle. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Sacred Awakening Series seminar with Julia
- Documentary Film Butterfly website - Documentary Film Butterfly website
- P.O.V. Butterfly Արխիվացված 2007-12-17 Wayback Machine - PBS's site dedicated to the film
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Հիլ» հոդվածին։ |
|