Jump to content

Ջուլիա Գրոսսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիա Գրոսսո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 2000(2000-08-29)[1] (25 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԱզգությունPortuguese Canadians? և Italian Canadians?
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան, Burnaby Central Secondary School? և Vancouver Technical Secondary School?
Մասնագիտությունֆուտբոլիստուհի
🌐
 Julia Grosso Վիքիպահեստում

Ջուլիա Անջելա Գրոսսո (իտալ.՝ Julia Angela Grosso;օգոստոսի 29, 2000(2000-08-29)[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի կին ֆուտբոլիստ իտալական ծագումով, «Չիկագո Ռեդ Սթարզ» ակումբի և Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Օլիմպիական չեմպիոն (2020)։

Մասնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին երեք մրցաշրջան խաղացել է «Թեքսաս Լոնգհորնս» թիմում, որը ներկայացրել է Օսթինի Թեքսասի համալսարանը, երեք մրցաշրջանում անցկացրել է 60 հանդիպում և խփել 21 գոլ։

2021 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Իտալիա, որտեղ մեկ տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ[2]։ «Բյանկոների» կազմում իր դեբյուտային մրցաշրջանի արդյունքներով նա դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը։

2022 թվականի մայիսի 24-ին «Յուվեի» հետ ստորագրել է նոր պայմանագիր՝ երկու տարի ժամկետով[3]։

Խաղացել է Կանադայի պատանեկան հավաքականում 2016 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ կանադացիները, գրավելով երրորդ տեղը, չեն անցել փլեյ-օֆ։

Կանադայի ֆուտբոլի հավաքականի կազմում խաղացել է 2019 թվականի աշխարհի առաջնությունում՝ որպես փոխարինող, մրցաշարի արդյունքներով Կանադան դուրս է մնացել 1/8 եզրափակչից՝ 1:0 հաշվով պարտվելով Շվեդիայի ֆուտբոլի հավաքականին։

2021 թվականի ամռանը խաղացել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Շվեդիայի դեմ եզրափակչում նա իրացրել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի վճռորոշ հարվածը՝ Կանադայի հավաքականին բերելով պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկին[4]։

2023 թվականի ամռանը ընդգրկվել է Կանադայի հավաքականի կազմում՝ մասնակցել է 2023 թվականի աշխարհի առաջնությանը[5]։ Խմբային փուլի արդյունքներով Կանադան լքել է մրցաշարը խմբային փուլում՝ զբաղեցնելով երրորդ տեղը իր խմբում։ Գրոսսոն մրցաշարում խաղացել է երեք խաղ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յուվենտուս»

● Իտալիայի կանանց ֆուտբոլի առաջնություն: 2021/22

● Ֆուտբոլի Իտալիայի գավաթ կանանց միջև (2). 2021/2022, 2022/2023

● Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ կանանց միջև. 2022, 2023

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

● Ամառային Օլիմպիական խաղերի հաղթող. 2020

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com
  2. «Julia Grosso è una nuova giocatrice delle Juventus Women!» [Julia Grosso is a new Juventus Women player!] (իտալերեն). Juventus. 2021 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  3. «Julia Grosso verlängert bis Ende 2024» (իտալերեն). Juventus Turin. 2021-05-20. Վերցված է 2022-05-24-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 7. Վերցված է 2025 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. «Canada win Olympic title after Julia Grosso sinks Sweden in shootout». The Guardian. 2021 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  5. Weese, Lukas (2023 թ․ հուլիսի 14). «As Canada heads to World Cup, Julia Grosso prepares for another big moment». The Athletic (կանադական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]