Jump to content

Ջուլիա Գվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիա Գվին
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումֆուտբոլիստուհի
Երկիր Գերմանիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 2, 1999(1999-07-02)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՏետնանգ
ԱկումբSC Freiburg?, Germany women's national under-15 association football team?, Germany women's national under-17 association football team?, Germany women's national under-17 association football team?, Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական[2] և Բավարիա Մյունխեն
Հասակ՝170 սանտիմետր

Ջուլիա Ռոնյա Գվին (գերմ.՝ Giulia Ronja Gwinn, հուլիսի 2, 1999(1999-07-02)[1], Տետնանգ), գերմանացի ֆուտբոլիստուհի, «Բավարիա» ակումբի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան։

Ջուլիան ծնվել է 1999 թվականի հուլիսի 2-ին։ Նա ունի երեք ավագ եղբայր, որոնց օրինակով սկսել է ֆուտբոլ խաղալ։ Մանուկ հասակում Գվինն զբաղվել է նաև թաեքվոնդոյով և հանդբոլով։ Ութ տարեկանից խաղացել է տարբեր մանկական թիմերում։ 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ Ջուլյան իր թիմակից Յանինա Մինգեի հետ «Վայնգարտենից» տեղափոխվել է «Ֆրայբուրգ»[3]։ 2016 թվականին Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել Է Եվրոպայի առաջնության հաղթող և խաղացել է աշխարհի առաջնությունում[4]։

«Ֆրայբուրգի» կազմում Ջուլյան խաղացել է 2015-2019 թվականներին: 2018/19 մրցաշրջանում թիմի հետ դարձել Է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից[5]։ 2019 թվականի փետրվարին հայտարարվել է, որ աշխարհի առաջնության ավարտից հետո Գվիննը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա», որի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2022 թվականը[6]։

2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում, Ջուլյան խմբային մրցաշարի՝ Չինաստանի հավաքականի դեմ առաջին խաղում խփել է միակ գոլը և 1:0 հաշվով հաղթանակ է բերել իր հավաքականին:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գերմանիայի առաջնության հաղթող - 2020/21

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. https://www.uefa.com/womenseuro/teams/500047--germany//squad/
  3. Juchem, Markus (2015 թ․ փետրվարի 21). «SC Freiburg holt Giulia Gwinn und Janina Minge». womensoccer.de (գերմաներեն). Women Soccer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  4. Laleye, Lase (2018 թ․ ապրիլի 5). «Giulia Gwinn: The Teenage Prodigy». weplaystrong.uk (անգլերեն). We Play Strong. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  5. Quinn, Phillip; Dillon, John (2019 թ․ հունիսի 8). «Three observations from Germany's 1-0 victory over China at the Women's World Cup». bavarianfootballworks.com (անգլերեն). Vox Media. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «FC Bayern verpflichtet DFB-Talent». sport.de (գերմաներեն). Heimspiel Medien GmbH & Co. 2019 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Գվին» հոդվածին։