Ջուլիա Գիլարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուլիա Գիլլարդից)
Ջուլիա Գիլարդ
Julia Gillard 2010.jpg
 
Կուսակցություն՝ Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Ադելաիդայի համալսարան և Մելբուրնի համալսարան
Գիտական աստիճան՝ Bachelor of Laws
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:29|2|0}}) (55 տարեկան)
Ծննդավայր Բարրի
 
Ինքնագիր Julia Gillard Signature.svg

Ջուլիա Գիլարդ (ծն. սեպտեմբերի 29, 1961 թ), ավստրալացի քաղաքական գործիչ, Ավստրալիայի ներկա վարչապետը և Լեյբորիստական կուսակցության առաջնորդը 2010 թ հունիսի 24-ից։ Ավստրալիայի առաջին կին վարչապետն է։

Գիլարդը ծնվել է Բարրիում (Ուելս) և 1966 թ ընտանիքի հետ տեղափոխվել է Ադելաիդա՝ հարավային Ավստրալիա, հաճախել է Միտչեմ տարրական դպրոց և Անլի բարձրագույն դպրոց։ 1982 թ նա տեղափոխվում է Մելբուռն, 1986 թ ավարտում է Մելբուրնի համալսարանը, ստանում արվեստի և իրավունքի բակալավրի աստիճան։ 1987 թ Գիլարդը աշխատանքի է ընդունվում Slater & Gordon իրավաբանական ընկերություն և մինչև քաղաքականություն մտնելն աշխատում արդյունաբերական օրենքի ոլորտում։ .[1][2]

Գիլարդն առաջին անգամ ընտրվեց որպես Ներկայացուցիչների պալատի անդամ 1998 թ։ Լեյբորիստների՝ ընդդիմություն դառնալուց հետո, Գիլարդը դարձավ բնակչության և ներգաղթի հարցերով ստվերային նախարար (2001-2003), առողջապահության նախարար (2003-2006), ընդդիմության առաջնորդի տեղակալ (2006-2007[3]

Գիլարդը դառնում է Ավստրալիայի առաջին կին վարչապետը 2007 թ դաշնային ընտրություններում լեյբորիստական կուսակցության հաղթանակի արդյունքում։ Հանդիսանում է նաև Կրթության և Աշխատանքի և զբաղվածության նախարար։ 2010 թ հունիսի 24-ին, երբ Ռադը կորցրեց իր կուսակցության աջակցությունը և հրաժարական տվեց, Գիլարդն ընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ դառնալով Ավստրալիայի 27-րդ վարչապետը։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]