Ջուզեպպե Տադդեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Տադդեի
Ծնվել էհունիսի 26, 1916(1916-06-26)[1][2][3][…]
Ջենովա, Իտալիա[4]
Երկիր Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էհունիսի 2, 2010(2010-06-02)[5][1][2][…] (93 տարեկան)
Հռոմ, Իտալիա[4]
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ

Ջուզեպպե Տադդեի (հունիսի 26, 1916(1916-06-26)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4] - հունիսի 2, 2010(2010-06-02)[5][1][2][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի օպերային երգիչ (բարիտոն)։ Հայտնի է հատկապես Մոցարտի, Ռոսսինիի, Վերդիի և Պուչչինիի օպերաներում դերերգերի կատարմամբ։

Տադդեին հավասարապես տպավորիչ էր ինչպես կատակերգական այնպես էլ դրամատիկական դերերում։ Նրա խաղացանկը ներառում էր երկու Ֆիգարոների դերերգերը Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» և Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերաներում, Դոն Ժուանի և Լեպորելլոյի դերերգերը Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում, Բելկորեի և Դուլկամարայի դերերգերը Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում, Էրնանիի, Մակբեթի, Ռիգոլետտոյի, Ֆալստաֆի դերերգերը Վերդիի համանուն օպերաներում, ինչպես նաև Ամոնասրոյի և Յագոյի դերերգերը Վերդիի «Աիդա» և «Օթելլո» օպերաներում։ Տադդեին հաջողությամբ հանդես է եկել նաև Բարնաբայի (Պոնկիելլի «Ջոկոնդա»), Ժերարի (Ջիորդանո «Անդրե Շենիե») և Սկարպիայի (Պուչչինի «Տոսկա») դերերգերում։

Տադդեիի վոկալ երկարակեցությունը թույլ է տվել նրան շարունակել երգել մինչև ծերություն. այսպես, նա առաջին անգամ հանդես է եկել «Մետրոպոլիտեն օպերայի» բեմի վրա 1985 թ. սեպտեմբերի 25-ին 69 տարեկան հասակում՝ կատարելով Ֆալստաֆի դերերգը։

Տադդեին թողել է բազմաթիվ ձայնագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]