Ջուզեպպե Պիետրո Բագետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Պիետրո Բագետի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1764(1764-04-14)[1][2][3]
ԾննդավայրԹուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա
Մահացել էապրիլի 29, 1831(1831-04-29)[1][3] (67 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Province of Turin, Թուրին
Մասնագիտություննկարիչ, ճարտարագետ և ճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի ասպետ
 Giuseppe Pietro Bagetti Վիքիպահեստում

Ջուզեպպե Պիետրո Բագետի (անգլ.՝ Giuseppe Pietro Bagetti, ապրիլի 14, 1764(1764-04-14)[1][2][3], Թուրին, Սարդինիայի թագավորություն, Իտալիա - ապրիլի 29, 1831(1831-04-29)[1][3], Թուրին, Province of Turin, Թուրին), իտալացի քաղաքացիական և ռազմական ճարտարապետ, ինչպես նաև` նկարիչ[4]։ Նա նկարել է բնանկարներ և մարտական նկարներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Թուրինում։ Սկզբնապես երաժշտություն է սովորել Թուրինի կոնսերվատորիայում, որտեղ նրան դասավանդում էր Բերնարդինո Օտանին։ Նկարչություն է սովորել Պիետրո Ջիասոմո Պալմիերիի (1737–1804 թվական) մոտ։ 1782 թվականին Բագետին Թագավորական համալսարանում ճարտարապետ է նշանակվել և սկսել է նկարել առափնյա վայրերի վեդուտային ջրանկարներ։ 1792 թվականին, նա սկսել է տոպոգրաֆիկ դիզայն դասավանդել Թագավորական ակադեմիայում։ 1792 թվականիննա պատկերել է երկու տեսարան` Սարդինիայի թագավորության և Ֆրանսիայի Հանրապետության միջև տեղի ունեցած վերջին պատերազմից։ 1793 թվականին Վիտորիո Ամադեո III թագավորը նրան անվանել է թագավորության վեդուտայի դիզայներ։ Նա միացել է հրետանային ուժերին։

1798 թվականին մեկնել է Փարիզ[5]։ Նա շարունակել է նույն աշխատանքը Նապոլեոնական ղեկավարների համար, այդ թվում` Մարենգոյի ճակատամարտի ծրագրերը` ճամփորդելով Ֆրանիսական բանակի հետ դեպի Հյուսիսային Իտալիա, ավելի ուշ`Գերմանիա և Ռուսաստան։ 1807-1815 թվականներից նա եղել է աշխարհագրական ինժեներ Նապոլեոնական կառավարության համար։ Նա պարգևատրվել է Պատվո Լեգեոնի շքանշանով իր Իտալական Ալպերի վեդուտա նկարի համար։

Նապոլեոնի անկումից հետո, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Ալբերտինա ակադեմիա) վերստացել է իր պրոֆեսորի պաշտոնը և նշել է Սավոյաների դինաստիայի վերադարձը նկարներով, որոնք պատկերում էին 1914 թվականի մայիսի 20-ին Վիտորիո Էմանուել I-ի մուտքը Թուրին և 1815 թվականի օգոստոսի 22-ին Թագուհի Մարիա Թերեզայի մուտքը Ջենովա նավահանգիստ։ Նա շարունակել է նկարել Թագավորական պալատի համար երեսուներկու նկարներ ճակատամարտերից, որոնցից շատերը պատկերում էին իրադարձություններ Նապոլեոնի` Իտալիա կատարած առաջին արշավանքից, այդ թվում` Կարասոնի ճակատամարտը[6]։ Նա ասպետի կոչում է ստացել` արժանանալով Սրբեր Մարուիսի և Լազարուսի շքանշանին և Սավոյայի շքանշանին Իտալական միապետերի կողմից[7]։ Ջիովանի Բատիստա դե Գուբերնատիսը այն փորագրիչներից էր, ում վրա նա ազդեցություն է ունեցել[8]։

Նա մահացել է 1831 թվականի ապրիլի 29-ին, Թուրինում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Garollo, Gottardo (1907). Ulrico Hoepli (ed.). Dizionario biografico universale. Editore Libraio della Real Casa, Milan. էջ 172.
  5. Giornale di belle arti, Tipografia Paolo Lampato, Venice, 1833 page 44.
  6. Napoleonic Itinerary Արխիվացված 2020-08-14 Wayback Machine in Italy, short biography.
  7. Giornale di belle arti, 1833, page 44.
  8. Istituto Matteucci, short biography.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պիետրո Բագետի» հոդվածին։