Jump to content

Ջուզեպպե Բարետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Բարետի
իտալ.՝ Giuseppe Baretti
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1719(1719-04-24)[1][1][2][…]
ԾննդավայրԹուրին, Սավոյայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էմայիսի 5, 1789(1789-05-05)[1][1][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանSt. Marylebone Churchyard[4]
Մասնագիտությունբառարանագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրական քննադատ և գրող
ԱնդամությունAccademia dei Granelleschi? և Accademia dei Trasformati?
 Giuseppe Baretti Վիքիպահեստում

Ջուզեպպե Մարկո Անտոնիո Բարետի (իտալ.՝ Giuseppe Marco Antonio Baretti, ապրիլի 24, 1719(1719-04-24)[1][1][2][…], Թուրին, Սավոյայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 5, 1789(1789-05-05)[1][1][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), իտալացի բանաստեղծ, հրապարակախոս և գրական քննադատ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Բարետին ծնվել է 1719 թվականի ապրիլի 24-ին Իտալիայի Թուրին քաղաքում[5]։

Բարետիի դիմանկարը, որը պատկանում է Ջոշուա Ռեյնոլդսի վրձնին (1773 թվական)

Ինքնակամ հայրական օջախը լքելուց հետո 16-ամյա պատանին ընդունվել է Գվաստալայում գտնվող առևտրի տուն որպես գրագիր[6]։

1740 թվականին տեղափոխվել է Վենետիկ, որտեղ ծանոթացել է Գոցիի և այլ գրողների հետ[6]։

1745-1751 թվականների ընթացքում Ջուզեպպե Բարետին ապրել է Թուրինում և Վենետիկում, այնուհետև մեկնել է Լոնդոն, որտեղ իտալերենի դասեր է դասավանդել[6]։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 9 տարի ապրելուց հետո Բարետին վերադարձել է Իտալիա և 1762 թվականին Միլանում լույս է ընծայել «Lettere famigliari» գիրքը, որը հանգեցրել է հեղինակի հետապնդմանը, որի պատճառով նա ստիպված է եղել հեռանալ Վենետիկ[6]։

Մեկ տարի անց Վենետիկում նա հրատարակել է իր ստեղծագործության երկրորդ հատորը և հիմնադրել է «Frusta letteraria» քննադատական-գրական ամսագիրը, որը լույս է տեսել 1763-1765 թվականների ընթացքում և այդ ժամանակվանից ի վեր բազմաթիվ նոր հրատարակություններ[6]։

Հետագայում Բարետին կրկին բնակություն է հաստատել Լոնդոնում, որտեղ նրան նշանակել են Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայի քարտուղար[6]։

Ջուզեպպե Բարետին վախճանվել է 1789 թվականի մայիսի 5-ին[6]։

Նրա «Opere italiane»-ի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Միլանում[6]։

Ինչպես նկատել են պատմաբանները, առասպելն այն մասին, որ Գալիլեո Գալիլեյը ասել է «Այնուամենայնիվ այն պտտվում է» արտահայտությունը ստեղծվել և շրջանառության մեջ է դրվել 1757 թվականին հենց Ջուզեպպե Բարետիի կողմից (այսինքն Գալիլեյի հրաժարումից ավելի քան հարյուր տարի անց)[7][8] և լայնորեն հայտնի է դարձել 1761 թվականին Բարետիի գիրքը ֆրանսերեն թարգմանելուց հետո։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. Find A Grave — 1996.
  5. s:en:1911 Encyclopædia Britannica/Baretti, Giuseppe Marc' Antonio
  6. 1 2 3 4 5 6 7 8 «Баретти». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Мессори В. Черные страницы истории Церкви, глава IV. — Караганда, 1999.
  8. A. Rupert Hall. Galileo nel XVIII secolo. Rivista di filosofia, 15 (Turin, 1979), pp. 375—378, 383.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Բարետի» հոդվածին։