Ջուզեպե Ունգարետի
Ջուզեպե Ունգարետի իտալ.՝ Giuseppe Ungaretti | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 8, 1888[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[4] |
| Վախճանվել է | հունիսի 1, 1970[1][5][4][…] (82 տարեկան) կամ հունիսի 2, 1970[1][2][6] (82 տարեկան) |
| Վախճանի վայր | Միլան, Իտալիա[4] |
| Գերեզման | Կամպո Վերանո[7] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ակնարկագիր, գրող, համալսարանի դասախոս և լիբրետիստ |
| Լեզու | ֆրանսերեն և իտալերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի համալսարան |
| Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
| Կուսակցություն | Ազգային ֆաշիստական կուսակցություն |
| Աշխատավայր | Սան Պաուլուի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան |
| Պարգևներ | |
| Համատեղ ապրող | Bruna Bianco?[8] |
Ջուզեպե Ունգարետի ( իտալ.՝ Giuseppe Ungaretti. փետրվարի 8, 1888[1][2][3][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս[4] - հունիսի 1, 1970[1][5][4][…] կամ հունիսի 2, 1970[1][2][6], Միլան, Իտալիա[4]), իտալացի մոդեռնիստ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ակնարկագիր, քննադատ, գիտնական: Համարվում է իտալական հերմետիզմի հիմնադիրներից, 20-րդ դարի իտալական գրականության ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը: Պոեզիայի ասպարեզում իր նորամուտը կատարել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խրամատներում կռվելիս՝ հրատարակելով իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «L'allegria»-ն («Ցնծություն»-ը)։ Արժանացել է Մոնտեֆելտրոյի ( 1960 ), Էտնա-Տաորմինայի ( 1966 ) իտալական, ինչպես նաև Նոյշտադտի միջազգային գրական մրցանակների ( 1970 )։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է իտալական Լուկկա քաղաքի մերձակայքից Եգիպտոս գաղթածների ընտանիքում: Նրա հայրը աշխատել է Սուեզի ջրանցքի շինարարությունում: Պատանության տարիներին Ջուզեպեն հետաքրքրվել է Լեոպարդիի, Բոդլերի և Մալարմեի պոեզիայով, ինչպես նաև Նիցշեի փիլիսոփայությամբ: 1912-1914 թվականներին Ունգարետին ապրել է Փարիզում, որտեղ հանդիպել է Ապոլիների, Պիկասոյի, Կիրիկոյի, Մոդիլիանիի և Բրաքի հետ, հաճախել է Բերգսոնի դասախոսություններին Սորբոնում: Որպես կամավոր՝ մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին:
1910-ականների վերջին և 1920-ականների սկզբին նա գաղափարապես մոտ էր իտալական ֆաշիզմին և Բենիտո Մուսոլինիի հետ աշխատել է որպես ֆաշիստական թերթի թղթակից (վերջինիս հանդիպել, ծանոթացել էր սոցիալիզմին հարելու ժամանակաշրջանում[9])։ Ունգարետիի «Թաղված նավահանգիստ» բանաստեղծությունների ժողովածուի երկրորդ հրատարակությունը 1923 թվականին լույս է տեսել Մուսոլինիի նախաբանով։ 1928 թվականին գրողը կաթոլիկություն է ընդունել։ 1936- ից 1942 թվականներին ապրել է Բրազիլիայում։ 1942 թվականին նա ընտրվել է Իտալիայի ակադեմիայի անդամ և դարձել ժամանակակից գրականության պրոֆեսոր Հռոմի համալսարանում, որտեղ դասավանդել է մինչև 1958 թվականը։
Մահացել է բրոնխոթոքախտից: Թաղվել է Հռոմի Կամպո Վերանո գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Ունգարետին ֆուտուրիստական շրջանակի անդամ էր (Սոֆիչիի, Պապինիի, Պալացեսկիի հետ): Հետագայում Սալվատորե Քվազիմոդոյի և Էուջենիո Մոնտալեի հետ դարձել է իտալական հերմետիզմի հիմնադիրներից մեկը: Թարգմանել է Շեքսպիրի, Ռասինի, Գոնգորայի, Մալարմեի, Ռիլկեի և Էլիոթի ստեղծագործություններից:
Մեծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական Մոնտեֆելտրո ( 1960 ) և Էտնա-Տաորմինա ( 1966 ) գրական մրցանակների, ինչպես նաև Նոյշտադտի միջազգային մրցանակի ( 1970 ) դափնեկիր է։ Նրա բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել կոմպոզիտորներ Հ. Վ. Հենցեն, Է. Քարթերը, Հ. Հոլիգերը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծական ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Il Porto Sepolto («Թաղված նավահանգիստը», 1916)
- Allegria di Naufragi («Նավաբեկության ցնծությունը», 1919 )
- Il Porto Sepolto («Թաղված նավահանգիստը», 1923 )
- L’Allegria («Ցնծություն», 1931 )
- Sentimento del Tempo («Ժամանակի զգացողություն», 1933 )
- La guerra («Պատերազմը», 1947 )
- Il Dolore («Ցավը», 1947 )
- Gridasti: Soffoco... («Գոռացիր՝ խեղդվո՜ւմ եմ...», 1950 )
- La Terra Promessa («Ավետյաց երկիրը», 1950 )
- Un grido e Paesaggi («Ճիչ և բնապատկերներ», 1952 )
- Poesie disperse («Ցաքուցրիվ բանաստեղծություններ», 1915—1927) ( 1959 )
- Il Taccuino del Vecchio («Ծերունու ծոցատետրը», 1960 )
- Dialogo («Երկխոսություն», 1968 )
- Vita d'un uomo. Tutte le poesie («Մի մարդու կյանք». պոեզիան ամբողջությամբ 1969 )
Արձակ և էսսեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 3 4 5 6 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Giuseppe Ungaretti (իսպ.)
- 1 2 BeWeB
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.fondazionemondadori.it/introduzione-ai-fondi/bruna-angela-bianco/
- ↑ Luigi Pacella, Profilo di Letteratura italiana, "Giuseppe Ungaretti: La biografia", on Novecento letterario.it Արխիվացված 7 Սեպտեմբեր 2019 Wayback Machine, "...nel 1915 conobbe anche Benito Mussolini e ne divenne amico" ("...in 1915 he met also Benito Mussolini and became one of his friends").
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alessandro Baruffi, in Giuseppe Ungaretti, the Master of Hermeticism, Translated in English, LiteraryJoint Press, Philadelphia, PA, 2018. 9781387432561
- Roberta L. Payne, "Ungaretti, Giuseppe", in A Selection of Modern Italian Poetry in Translation, McGill-Queen's University Press, Montreal & Kingston, p. 198. 0-7735-2697-8
- John Picchione, Lawrence R. Smith, Twentieth-century Italian Poetry. An Anthology, University of Toronto Press, Toronto, 1993. 0-8020-7368-9
- Hans Richter, Dada. Art and Anti-art, Thames & Hudson, London & New York, 2004. 0-500-20039-4
- George Talbot, "Alberto Moravia and Italian Fascism: Censorship, Racism and Le ambizioni sbagliate" Արխիվացված 29 Մայիս 2008 Wayback Machine, in Modern Italy, Vol. 11, No. 2, June 2006 (hosted by the University of Hull)
- Finding aid to Luciano Rebay collection of Giuseppe Ungaretti at Columbia University. Rare Book & Manuscript Library.
- Luti G. Invito alla lettura di Giuseppe Ungaretti. Միլանո: Մուրսիա, 1974 թ
- Mauro W. Vita di Giuseppe Ungaretti. Milano: Camunia, 1990 թ
- Giuseppe Ungaretti. identità e metamorfosi/ Lia Fava Guzzetta, ed. Lucca: M. Pacini Fazzi, 2005 թ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (Իտալերեն)
- Stellardi, Giuseppe (2002). «Ungaretti, Giuseppe». The Oxford Companion to Italian Literature. Oxford: Oxford University Press. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 4-ին.
- https://www.treccani.it/enciclopedia/giuseppe-ungaretti_(Dizionario-Biografico)|first=Stefano|last=Colangelo|title=UNGARETTI
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպե Ունգարետի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ալեքսանդրիա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 1 մահեր
- 1970 մահեր
- Հունիսի 2 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Իտալացի բանաստեղծներ
- Իտալացի թարգմանիչներ
- Իտալացի լրագրողներ
- Իտալացի գրողներ
- Թոքաբորբից մահացածներ
- Իտալացի մանկավարժներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ