Ջուդ Բելինգեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդ Բելինգեմ
անգլ.՝ Jude Bellingham
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 2003(2003-06-29)[1][2] (20 տարեկան)
Ծննդավայր Stourbridge, Dudley, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 186 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ջուդ Վիկտոր Ուիլյամ Բելինգեմ (անգլ.՝ Jude Victor William Bellingham, հունիսի 29, 2003(2003-06-29)[1][2], Stourbridge, Dudley, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան, Եվրոպայի փոխչեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրմինգեմ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելինգեմը «Բիրմինգհեմ Սիթի» ակադեմիային է միացել 8 տարեկան հասակում։ Նորամուտը հիմնական թիմում նշել է 2019 թվականի օգոստոսի 6-ին անգլիական լիգայի գավաթի խաղում։ 16 տարեկան և 38 օրական ֆուտբոլիստը դարձել է ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը[4]։ Օգոստոսի 31-ին «Սթոք Սիթիի» դեմ խաղում Ջուդը գոլ է խփել և դարձել ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։

Աստիճանաբար ֆուտբոլիստը դարձել է մեկնարկային կազմի խաղացող և օգնել իր ակումբին պահպանել իր տեղը Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ Ընդհանուր առմամբ Բելինգեմը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ[5]։

«Դորտմունդի Բորուսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019/20 մրցաշրջանի կեսին Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբները հայտարարել են իրենց հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ[6]։ Կարմիր Սատանաների նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նույնիսկ Բելինգեմին շրջայց է կատարել Կարինգթոնում գտնվող Թրաֆորդի ուսումնական կենտրոն[7]։ Այնուամենայնիվ, հուլիսի 20-ին ֆուտբոլիստը 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է դորտմունդյան ակումբ և դարձել ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ 17-ամյա ֆուտբոլիստը։ Բելինգեմը վերցրել է 22 համարի մարզաշապիկը, որի տակ խաղում էր «Բիրմինգհեմում»։

Նա իր նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 14-ին Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ՝ դորտմունդյան ակումբի կողմից խաղալով «Դուիսբուրգ» ակումբի դեմ։ Նույն խաղում բացել է հաշիվը։ Բելինգեմը դարձել է ակումբի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն՝ 17 տարեկան և 77 օրական, 5 օր անց՝ սեպտեմբերի 19-ին «Բորուսիա Մյոնխենգլադբախի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

Բելինգեմը սեպտեմբերին Բունդեսլիգայում ճանաչվել է «ամսվա նորեկ»[8]։ Նա Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշել է հոկտեմբերի 20-ին՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ անգլիացին՝ 17 տարեկանում և 117 օրական[9]։ 2021 թվականի ապրիլի 14-ին նա խփել է իր առաջին գոլն այդ մրցաշարում՝ հաշիվ բացելով «Մանչեսթեր Սիթիի» հետ քառորդ եզրափակչի առաջին խաղում[10]։ Մայիսի 13-ին նա նվաճել է Գերմանիայի գավաթը։ Ակումբը եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է «ՌԲ Լայպցիգին»։ Բելինգեմն ընդգրկվել էր մեկնարկային կազմում, 25-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ ընդմիջմանը փոխարինվել[11]։ Դա եղել է իր առաջին գավաթը մեծահասակների կարիերայում։ Հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականներում, եղել է մինչև 15, 16 և 17 տարեկանների հավաքականների ավագը։ 2019 թվականին Անգլիայի Մ 17 հավաքականի կազմում նա մասնակցել է «Syrenka Cup» գավաթի ընկերական մրցաշարին, Բելինգեմի թիմը նվաճել է գավաթը, իսկ ինքը՝ Բելինգեմը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացողը։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելինգեմը խաղացել է Անգլիայի երիտասարդական հավաքականներում, եղել է մինչև 15, 16 և 17 տարեկան հավաքականների ավագ։

2019 թվականին Անգլիայի Մ 17 հավաքականի կազմում նա մասնակցել է «Syrenka Cup» գավաթի ընկերական մրցաշարին, որը նվաճեց իր թիմը, իսկ ինքը՝ Բելինգհեմը, ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող[12]։

2020 թվականի նոյեմբերի 10-ին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի հիմնական հավաքական։ Նոյեմբերի 13-ին Իռլանդիայի դեմ խաղում նա նշել է նորամուտը։ Բելինգեմը 73-րդ րոպեին փոխարինել է Մեյսոն Մաունտին[13]։

2021 թվականին ընդգրկվել է Անգլիայի հավաքականի կազմում՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[14]։ Խորվաթիայի դեմ խմբային փուլի առաջին խաղում նա փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին և ճանաչվել պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 17 տարեկան և 349 օրական[15]։ Վեց օր անց այդ ռեկորդը գերազանցել է Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Կացպեր Կոզլովսկին, որը նորամուտը նշել էր 17 տարեկան հասակում Եվրոպայի առաջնության ժամանակ[16]։

Ընդհանուր առմամբ Բելինգեմը մրցաշարում անցկացրեց 3 հանդիպում և թիմի հետ նվաճել արծաթե մեդալ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դորտմունդի Բորուսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի փոխչեմպիոն

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բունդեսլիգայի ամսվա նորեկ (սեպտեմբեր, 2020)
  • Բունդեսլիգայի լավագույն նորեկ (2020/2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/jude-bellingham/profil/spieler/581678
  4. «BELLINGHAM CREATES BLUES HISTORY» (անգլերեն)։ BCFC.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-30-ին։ Վերցված է 2021-07-14 
  5. «BELLINGHAM EXPRESSES HIS GRATITUDE» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-30-ին։ Վերցված է 23 июля 2020 года 
  6. «Chelsea open talks to beat Manchester United to potential £50million transfer» (անգլերեն)։ Վերցված է 21 марта 2020 года  Կաղապար:Неавторитетный источник
  7. ««Боруссия» заключила контракт с 17-летним Беллингемом» (ռուսերեն)։ Վերցված է 20 июля 2020 года 
  8. «Haaland and Reyna shine as Dortmund youngsters down Gladbach» (անգլերեն)։ Վերցված է 19 сентября 2020 года 
  9. «Jude Bellingham became the youngest English player in Champions League history as he started in Borussia Dortmund's 3-1 defeat at Lazio.» (անգլերեն)։ Վերցված է 20 октября 2020 года 
  10. «Borussia Dortmund 1-2 Man City (Agg: 2-4): Pep Guardiola reaches first Champions League semi-final with City» (անգլերեն)։ Վերցված է 14 апреля 2021 года 
  11. «Borussia Dortmund teach RB Leipzig's Nagelsmann a lesson in German Cup triumph» (անգլերեն)։ Վերցված է 14 мая 2021 года 
  12. «Puchar Syrenki U-17: Przegrywamy po karnych z Anglią» (լեհերեն)։ Վերցված է 10 сентября 2021 года 
  13. «England 3-0 Republic of Ireland: Jack Grealish shines in Wembley friendly win» (անգլերեն)։ Վերցված է 13 ноября 2020 года 
  14. «Euro 2020: Trent Alexander-Arnold named in England's 26-man squad» (անգլերեն)։ Վերցված է 1 июня 2021 года 
  15. «Полузащитник сборной Англии Беллингем — самый молодой игрок в истории Евро» (ռուսերեն)։ Վերցված է 13 июня 2021 года 
  16. Steel Andrew. (2021-06-20)։ «Poland starlet Kozlowski breaks Bellingham's Euros record for youngest-ever player just six days after it was set» (անգլերեն)։ Goal.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]