Ջուդիթ Ռեզնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուդիթ Ռեզնիկ
անգլ.՝ Judith Arlene Resnik
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1949(1949-04-05)[1][2]
ԾննդավայրԱկրոն, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհունվարի 28, 1986(1986-01-28)[1][2] (36 տարեկան)
Մահվան վայրԿանավերալի հրվանդան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան
Մասնագիտությունտիեզերագնաց և ճարտարագետ
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
Կոնգրեսի տիեզերական պատվո մեդալ Օհայոյի կանանց փառքի սրահ և «Ակնառու ծառայության համար» մեդալ[4]
Judith Resnik Վիքիպահեստում

Ջուդիթ Արլեն Ռեզնիկ (անգլ.՝ Judith Arlene Resnik ապրիլի 5, 1949(1949-04-05)[1][2], Ակրոն, Օհայո, ԱՄՆ - հունվարի 28, 1986(1986-01-28)[1][2], Կանավերալի հրվանդան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի կին-տիեզերագնաց և ինժեներ։ 1984 թվականին կատարել է մեկ տիեզերական թռիչք՝ տիեզերքում մնալով 145 ժամ: Նրան անվանում են «առաջին հրեա տիեզերագնացը», չնայած «դա նրան դուր չէր գալիս»: Նա իրեն չէր համարում հուդայականության հետևորդ[5]: Եղել է 7 տիեզերագնացներից կազմված «Չելենջեր» (անգլ.՝ Challenger) շաթլի անձնակազմի անդամ և մահացել է դրա գործարկման ժամանակ, 1986 թվականի հունվարի 28-ին, իր երկրորդ թռիչքի մեկնարկից 73 վայրկյան անց տիեզերանավի աղետի հետևանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ (Յուդիթ) Արլեն Ռեզնիկը ծնվել է 1949 թվականի ապրիլի 5-ին Օհայո նահանգի Ակրոն քաղաքում[5]:Նրա պապը՝ Յակոբ Ռեզնիկը ծնունդով Կիևից է եղել: 1920-ական թվականների սկզբում, առաջին իսկ հնարավորությունից օգտվելով՝ ընտանիքի հետ գաղթել է Պաղեստին, որն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի[6] ենթամանդատային տարածքն էր: Այդտեղ էլ ծնվել է հայրը՝ Յուդիթը: Նա մեծացել և դաստիարակվել է ուղղափառ հրեական միջավայրում և վաղ տարիներից սկսել է սովորել Հեվրոնի կրոնական դպրոցում: 1929-ի հրեական ջարդերից հետո, որը բրիտանական վարչակազմի թողտվությամբ կատարեցին արաբները Հեվրոնում, Ռեզնիկովի ընտանիքը Պաղեստինից տեղափոխվել է ԱՄՆ: Նրանք բնակություն են հաստատել Քլիվլենդում[7]: Յուդիթի պապը՝ Յակովը, տեղական սինագոգում աշխատանքի է անցել որպես փորագրիչ (ռուս.՝ резником), ինչը լիովին համահունչ էր իր ազգանվանը: Նրա որդին՝ Մարվինը (անգլ.՝ Marvin), Յուդիթի ապագա հայրը, կրթություն է ստացել է և դարձել օպտոմետրոլոգ՝ օպտոմետրիայի բժիշկ։ Մարվինը սկսել է աշխատել, ամուսնացել է և ունեցել երկու երեխա: Անդրանիկը՝ Յուդիթը, երբ 4 տարեկան էր, ծնվել է եղբայրը՝ Չառլզը (անգլ.՝ Charles):

Յուդիթի մանկությունը չի կարելի երջանիկ անվանել: Ընտանիքում մթնոլորտը ծանր է եղել։ Նրա մայրը՝ Սառա Ռեզնիկը (անգլ.՝ Sara Resnik), իշխող և համառ կին էր։ Նա երկու երեխաների դաստիարակության հարցերով անընդհար վիճում էր ամուսնու հետ: Յուդիտի հարաբերությունները մոր հետ նույնպես հանգիստ չեն եղել և, երբ ծնողները բաժանվել են, Յուդիթը նախընտրել է ապրել հոր հետ[5]: Այնուամենայնիվ, Յուդիտը եղել է հանգիստ և հնազանդ երեխա, չնայած ընտանեկան հարաբերությունները ազդել էին անձնական կյանքի վերաբերյալ նրա հայացքների վրա:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթի հոր ցանկությունն է եղել, որ երեխաները հրեական կրթություն ստանան, և Ջուդիթը մինչև վերջ պարտաճանաչ հաճախել է հրեական կիրակնօրյա դպրոց, չափահաս դառնալով՝ տեղական սինագոգում անցել է Բաթ-Միցվա (եբրայերեն՝ בת מצוה‎ «պատվիրանի դուստր): Աղջիկը սովորել է նաև դաշնամուր նվագել (դասական), իսկ 1966 թվականին, մաթեմատիկայից փայլուն հաջողություններով, ավարտել է միջնակարգ կրթությունը Ակրոն քաղաքի սովորական ամերիկյան Ֆրեստոնի ավագ դպրոցում (անգլ.՝ Firestone High School)։ Դպրոցը հայտնի էր նրանով, որ այդ դպրոցն ավարտել են մի քանի հայտնի ԱՄՆ դերասաններ, երաժիշտներ, լողորդ-սպորտսեններ, ներառյալ օլիմպիական չեմպիոններ:

Ուսանողական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Յուդիթ Ռեզնիկը ընդունվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի Կարնեգի Մելոն համալսարանը (Pittsburgh’s Carnegie Mellon University), որտեղ նպատակադրվել էր զբաղվել մաթեմատիկայով, բայց սովորելու առաջին տարում փոխել է իր պլանները այն բանից հետո, երբ սկսել է հանդիպել ինժեներ-ուսանող Մայքլ Օլդակի հետ և հաճախել նրա մի քանի պարապմունքներին[5]: Այդ ժամանակից նա հիմնավոր որոշել է իրեն նվիրել գործնական գիտությանը՝ 1970 թվականին համալսարանի 5 լավագույն ուսանողների հետ ստանալով ինժեներ-էլեկտրիկի դիպլոմ:

Ուսանողական տարիները Յուդիթի համար շատ արդյունավետ են եղել և ոչ միայն գիտելիքների առումով: Նա համառորեն ուսումնասիրել է ոչ միայն մասնագիտության համար պարտադիր առարկաներ, այլև հռետորաբանություն, ակտիվ մասնակցել է ուսանողական ինքնակառավարմանը: Համակուրսեցիները հարգում էին նրան լրջության և նպատակասլացության համար, բայց Յուդիթը չի եղել այսպես ասած «կապույտ գուլպա»: ====Ուսանողական տարիներ==== Նա հավասարապես լրջմիտ և կայտառ էր, կարողանում էր համառորեն աշխատել և ընկերների հետ լիաթոք ուրախանալ: Ընդ որում, համալսարանի շնորհիվ Յուդիթը ստացել է ամուր մաթեմատիկական և ինժեներական պատրաստվածություն, ինչպես նաև այնտեղ ծանոթացել է իր ամուսնուն: Չիկագոյի գիտնական Իլյա Կուկսինը, որն ուսումնասիրել է Յուդիթի կյանքը և տիեզերական ճակատագիրը, գրում է, որ 1970 թվականին, դիպլոմների ստացման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նա և իր համակուրսեցի Մայքլ Արդակը Ակրոնում, Բեթ Էլ (անգլ.՝ Beth El) սինագոգի ավանդական խուպայի տակ դարձել են ամուսիններ: Բայց 1974 թվականին նրանք բաժանվել են, քանի որ Մայքլը երազում էր խաղաղ ընտանիք և երեխաներ ունենալ, իսկ Յուդիթը ցանկանում էր շարունակել իր կարիերան:

1977 թվականին Յուդիտ Ռեզնիկը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը Մերիլենդի Քոլեջ-պարկ համալսարանում: Նրա ատենախոսությունը նվիրված է եղել էլեկտրականության ազդեցությանը` աչքի ցանցաթաղանթի վրա։

Գործունեություն ՆԱՍԱ գործակալությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վեց կին
տիեզերագնացները՝ փրկարարական
գնդակով - GPN-2002-000207

1977 թվականին Յուդիթը թերթի մեջ կարդացել էր, որ ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտարարել է տիեզերագնացների խմբի հավաքագրում, և այս անգամ պետք է մասնակցեին նաև կանայք: Յուդիթը դիմել է այդ կազմակերպության գլխամասային գրասենյակ։ Յուդիթի դիմումն ընդունել են՝ ավելացնելով, որ ընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է:

Իհարկե, լավ էր, որ նա դոկտորական աստիճան ուներ, բայց առավելություն ունեին նրանք, ովքեր կարողանում էին թռչել և ունեին օդաչուի արտոնագիր: Ի նակտի ունենալով, որ այն ժամանակ համարվում էր, որ տիեզերագնացը առաջին հերթին օդաչու է: Բացի այդ Յուդիթին ասել էին, որ դիմումների քանակը մոտ ութ հազար է, իսկ տեղերը սահմանափակ են՝ միայն 35 մարդ, որոնցից կանայք ընդամենը 6 -ն էին լինելու:

Յուդիթի փոխարեն մեկ ուրիշը՝ կհանձնվեր, բայց նա անմիջապես կապվել է իր մանկության ընկերոջ՝ Լեն Նամիի հետ, որն այդ ժամանակ պրոֆեսիոնալ օդաչու էր և աշխատում էր կանադական ավիաուղիներում: Նրա օգնությամբ Յուդիթը սովորեց թռչել, բայց օդաչուի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ էր ոչ միայն կարողանալ թռչել, այլև հանձնել երեք բավականին բարդ մասնագիտական քննություններ: Յուդիթը հաջողությամբ հանձնել է այդ քննությունները։ Նա հիմնական քննությունից 100-ից 100 միավոր էր հավաքել, իսկ մյուս երկուսից՝ 100-ից 98: Քնությունների արդյունքների մասին հաղոդագրությունն անմիջապես ՆԱՍԱ է ուղարկել։ Ինչը համապատասխան ազդեցություն էր գործել:

Ընտրվել էին 6 կին-տիեզերագնաց, որոնց մեջ էր նաև Յուդիթ Ռեզնիկը: Ընկերները և հարազատները զարմացրել էին նրա այդ անսպասելի քայլից: Այդ ժամանակ նա աշխատում էր ինժեներ-կենսաբժիշկ Բետեսդայի (Մերիլենդ) Առողջության ազգային ինստիտուտի (անգլ.՝ National Institutes of Health) նյարդահոգեբանական լաբորատորիայում:

1978 թվականի հունվարին Յուդիթ Ռեզնիկը տիեզերագնացության թեկնածու է դարձել: ՆԱՍԱ-ի հատուկ հանձնաժողովը նրան ուղարկել է մեկ տարվա մարզման դասընթացների, որոնք նա ավարտել է 1979 թվականի օգոստոսին: ՆԱՍԱ գործակալությունը նրան առաջարկել է զբաղվել հետազոտական աշխատանքով՝ բոլոր հնարավոր ուղեծրային համակարգերի գործունեության սկզբունքների, թռիչքների ծրագրային ապահովման ուսումնասիրությամբ: Յուդիթը սկսել է ուսումնասիրել նաև տիզերանավի ձեռքով ղեկավարման համակարգը: Այդպիսով, նա սկսվել է աշխատել իր համար բոլորովին նոր ոլորտում: Յուդիթը հաջողությամբ է յուրացրել անկշռելիության անսովոր պայմաններում աշխատելու ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները:

Թռիչքներ դեպի տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

STS-41-D անձնակազմը վայելում է տիեզերքը- GPN-2004-00024

1984 թվականի օգոստոսի վերջին Յուդիթ Ռեզնիկն առաջին անգամ տիեզերք է թռել «Դիսքավերի» տիեզերանավի անձնակազմով: Դա այդ տիեզերանավի առաջին մեկնարկն էր դեպի տիեզերք: Յուդիթը անձնակազմում միակ կինն էր, և 5 տղամարդիկ նախանձախնդրորեն հետևում էին նրա աշխատանքին: Երկիր վերադառնալուց անմիջապես հետո անձնակազմի հրամանատար գնդապետ Հենրի Հարթսֆիլդը հայտարարել է. «Յուդիթը մեզնից ամենալավն էր»:

Յուդիթն իր առաջին տիեզերականան թռիչքի ժամանակ տիեզերքում եղել է 144 ժամ 57 րոպե և կատարել է բավականին գիտական դիտարկումներ: Նրա ռեպորտաժները բազմակի հեռարձակվել են Երկիր:

Երկիր վերադառնալուց հետո Յուդիթի մասին շատ են գրել։ Լրագրողները պարզապես շրջապատում էին նրան, բայց նրան դուր չէր գալիս այդ աղմուկը, և նա ամեն կերպ ձգտում էր խուսափել դրանից: Սակայն, իրադրությունը պարտադրում էր մասնակցել մամլո ասուլիսներին, պատասխանել խելացի և հիմար, իսկ երբեմն էլ սադրիչ հարցերին: Օրինակ, այն հարցին, թե տիեզերքում ինչպե՞ս է նա պահպանել հրեական կրոնի կանոնները, Յուդիթը պատասխանել է պարզ՝ այդ յուրահատուկ պայմաններում չէր կարելի պահպանել դրանք, իսկ հետո ավելացրել էր, որ իր հրեական արմատները խորն են և ամուր, և ինքը չի պատրաստվում հրաժարվել դրանցից:

Ռեզնիկը 147-րդ մարդն է, որը եղել է տիեզերքում, ԱՄՆ 77-րդ տիեզերագնացը և ուղեծրային տիեզերական թռիչք իրականացնող 4-րդ կինը:

STS-41-D Դիսքավրի տիեզերանավի էմբլեմը STS-41-D, Դիսքավերի, 1984
STS-51-L Չելենջեր տիեզերանավի էմբլեմը STS-51-L, Չելենջեր, 1986

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելենջերի պայթյունը

Ջուդիթ Ռեզնիկը մահացել է 1986 թվականի հունվարի 28-ին անձնակազմի մյուս անդամների հետ՝ Չելենջեր տիեզերանավի աղետի ժամանակ: Ակրոն քաղաքի հենց այն նույն սինագոգում, որտեղ Յուդիթը անցել էր Բաթ-Միցվայի ծեսը և կանգնել խուպայի տակ, Օհայո նահանգի նահանգապետը հիշատակի աղոթքի ժամանակ ասել է. «Նա գիտեր, որ պետք է լինի տիեզերքում, ինչպես տանը, և ընդմիշտ մնաց այնտեղ»:

Ջուդիթ Ռեզնիկը գերեզման չունի: Մարմնի մնացորդների հրկիզումից հետո փոշին ցրել են օվկիանոսի վրա:

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Ռեզնիկը եղել է ռալի մրցավազքերի շտուրման:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանը անվանել է Ջուդիթ Ռեզնիկի անունով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  4. https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  5. 5,0 5,1 5,2 5,3 Elizabeth Kolbert (1986)։ «Two paths to the stars: Turnings and triumphs; Judith Resnik»։ The New York Times։ Վերցված է 2018-06-07  (անգլ.)
  6. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա
  7. «Marvin Resnik, father of Challenger astronaut Judith Resnik, was 90»։ Cleveland Jewish News (անգլերեն)։ 2010-03-18։ Վերցված է 2018-06-07 
  8. «Мартиролог астронавтов, космонавтов и кандидатов»։ astronaut.ru