Jump to content

Ջուդեկկա (ջրանցք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուդեկկա
Ջուդեկկայի ջրանցքը. ստորին հատվածում երևում են Դոժերի պալատը, Սուրբ Մարկոսի տաճարը և Սան Մարկոյի հրապարակը
Տեսակջրանցք
Երկիր Իտալիա
ՎարչատարածքՎենետիկ
Խորություն12 մետր
Մասն էՎենետիկի ծովածոց
ԳետաբերանSan Marco basin?
45°25′37″N 12°19′48″E / 45.427°N 12.33°E / 45.427; 12.33
Քարտեզ
Քարտեզ

Ջուդեկկայի ջրանցք (իտալ.՝ Canale della Giudecca, նախկինում հայտնի որպես Վիգանո), Մեծ ջրանցքի հետ միասին Վենետիկի ամենամեծ ջրանցքներից մեկը։ Այն ձգվում է Սան Ջորջո Մաջորե կղզուց մինչև Սան Մարկոյի ծոց՝ բաժանելով Ջուդեկկա կղզին և Դորսոդուրո թաղամասը։ Ջրանցքը մոտ 4 կմ երկարություն ունի, խորությունը տատանվում է 4,1-ից մինչև 12 մետր, իսկ լայնությունը՝ 244-450 մ[1]։ Այն օգտագործվում է նաև դեպի Վենետիկի նավահանգիստ ուղղվող խոշոր զբոսանավերի համար։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրանցքի երկայնքով կանգնած են Վենետիկի նշանավոր շինություններից մի քանիսը․ Ջուդեկկայի ափին՝ Molino Stucky-ն, Իլ Ռեդենտորե և Դելլե Ցիտելլե եկեղեցիները, իսկ Դորսոդուրոյի կողմում՝ Սանտա Մարիա դելլա Սալյուտե բազիլիկան և Ջեզուատի եկեղեցին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Carta della Laguna Veneta, Università di Padova, Dipartimento di Ingegneria Idraulica, Marittima, Ambientale e Geotecnica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդեկկա (ջրանցք)» հոդվածին։