Ջուբլետա
Ջուբլետա (ալբ․՝ xhubleta), ալբանական տարազ` ալիքաձև, զանգակաձև ժողովրդական կիսաշրջազգեստ, որը կրում են ալբանացի կանայք։ Այն սովորաբար կախված է ուսերից՝ երկու լայն ժապավենի միջոցով։ Ալբանական ավանդական հագուստի այս մասը կազմված է 13-ից 17 նեղ ժապավենի շերտից և 5 կտոր թաղիքից։ Կուրծքը և գոգնոցով ծածկված ջուբլետայի հատվածը պատրաստված են սև բրդյա հելունե գործվածքից[2]։ Զանգակաձևը հատկապես ընդգծված է շրջազգեստի ետևի մասում[3]։
Ջուբլետան զգեստի յուրահատուկ տեսակ է իր հատուկ ձևի, կառուցվածքի և զարդարման համակարգով[4]։ Այն կրում են Հյուսիսային Ալբանիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ալբանացիները։ Գոյություն ունի ջուբլետայի երկու տեսակ՝ մեկը նեղ, մյուսը՝ լայն։ Ինչ վերաբերում է գույներին, ապա այսօր օգտագործվում է միայն երկու գույն՝ սպիտակը չամուսնացած կանանց համար և սևը՝ ամուսնացածների համար[4], սակայն նախկինում շատ գույներ են օգտագործվել, ինչպես վկայում է 17-րդ դարի հեղինակը, ով պնդում էր, որ սիրամարգը այնքան գույն չուներ, որքան ջուբլետան, որ կրում էին քելմենդցի կանայք[3]։ Ենթադրվում է, որ վերջին երկու դարերում գույների նվազումը պայմանավորված է միայն հեռավոր լեռնային շրջաններում դրա օգտագործման սահմանափակմամբ[3]։
Ջուբլետան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2022 թվականին հրատապ պահպանման կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուբլետան հնագույն ծագում ունի[7]։ Այն ներկայացնում է Բոսնիայում, ինչպես նաև միջերկրածովյան տարածաշրջանի այլ տարածքներում, որոնք պատկանում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակին, հայտնաբերված նեոլիթյան որոշ արձանիկ-ֆիգուրներ վրա և համապատասխանաբար կապվում է հին միջերկրածովյան քաղաքակրթության հետ[8][9]։ Այն սովորաբար զարդարված է հին հեթանոսական ծագման ալբանական խորհրդանշական տարրերով, ինչպիսիք են արևի, լուսնի, աստղերի, արծիվների և օձերի խորհրդանիշները։ Հիմնականում երկրաչափական զարդանախշերը ցույց են տալիս այս տարազի արխայիկ բնույթը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ List of Intangible Cultural Heritage in Need of Urgent Safeguarding, Liste du patrimoine immatériel nécessitant une sauvegarde urgente, Lista del Patrimonio Cultural Inmaterial que requiere medidas urgentes de salvaguardia
- ↑ Gjergji, Andromaqi (2004). Albanian Costumes Through the Centuries: Origin, Types, Evolution. Academy of Sciences of Albania. էջ 153. ISBN 978-99943-614-4-1.
- ↑ 3,0 3,1 3,2 Selami Pulaha; Seit Mansaku; Andromaqi Gjergji (1982). Shqiptarët dhe trojet e tyre. 8 Nëntori. էջեր 136–138.
- ↑ 4,0 4,1 Etudes et documents balkaniques et méditerranéens. Paul Henri Stahl. 2001. էջեր 34–37.
- ↑ «UNESCO - Xhubleta, skills, craftsmanship and forms of usage». ich.unesco.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Xhubleta shqiptare, tashmë pasuri e gjithë njerëzimit, UNESCO e merr në mbrojtje bashkë me dijebërjen e saj! Margariti: Vendim unanim, copëz Shqipërie për botën - Shqiptarja.com». shqiptarja.com (ալբաներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Gjergji, 2004, էջ 185
- ↑ «Database of Cultural Heritage of Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ 9,0 9,1 Condra, Jill (2013 թ․ ապրիլի 9). Encyclopedia of National Dress: Traditional Clothing around the World [2 volumes]. ISBN 9780313376375.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուբլետա կատեգորիայում։ |