Ջուբալենդ
Ջուբալենդ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | federal member state of Somalia? | ||||
Պետական լեզու | սոմալիերեն և արաբերեն | ||||
Մայրաքաղաք | Կիսմայո | ||||
Հիմնադրված է | 1998 թ. | ||||
Արժույթ | Սոմալիական շիլինգ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +252 | ||||
Ջուբալենդ (արաբ․՝ جوبالاند, իտալ.՝ Oltregiuba), կամ Ջուբա հովիտ կամ Ազանիա (արաբ․՝ آزانيا), հարավային Սոմալիիի դաշնային անդամ պետություն։ Դրա արևելյան սահմանն ընկած է Ջուբա գետից 40-60 կմ դեպի արևելք՝ ձգվելով Գեդոյից մինչև Հնդկական օվկիանոս, մինչդեռ արևմտյան սահմանը հարում է է Քենիայի հյուսիս-արևլյան նահանգին, որը առանձնացել է Ջուբալենդից գաղութատիրական ժամանակաշրջանում[1]։
Ջուբալենդի տարածքի մակերեսը 110,293 կմ2 է։ 2005 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 953,045 մարդ[2][3]։ Տարածքի կազմի մեջ մտնում են Գեդո, Փոքր Ջուբա և Կենտրոնական Ջուբա գավառները։ Ջուբալենդի ամենամեծ քաղաքը Կիսմայոն է, որը գտնվում է Ջուբա գետի ափին։ Մեծությամբ երկրորդ քաղաքը Բարդերեն է։ Տարածքի այլ նշանակալի քաղաքներից են Լուուքը, Բուլահաոն։ Ջամամեն և Ջիլիբը ներկայումս օկուպացված են Ալ-Շաբաաբ զինվորական կազմակերպության կողմից։
Միջնադարում տարածքը գտնվել է Աջուրանական սուլթանության ներքո, որը հաջորդել է Գելեդական սուլթանությանը։ Այն այնուհետև վերափոխվել է Բրիտանական Արևելյան Աֆրիկայի։ 1925 թվականին Ջուբալենդը հանդես է եկել որպես Իտալական Սոմալիլենդի մաս։ 1960 թվականի հուլիսի 1-ին Իտալական Սոմալիլենդը և Բրիտանական Սոմալիլենդը դարձել են անկախ Սոմալիի Հանրապետության մասեր։
Հետագայում Ջուբալենդը հանդիսացել է քաղաքացիական պատերազմների մարտավայր։ 2006 թվականին իսլամիստ զինվորականները տարածքի մեծ մասը վերցրել են իրենց տիրապետության տակ։ Տարածքի հանդեպ վերահսկողությունը վերադարձնելու նպատակով 2010 թվականին հայտարարվել է ինքնիշխան կառավարության՝ Ազանիայի ձևավորման մասին։ 2013 թվականին Ջուբայի Միջանկյալ կառավարությունը կազմավորվեց և պաշտոնապես ճանաչվեց։ Ներկայումս այն Սոմալիի 5 անկախ կառավարություներից մեկն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարում Աջուրանական ազդեցիկ կայսրությունը տիրապետել է ներկայիս Աջուրանի տարածքին, որը վաղ մոդեռն ժամանակաշրջանում հաջորդել է Գելեդիական սուլթանությանը[4]։ 1836-1861 թվականների Ջուբալենդի տարբեր հատվածներ գրավվել են Մուսկատի սուլթանության (ներկայում՝ Օման) կողմից։
Գաղութատիրական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելեդիի Սուլթանությունը, որը տիրապետում էր ամբողջ տարածքին, ավելի ուշ միացել է Իտալական Սոմալիլենդի պրոտակտորատին՝ Գելենդիի սուլթան Օսման Ահմեդի կողմից իտալակական գաղութականների հետ պայմանավորվածությունից հետո։ 1924-1925 թվականներին Ջուբալենդը կցվել է Իտալիային՝ որպես նվեր, Առաջին համաշխարհային պատերզմում Իտալիայի մասնակցության դիմաց։ Որպես իտալական գաղութ Տրանս-Ջուբան Իտալիայի կազմում երկար չի մնացել (1924 թվականի հուլիսի 16-ից մինչև 1926 դեկտեմբերի 31)։ 1925 թվականի հուլիսի 29-ին Իտալիան թողարկել է տարածաշրջանի համար առաջին փոստային կնիքը։ Բրիտանիան անյուհետև վերադարձրել է մասնատված Ջուբալենդի տարածքի հարավային կեսի նկատմամբ վերահսկողությունը, որը հետագայում անվանվել է Հյուսիսային սահմանային շրջան[1]։
Բրիտանիան ցանկացել է հանձնել Ջուբալենդը Ֆացիստական Իտալիային՝ Էգեյան ծովի իտալական կղզիների դիմաց, սակայն Բենիտո Մուսոլինիի կառավարությունը մերժել է առաջարկը։ Կորֆույի միջադեպից հետո բրիտանիայի վարչապետ Ռամզի ՄըքԴոնալդը որոշել է Ջուբալենդը անշահախնդրորեն զիջել Իտալիայի գաղութական կայսրությանը[5]։ Ջուբալենդը 1926 թվականի հունիսի 30-ին միացել է Իտալական Սոմալիլենդին։ Ջուբալենդի սահմանային հանձնաժողովը սահմանել է Քենիայի հետ սահմանները[6]։ Գաղութն ունեցել է 87000 կմ2 տարածք, 1926 թվականի դրությամբ ունեցել է 120,000 բնակչություն։
1974 թվականի վերաբնակեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անկախացումից հետո նշանակալի իրադարձություններից է եղել Սոմալիից ներգաղթը դեպի Ջուբալենդի շրջաններ։
1974-1975 թվականն ընկած ժամանակաշրջանում Սոմալիի հյուսիսային շրջաններում ի հայտ է եկել Աբաարթի Դաբաթիր («Ձգվող երաշտ») անունով մեծ երաշտը։ Սովետական միությունը, որն այդ ժամանակ պահպանում էր Սիադ Բարեի կառավարության հետ ստրատեգիական կապերը, կազմակերպեց Հոբյոյից և Կայնաբայից 90000 ժողովրդի տեղափոխությունը։ Տեղափոխված ընտանիքները սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ և ձկնորսությամբ, ինչը տարբերվում է նրանց հովվական ապրելակերպից։
Սոմալիի քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականների վերջում Բարեյի կառավարության հեղինակությունն անկում էր ապրել։ Սոմալցիներից շատերը հոգնել էին ռազմական բռնապետության պայմաններում ապրելուց։ Կառավարությունը դառել էր տոտալիտարական, իսկ Եթովպիայի կողմից խրախուսվող դիմադրության շարժումները արագ տարածում գտան ամբողջ երկրով՝ հանգեցնելով Սոմալիի քաղաքացիական պատերազմին և Բարեյի հեռացմանը։
Հետևելով կենտրոնական իշխանության անկմանը, գեներալ Մոհամմեդ Սաիդ Հերսի Մորգանը՝ Բարեի փեսան և երկրի պաշտպանության նախարարը, 1998 թվականի սեպտեմբերի 3-ին Ջուբալենդը անկախ հռչակեց[7]։ Գեներալ Մորգանի քաղաքական օպոնենտները միավորվեցին՝ ձևավորելով Միասնական սոմալիական ուժերը, և հաջորդ տարվա հունիսին իրենց ձեռքը վերցրին Կիսմաոյի ղեկավարումը[8]։
2001 թվականին գեներալ Բարե Ադան Շիրե Հիրաալեի գլխավորությամբ Միասնական սոմալիական ուժերը վերանվանվեց Ջուբայի հովտային դաշինքի[9]։ Նույն տարվա հունիսի 18-ին 11 հոգուց բաղկացած կլանային խորհուրդը որոշեց անդամակցել Ջուբայի հովտային դաշինքին՝ ձևավորելով Անցումային դաշնային կառավարություն[10]։
2006 թվականին իսլամական դատական խորհուրդը (իսլամական կազմակերպություն) ձեռք բերեց Ջուբալենդի մեծ մասի և հարավային Սոմալիի հանդեպ վերահսկումը՝ անհապաղ ներդնելով Շարիաթի օրենքը։ Անցումային դաշնային կառավարությունը որոշեց վերադարձնել իր հեղինակությունը, և եթովպիական զորքերի, աֆրիկական միության խաղաղապահ ուժերի և Միացյալ Նահանգների օդային ուժերի օգնությամբ կազմակերպեց իսլամական ուժերի հեռացումը և նրանց հեղինակած օրենքի ամրացումը[11]։
Ռաս Կամբոնիի մարտը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 8-ին։ Անցումային դաշնային կառավարումը մարտի ավարտից հետո Բաիդոայից տեղափոխվել է Վիլլա Սոմալիա։ Սիադ Բարեի ռեժիմի անկումից հետո առաջին անգամ դիտվել է կառավարության կողմից համարյա ամբողջ երկրի կառավարում[12]։
Այս հակազդումից հետո Իսլամական դատական խորհուրդը բաժանվել է մի քանի խմբակցությունների։ Որոշ ռադիկալ ուժեր, որոնցից էր Ալ-Շաբաբը, վերախմբավորվել են՝ գործելով Անցումային դաշնային կառավարմանը հակառակ և դեմ են գնացել Սոմալիում Եթովպիական ազգային պաշտպանական ուժերի առկայությանը։ 2007 և 2008 թվականների ընթացքում Ալ-Շաբաբը նշանակալի հաղթանակներ է տարել՝ կենտրոնական և հարավային Սոմալիի կարևոր քաղաքների և նավահանգիստների կառավարումը վերցնելով իր հսկղության տակ։ 2008 թվականի վերջում խումբը գրավել է Բաիդոան, սակայն Մոգադիշուն գրավել չի հաջողվել։ 2009 թվականի ընթացքում Ալ-Շաբաբը և այլ զինվորական խմբավորումներ որոշել են ստիպել եթովպիական ուժերին նահանջել, զինաթափված աֆրիկական խաղաղապահ ուժերին թողնելով որպես Անցումային դաշնային կառավարման զորքերի աջակից[13]։
Ջուբալենդի վարչակազմի վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի ապրիլի 3-ին հայտարարվել է անկախ Ջուբալենդի վարչակազմի անվան՝ որպես Ազանիայի վերափոխման և Մոհամեդ Աբդի Մոհամեդ Գանդիի կառավարման մասին։ Նա նաև պաշտպանության նախարարն էր[14][15]։ Ըստ նախագահի, որը նաև փորձառու անթրոպոլոգ և պատմաբան էր, Ազանիա անունն ընտրվել է դրա պատմական նշանակության պատճառով․ Ազանիա անունը տրվել է Սոմալիին 2500 տարի առաջ եգիպտական նավաստիների կողմից, ովքեր Սոմալիի ափերից մեծ քանակությամբ սնունդ էին ստանում։ Արաբերենից այս անունը նշանակում է առատության երկիր[16][17]։
2011 թվականին Քենիայի ռազմական ուժերի՝ Սոմալի ներխուժումանը և Ջուբալենդի նախաձեռնության աջակցմանը Սոմալիի նախագահ Շարիֆ Ահմեդը վերապահումով էր մոտենում[18]։ Այնուամենայնիվ, ավելի ուշ Սոմալիի և Քենիայի կառավարություններն ընդունեցին Ջուբալենդին ռազմական, քաղաքական և դիպլոմատիկ աջակցության ծրագիր[19], պայմանավորվելով, որ ծրագիրը պաշտոնապես կղեկավարվի Սոմալիի կողմից[20]։
Սոմալիի նոր նախագահ՝ Հասան Մոհամուդը և նրա կառավարությունը հայտարարեցին Ջուբալենդի ձևավորմանմասին։ Սակայն, քանի որ այս պրոցեսը համարվում էր հակասահմանադրական, առաջարկվեց գործընթացքը հետաձգել այքան ժամանակ, մինչև Դաշնային Սոմալիի խորհրդարանն ընդունի օրենքներ և ձեռնարկի տարածքային սահմանազատման պրոցեսը։ Ջուբալենդի համաժողովի կազմակերպիչներն այս առաջարկները մերժեցին[21]։
2013 թվականի մայիսի 15-ին 500 ներկայացուցիչներից կազմված խմբի մեծամասնությունը Ահմեդ Մոհամեդ Իսլամին ընտրեց Ջուբալենդի նախագահ[22]։
2013 թվականի օգոստոսի 28-ին Ջուբալենդի վարջակազմը Ադիս-Աբեբայում Սոմալիի դաշնային հանրապետության հետ միասին ընդունեց համազգային հաշտության համաձայնագիր։ Ըստ այս համաձայնագրի, Ջուբալենդը պետք է կառավարվի Ջուբայի միջանկյալ վարչակազմի կողմից 2 տարվա ընթացքում՝ Ահմեդ Մոհամեդ Իսլամի գլխավորությամբ։
2014 թվականի սեպտեմբերի 16-ին Սոմալիի նախագահ Հասան Շոյխ Մոհամուդը Կիսմայոյում պաշտոնապես հավաքեց հաշտության համաժողով, որին մասնակցեցին տարբեր երկրների ներկայացուցիչներ[23]։ Համաժողովը թիրախավորում էր Փոքր Ջուբան, Կենտրոնական Ջուբան և Գեդոն։
2015 թվականի փետրվարին Ջուբայի վարչակազմը սկսով տեղական կառավարման մարմինների ընտրությունները։
2015 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցավ Ջուբալենդի նորաստեղծ տարածաշրջանային կաբինետի վերադասավորում, որի արդյունքում ջրային և հանքային ռեսուրսների նախագահ Աբդինուր Ադանը տեղափոխվեց տեղեկատվության նախարարի պաշտոն։ Տտեղեկատվության նախկին նախարար Իբրահիմ Բաջուունը նշանակվեց ֆինանսների նախարարի պաշտոնում[24]։
2015 թվականի ապրիլի 15-ին Կիսմաոյի նախագահական պալատում պաշտոնական արարողության ժամանակ բացվեց Ջուբալենդի խորհրդարանի 75 անդամից բաղկացած պալատը[25]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուբալենդն ունի մոտ 2,5 միլիոն բնակիչ, որոնց մեծամասնությունը ծագում է Դարուդ ցեղից, կան նաև շիքաալներ և այլ ցեղերից բխողներ[2][26]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուբալենդի օդային տրանսպորտն ապահովվում է մի քանի օդանավակայանների կողմից․ Բերդերայի օդանավակայան, Գարբահարեյի օդանավակայան և Կիսմայոյի օդանավակայան։
Վարչական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուբալենդի հիմանական երեք վարչական շրջաններն են Գեդոն, Փոքր Ջուբան և Միջին Ջուբան, վերջինս գտնվում է Ալ-Շաբաաբի հսկողության տակ։
Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուբալենդի համերաշխության խումբը ժողովրդական զարգացմանը նպաստող կազմակերպություն է[27]։
Ջուբալենդի ազգային պարն անվանում են Սաար[28]։
Ըստ 2017[29] և 2021[30] թվականներին ներկայացված հրապարակումների՝ ներկայումս Ջուբալենդում սովամահությունը հանդիսանում է կարևոր խնդիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Osman Mohamed Amin AH (1993)։ Somalia, proposals for the future։ SPM։ էջեր 1–10
- ↑ 2,0 2,1 «Regions, districts, and their populations: Somalia 2005 (draft)»։ UNDP։ Արխիվացված է օրիգինալից 28 July 2017-ին։ Վերցված է 21 September 2013
- ↑ «Area Calculator – Outline a property on a google map and find its area»։ mapdevelopers.com։ Վերցված է 28 November 2017
- ↑ Luling (2002), p.272.
- ↑ Steiner Zara (2005)։ The lights that failed : European international history, 1919-1933։ Oxford: Oxford University Press։ ISBN 978-0-19-151881-2։ OCLC 86068902
- ↑ King, L. N. (1928). The Work of the Jubaland Boundary Commission. The Geographical Journal, 72(5), 420-435.
- ↑ Footnotes to History: G to J Archived 3 March 2016 at the Wayback Machine. Footnotes to History
- ↑ Somalia Assessment, September 1999 Country Information and Policy Unit, Immigration & Nationality Directorate, Home Office, UK
- ↑ «Somalia»։ World Statesmen։ Վերցված է 9 March 2006 – also shows Italian colonial flag & links to map
- ↑ Report of the Secretary-General on the situation in Somalia, 11 Oct 2001, Document S/2001/963 United Nations Security Council.
- ↑ «Ethiopian Invasion of Somalia»։ Globalpolicy.org։ 14 August 2007։ Վերցված է 27 June 2010
- ↑ Somalia President, Parliament Speaker dispute over TFG term. garoweonline.com (12 January 2011).
- ↑ United Nations High Commissioner for Refugees (1 May 2009)։ «USCIRF Annual Report 2009 – The Commission's Watch List: Somalia»։ Unhcr.org։ Արխիվացված է օրիգինալից 10 May 2011-ին։ Վերցված է 27 June 2010
- ↑ Muhumed, Malkhadir M., Associated Press (3 April 2011) Somalia creates new state, Azania, latest of at least 10 new administrations recently added Archived 3 March 2016 at the Wayback Machine.. startribune.com
- ↑ McGregor, Sarah and Omar, Hamsa (4 April 2011) Former Somali Defence Minister Named President of Jubaland. Businessweek
- ↑ Ibrahim, Abdifitah (4 June 2011) Azania President Vows To Defeat Al-Shabaab Archived 13 June 2012 at the Wayback Machine.. Somaliareport.com. Retrieved 22 April 2013.
- ↑ «Biyokulule Online»։ biyokulule.com։ Վերցված է 28 November 2017
- ↑ «France to support Kenya's incursion into Somalia»։ BBC News։ 25 October 2011։ Վերցված է 25 October 2011
- ↑ Somalia government supports Kenyan forces' mission Archived 14 March 2012 at the Wayback Machine.. Standardmedia.co.ke (31 October 2011). Retrieved 22 April 2013.
- ↑ Joint Communique – Operation Linda Nchi. Mfa.go.ke (31 October 2011). Retrieved 22 April 2013.
- ↑ Political disconnect breeding discontent in Somalia Archived 2 April 2013 at the Wayback Machine.. Garowe Online (30 March 2013). Retrieved 22 April 2013.
- ↑ «Former Islamist warlord elected president of Somali region»։ Reuters։ 15 May 2013։ Վերցված է 15 May 2013
- ↑ «SOMALIA: President Mohamed opens the reconciliation conference in Kismayo»։ Raxanreeb։ 16 September 2014։ Արխիվացված է օրիգինալից 17 September 2014-ին։ Վերցված է 16 September 2014
- ↑ «Interim Jubba Administration's leader makes reshuffle»։ Goobjoog։ 20 May 2015։ Արխիվացված է օրիգինալից 30 May 2015-ին։ Վերցված է 20 May 2015
- ↑ «Somalia: Jubaland MPs unveiled after two years»։ Garowe Online։ 15 April 2015։ Արխիվացված է օրիգինալից 11 August 2015-ին։ Վերցված է 16 April 2015
- ↑ «Kenya's Intervention in Somalia | Center for Strategic and International Studies»։ csis.org։ Վերցված է 28 November 2017
- ↑ «Solidarity Group of Jubaland | arab.org» (en-US)։ 2017-04-25։ Վերցված է 2022-01-28
- ↑ Simonds Liana։ «When Culture's Soft Power Confronts Hard Limits»։ Pacific Standard (անգլերեն)։ Վերցված է 2022-01-28
- ↑ «Hunger Kills at Least 26 in Somalia's Jubaland Region»։ VOA (անգլերեն)։ Վերցված է 2022-01-28
- ↑ «Three children starve to death in Gedo region»։ Goobjoog News English (en-US)։ 2021-03-08։ Վերցված է 2022-01-28
Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mwangi, Oscar, Jubaland: Somalia's new security dilemma and state-building efforts, Africa Review, 2016, Vol.8(2), p. 120.
- Colin D Robinson & Jahara Matisek (2020). "Assistance to Locally Appropriate Military Forces in Southern Somalia". The RUSI Journal. 165 (4)
- United Nations, Reports of the Somalia and Eritrea Monitoring Group, S/2010/91 and S/2011/433.