Ջորջ Ֆ․ Քեննան
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ջորջ Ֆ․ Քեննան անգլ.՝ George Frost Kennan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5][6][…] |
Մահացել է | մարտի 17, 2005[1][2][7][…] (101 տարեկան) |
Մահվան վայր | Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[8][9] |
Գերեզման | Փրինսթոնի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, HU Berlin և St. John's Northwestern Military Academy? |
Երկեր | X Article? և Long Telegram? |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, աշխարհաքաղաքագետ, քաղաքագետ, գրող, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Kossuth Kent Kennan?[12] |
Զբաղեցրած պաշտոններ | United States Ambassador to Yugoslavia?, United States Ambassador to the Soviet Union? և դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
![]() |
Ջորջ Ֆրոսթ Քեննան (փետրվարի 16, 1904[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5][6][…] - մարտի 17, 2005[1][2][7][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[8][9]), ամերիկացի դիվանագետ և պատմաբան։ Սառը Պատերազմի ժամանակ Սովետական Միության էքսպանսիոնիզմի վերահսկման անհրաժեշտության կողմանկիցներից է եղել։ Նա դասավանդել է և գրել աշխատություններ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների զարգացման մասին։ Եղել է «Իմաստուն Մարդիկ» խմբակցության անդամ։
1940-ականների վերջում գրված Քեննանի աշխատությունը դարձել է Թրումանի Դոկտրինի ստեղծման և ԱՄՆ-ի զսպման քաղաքականության կիրառման պատճառներից մեկը։ 1946 թվականին Մոսկվայում գրված «Երկար հեռագիր»-ում և 1947 թվականին գրված «ԽՍՀՄ-ի զսպման անհրաժեշտության պատճառները» հոդվածում Քեննանը պնդում է, որ Սովետական Միությունը ժառանգել է Ցարական Ռուսաստանի էսպանսիոնիստական միտումները, և որ վերջինիս ազդեցությունը պետք է սահմանափակվի՝ զսպվի ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևոր տարածաշրջաններում։ Այս վերլուծությունները բացատրում են Թրումանի նախագահության ժամանակ ԱՄՆ-ի հակասովետական քաղաքականությունը։ Քեննանը մեծ դեր է ունեցել Սառը Պատերազմի խորացման պատճառ դարձած ծրագրերի և կազմակերպությունների, հատկապես՝ Մարշալի Պլանի ստեղծման գործընթացներում։
ԱՄՆ-ի կառավարության կողմից Քեննանի դրույթների և առաջարկների ընդունումից քիչ անց՝ Քեննանը սկսել է քննադատել այլ երկրների արտաքին քաղաքականությունները, չնայած՝ դրանցից որոշների կողմնորոշման վրա հենց ինքը մեծ ազդեցություն էր ունեցել։ 1948 թվականին Թրումանը վստահ էր, որ ստեղծված կոնֆլիկտը կարելի է լուծել բանակցային սեղանի շուրջ, սակայն նրա դրույթների զգալի մասը Թրումանը և նրա կառավարությունը թյուրըմբռնել էին։ Այդ պատճառով՝ Սառը Պատերազմը ավելի ռազմական երանգ ստացավ, ինչը ստիպեց Քեննանին արտահայտել իր բողոքը իր դրույթների սխալ ընկալման մասին։
1950 թվականին Քեննանը լքել է կառավարությունը, որից հետո որոշ ժամանակ աշխատել է Մասկվայում և Հարավսլավիայում գտնվող դեսպանատան գրասենյակներում։ Դրանից հետո Քեննանը դարձել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քննադատ։ 1956-ից 2005 թվականներին շարունակել է հետազոտել միջազգային հարաբերությունները՝ Institute for Advanced Study-ի ֆակուլտետի անդամ լինելով։ Մահացել է 101 տարեկանում։
Սառը պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Երկար հեռագիր»[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայում աշխատելու տարիներին Քեննանին թվում էր, որ Թրումանն ու Վաշինգտոնը անտեսում են իր կարծիքն ու խորհուրդները։ Քեննանը փորձում էր համուզել նրանց հրաժարվել Եվրոպայում ազդեցության գոտիներ ձեռք բերելու միջոցով ԽՍՀՄ-ին ճնշելու ծրագրից։ Նա կարծում էր, որ արևմտյան Եվրոպայում պետք է ստեղծել ֆեդերացիա, որը կթուլացնի ԽՍՀՄ-ի ազդեցությունը և հակակշիռ ուժ կհանդիսանա։
1946 թվականի փետրվարի 22-ին Քեննանը 5363 բառանի հեռագիր է ուղարկել Ջեյմս Բրնսի քարտուղարին որտեղ՝ ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական նոր հարաբերություններն է նկարագրել։ (Որոշ աղբյուրներ նշում են՝ 8000-ից ավելի բառանի)։ Հեռագիրը հետագայում հայտնի է դարձել «Երկար հեռագիր» անվանմամբ։
Ըստ Քեննանի՝ Կրեմլի անհանգիստ արտաքին քաղաքականության տակ թաքնված է Ռուսաստանի ավանդական և ինստինկտիվ անապահովության զգացումը։ Կոմունիստական հեղափոխությունից հետո անհանգստության զգացումը միախառնվել է կոմունիստական և «Արևելյան գաղտնիության և դավադրության» գաղափարախոսությունների հետ։
ԽՍՀՄ-ի քաղաքականությունը գլխավորապես կախված էր Իոսիֆ Ստալինի կառավարության պահանջներից։ Ըստ Քեննանի՝ Ստալինին անհրաժեշտ էր թշնամի՝ իր ավտորիտար հասարակարգը իրավականացնելու համար։ Ըստ նրա՝ Ստալինը օգտագործում էր Մարքսիզմ-Լենինիզմը, որպես «արդարացում ԽՍՀՄ-ի արտաքին աշխարհից վախի և բռնապետության անհրաժեշտության համար՝ առանց որի նրանք կառավարել չգիտեն»։
Ըստ Քեննանի՝ լուծումը արևմտյան ինստիտուտների ամրապնդումն էր `ԽՍՀՄ-ին անխոցելիության զգացումով ապահովելու համար։ Հետո պետք էր սպասել խորհրդային կարգերի թուլացմանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Кеннан Джордж Фрост // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://muse.jhu.edu/journals/journal_of_cold_war_studies/v015/15.4.bernstein.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://muse.jhu.edu/journals/journal_of_cold_war_studies/v015/15.4.bernstein.pdf
- ↑ 7,0 7,1 7,2 Milne D. Kennan, George F. (16 February 1904–17 March 2005) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0700871
- ↑ 8,0 8,1 8,2 http://dh.oxfordjournals.org/content/37/2/415.full.pdf
- ↑ 9,0 9,1 9,2 http://dh.oxfordjournals.org/content/early/2013/02/23/dh.dht010.full
- ↑ https://www.nytimes.com/books/first/g/grose-rollback.html
- ↑ http://www.nytimes.com/2008/08/24/nyregion/thecity/24russ.html
- ↑ 12,0 12,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/george-kennan/
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1980-1989/george-f-kennan
Օգտագործված աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Congdon, Lee. George Kennan: A Writing Life (2008)
- Felix, David Felix, Kennan and the Cold War: An Unauthorized Biography. Piscataway, NJ: Transaction Publishers, 2015.
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 2005 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Ամերիկացի քաղաքագետներ
- Աշխարհաքաղաքագետներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի պատմաբաններ
- Քաղաքական ռեալիստներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ