Ջորջ Ֆերրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Ֆերրիս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1859(1859-02-14)[1]
ԾննդավայրGalesburg, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 22, 1896(1896-11-22)[1] (37 տարեկան)
Մահվան վայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն45 Star US Flag.svg ԱՄՆ
ԿրթությունՌենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ
ԵրկերFerris Wheel?
Մասնագիտությունճարտարագետ, քաղինժեներ և գյուտարար
George Washington Gale Ferris, Jr. Վիքիպահեստում

Ջորջ Վաշինգտոն Գեյլ Ֆերրիս Կրտսեր (անգլ.՝ George Washington Gale Ferris, Jr.;փետրվարի 14, 1859(1859-02-14)[1], Galesburg, Իլինոյս, ԱՄՆ - նոյեմբերի 22, 1896(1896-11-22)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ճարտարագետ, հայտնի է որպես սատանայի անիվի գյուտի հեղինակ։

Ֆերրիսը ծնվել է Գեյլսբերգում՝ համանուն Ջորջ Վաշինգտոն Գեյլ անվամբ կոչվող քաղաքում։ Երբ Ֆերրիսը հինգ տարեկան էր, ընտանիքը վաճառել է իր կաթի գործարանը և տեղափոխվել է Քարսոն Սիթի։ Ավելի ուշ նրանք վերաբնակեցվել են Կալիֆոռնիայում, և Ֆերիսը դպրոց հաճախել է Օֆլենդ քաղաքում։ 1881 թվականին քաղշինարարի որակավորմամբ ավարտել է Ռենսսելիրի պոլիտեխնիկական ինստիտուտը[2]։

Դրանից հետո կարիերան սկսել է երկաթուղային տրանսպորտի արդյունաբերությունում և հետաքրքրվել կամուրջների շինարարությամբ[2]։ Նա հիմնադրել է GWG Ferris & Co. ընկերությունը Փիթսբուրգում, որը թեստավորել և ստուգել է երկաթուղիների և կամուրջների մետաղային կառուցման վիճակը։

Ֆերրիսը առավել հայտնի է 1893 թվականին առաջին սատանու անիվի ստեղծմամբ Չիկագոյում Համաշխարհային ցուցահանդեսի համար[3]։ Այս ծրագիրը հավերժացրեց ճարտարագետի ազգանունը անգլերեն լեզվում․ ցանկացած սատանու անիվ Ամերիկայում անվանում են Ֆերրիսի անիվ (Ferris wheel

Մահացել է 1869 թվականի նոյեմբերի 22-ին, 37 տարեկան հասակում, Փիթսբուրգի Mercy Hospital հիվանդանոցում որովայնային տիֆից։

Ազդեցությունը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Ֆերրիսի և նրա հայտնագործության պատվին է անվանվել Սանկտ Պետերբուրգի «Ճարտարագետ Ֆերրիսի սատանու անիվ» (ավելի վաղ «Ferris Wheel») էլեկտրոնային երաժշտության խումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 «Alumni Hall of Fame»։ Политехнический институт Ренсселира։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-20-ին։ Վերցված է 2007-12-22։ «Ferris began his career in the railroad industry and pursued an interest in bridge building.» 
  3. «Панорама Всемирной Колумбовской выставки в Чикаго с высоты птичьего полета, 1893 г.»։ World Digital Library։ 1893։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-21-ին։ Վերցված է 2013-07-19