Ջորջ Քրաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Քրաբ
անգլ.՝ George Crabbe
George Crabbe by Henry William Pickersgill.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1754(1754-12-24)[1]
ԾննդավայրՕլդ բորո, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][2]
Վախճանվել էփետրվարի 3, 1832(1832-02-03)[3] (77 տարեկան)
Վախճանի վայրTrowbridge, Միացյալ Թագավորություն[1][2]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, միջատաբան, վիրաբույժ և բժշկություն
Լեզուանգլերեն
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերպոեմ
Ուշագրավ աշխատանքներThe Village?
Crabbe Signature.jpg
George Crabbe Վիքիպահեստում

Ջորջ Քրաբ (անգլ.՝ George Crabbe, դեկտեմբերի 24, 1754(1754-12-24)[1], Օլդ բորո, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][2] - փետրվարի 3, 1832(1832-02-03)[3], Trowbridge, Միացյալ Թագավորություն[1][2]), անգլիացի բանաստեղծ, բժիշկ և քահանա, սիրողական միջատաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Քրաբը ծնվել է 1754 թվականի դեկտեմբերի 24-ին Սաֆոլկ նահանգի Օլդբորո քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում։ Նա վաղ մանկությունից հետաքրքրվել է գրականությամբ։ 1768 թվականին դարձել է բժշկի աշակերտ, հետագայում՝ վիրաբույժ։ 1775 թվականին նա ինքնուրույն տպագրել է իր առաջին բանաստեղծական գիրքը[4]։ 1780 թվականին ուղևորվել է Լոնդոն՝ փորձելով պոեզիայի միջոցով իր հացը վաստակել։ Նրա հովանավորն էր Էդմունդ Բյորկը։ Առավել հայտնի է իր ստեղծագործություններում և դրանց մեջ մարդկանց առօրյա կյանքի նկարագրությունը[5]։ Կրաբի հայտնի առաջին գործերից է Գյուղը բանաստեղծությունը, որը գրվել է 1783 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաբի ստեղծագործությունների երկրպագուներն էին Ջեյն Օսթինը, Ջորջ Բայրոնը, Վալտեր Սքոթը, Ուիլյան Վորդսվորթը։ Կրաբի աշխատանքը դարձել է օրինակ Էդգար Լի Մասթըրս 1915 թվականի Սփուն Ռիվեր գրքի[6] համար։ Կրաբ Բորոյի Էպիստոլյար բանաստեղծությունը, որը հրատարակվել է 1810 թվականին հիմք է հանդիսացել Բենջամեն Բրիտտենի Պիտեր Գրայմս օպերայի համար[7]։ Ջորջ Կրաբի մասին հիշատակվում է Վիլյամ Սոմերսեթ Մոեմի Լուսին և վեցպենսանոց վեպի սկզբում։ Նրա բանաստեղծություններով հետաքրքրված է եղել Ջիմ Մորիսոնը[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաբը մահացել է 1832 թվականի փետրվարի 3-ին։ Թաղվել է Թրոուբրիջ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Крабб Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118522515 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Kebbel Thomas Edward, Anderson John Parker (1888)։ «Life of George Crabbe»։ London W. Scott։ Վերցված է 2021-03-26 
  5. Crabbe George, Crabbe George (1901)։ «The life and poetical works of George Crabbe. [Edited] by his son [George Crabbe]»։ London J. Murray։ Վերցված է 2021-03-26 
  6. https://imwerden.de/pdf/masters_novyj_spun-river.pdf
  7. Ainger Alfred (1903)։ «Crabbe»։ New York, The Macmillan Company; London, Macmillan & Co., Ltd.։ Վերցված է 2021-03-26 
  8. Whitehead Frank S. (1995)։ «George Crabbe : a reappraisal»։ Susquehanna University Press։ Վերցված է 2021-03-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]