Ջորջ Վաշինգտոնի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Ջորջ Վաշինգտոնի կամուրջ
George Washington Bridge 001.JPG
ԱնունովՋորջ Վաշինգտոն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղանքՆյու Յորք շրջան և Fort Lee?
Տեսակկախովի կամուրջ, ճանապարհային կամուրջ և վճարովի կամուրջ
Նյութպողպատ
Թռիչքների քանակ1
Հատում էՀուդզոն
Կառուցվել է1927-1961
ՃարտարապետՕտմար Աման և Cass Gilbert?
ԿառուցողPANYNJ
Երկարություն1450 մետր
Լայնություն36 մետր
Բացման տարեթիվհոկտեմբերի 24, 1931
Կոորդինատներ: 40°51′6.0000000999997″ հս․ լ. 73°57′9.600000100022″ ամ. ե. / 40.851666666694441687° հս․. լ. 73.95266666669445499° ավ. ե. / 40.851666666694441687; 73.95266666669445499

Ջորջ Վաշինգտոնի կամուրջը (անգլ.՝ George Washington Bridge) ԱՄՆ-ի ամենամեծ կամուրջներից մեկն է և գտնվում է Նյու Յորքում: Կամուրջը կառուցված է Հուդզոն գետի վրա, կապում է Նյու Յորքի Մանհեթեն կղզիու հյուսիսային մասը Նյու Ջերսիի Բերգեն շրջանի հետ: Այն հանդիսանում է I-95 ավտոմայրուղու մի հատվածը, ինչպես նաև US 1 և US 9 մայրուղին: Շինարարական աշխատանքներն սկսվել են 1927 թվականին, կառուցման սկզբնական շրջանում կամրջի անվանումը եղել է անգլ.՝ Hudson River Bridge, որ նշանակում է՝ Կամուրջ Հուդզոն գետի վրա, այնուհետև վերանվանվեց ԱՄՆ առաջին նախագահ, ազգային հերոս Ջորջ Վաշինգտոնի անունով: Այդ անունն է կրում կամուրջը մինչև այսօր: 1931-ից մինչև 1937  թվականները կամուրջը հանդիսանում էր ամենամեծ կախովի կամուրջն ամբողջ աշխարհում, մինչև 1937 թվականին կառուցվեց Ոսկե Դարպասներ կամուրջը Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Կամրջի ընդհանուր երկարությունը 1450 մետր է, զույգ երկաթյա սյուների բարձրությունները՝ 184 մետր, կամրջի լայնությունը՝ 36 մետր: Ներկայումս կամուրջն իր մեծությամբ աշխարհում գրավում է 14 -րդ տեղը և ԱՄՆ-ում՝ 3 -րդ տեղը[1]: Նյու Ջերսիից Նյու Յորք գնացող տրանսպորտը վճարովի է, իսկ հետ վերադառնալն՝ անվճար: 2012 թվականի դեկտեմբերից մարդատար մեքենաներով երթևեկելն արժե 13 դոլար, իսկ բեռնատարների համար՝ 15 դոլար: Գործում են նաև որոշակի զեղչեր[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «George Washington Bridge»։ Roads of NYC (անգլերեն)։ Eastern Roads։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2009-12-05 
  2. «Tolls» (անգլերեն)։ Port Authority of New York and New Jersey։ 2014-12-07։ Վերցված է 2015-02-01