Ջորջ Սթոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Սթոնսոն
Sir George Leonard Staunton, 1st Bt by Lemuel Francis Abbott.jpg
Ծնվել էապրիլի 10, 1737(1737-04-10)[1]
ԾննդավայրԳոլուէյ, Կոննախտ, Իռլանդիա
Մահացել էհունվարի 14, 1801(1801-01-14)[2][1] (63 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունԻռլանդիա
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՕքսֆորդի համալսարան
Մասնագիտությունբուսաբան, դիվանագետ և բժիշկ
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներՋորջ Թոմաս Սթոնսոն[3]
Sir George Leonard Staunton, 1st Baronet Վիքիպահեստում

Ջորջ Լեոնարդ Սթոնսոն (անգլ.՝ Sir George Leonard Staunton, ապրիլի 10, 1737(1737-04-10)[1], Գոլուէյ, Կոննախտ, Իռլանդիա - հունվարի 14, 1801(1801-01-14)[2][1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բուսաբան, բժիշկ և դիվանագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Լեոնարդ Սթոնսոնը ծնվել է 1737 թվականի ապրիլի 19-ին Արևմտյան Իռլանդիայում գտնվող Կարգինս գյուղում։ Բժշկություն սովորել է Իեզուիտի քոլեջում, 1758 թվականին դոկտորի կոչումով ավարտել է այն։ Այնուհետև շարունակել է կրթությունը Մոնպելի բժշկական դպրոցում։

1762 թվականին Ջորջը ուղևորվել է Արևմտյան Հնդկաստան, որտեղ աշխատել է որպես բժիշկ, այնտեղ էլ նա ծանոթացել է գրաֆ Ջորջ Մաքարթնիի հետ։ 1770 թվականին վերադարձել է Անգլիա։ 1772-1779 թվականներին ապրել է Գրենադում։

1792 թվականին Սթոնսոնը մեկնել է Չինաստան Մաքարթնիի գլխավորած դիվանագիտական պատվիրակության կազմում։ Այն Անգլիային հաջողություն չբերեց, սակայն ձեռք բերված տվյալներով Սթոնսոնը կազմեց բազմահատոր գիրք։

Ջորջ Լեոնարդ Սթոնսոնը մահացել է 1801 թվականի հունվարի 14-ին Լոնդոնում: Նա թաղվել է Վեստմինստրյան աբբայությունում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը։

Գիտական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Staunton, G.L. (1797). An authentic account of an embassy to the emperor of China. 2 vols.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stafleu, F.A.; Cowan, R.S. Taxonomic Literature. — Ed. 2. — Utrecht, Antwerpen, The Hague, Boston, 1985. — Vol. V: Sal—Ste. — P. 849—850. — 1066 p. — ISBN 90-313-0631-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]