Ջորջ Սադովսկի
Ջորջ Սադովսկի անգլ.՝ George G. Sadowski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1903 |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1961 (58 տարեկան) |
Մահվան վայր | Ուտիկա, Մաքոմ շրջան, Միչիգան, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դեթրոյթի Մերսի համալսարան (1924)[2] և Հյուսիսարևելյան բարձրագույն դպրոց (1920)[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Միչիգանի Սենատի անդամ, կազմակերպության անդամ և պատվիրակներ |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Ջորջ Գրեգորի Սադովսկի (անգլ.՝ George Gregory Sadowski, մարտի 12, 1903, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1961, Ուտիկա, Մաքոմ շրջան, Միչիգան, ԱՄՆ[1]), ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ։ Երեք ժամկետ ծառայել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ Միչիգան նահանգից՝ 1933-1939 թվականներին[3]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սադովսկին ծնվել է Դետրոյթում՝ լեհ-ամերիկյան ընտանիքում, որտեղ սովորել է Ֆերի դպրոցում: Սովորել է Ալաբամայի Ֆոլի քաղաքի միջնակարգ դպրոցում, այնուհետև վերադարձել է Դետրոյթ, որտեղ 1920 թվականին ավարտել է Հյուսիսարևելյան բարձրագույն դպրոցը և 1924 թվականին՝ Դետրոյթի համալսարանի իրավաբանական բաժինը։ 1926 թվականին սկսել է փաստաբանական գործունեությունը և պրակտիկա անցել Դետրոյթում: Զբաղվել է անշարժ գույքի և շինարարական բիզնեսով, ավելի ուշ դարձել գոլֆի երկու ակումբի սեփականատեր: Եղել է նաև Լեհաստանի ազգային դաշինքի անդամ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 և 1932 թվականներին Սադովսկին եղել է Միչիգանի Սենատի անդամ 2-րդ շրջանից, 1930-1936 թվականներին՝ Պետական դեմոկրատական կենտրոնական կոմիտեի անդամ: 1932, 1936, 1940, 1944 և 1948 թվականներին եղել է Ժողովրդավարական ազգային կոնվենցիայի պատվիրակ։
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության Միչիգանի առաջին կոնգրեսական շրջանից ընտրվել է 73-րդ, 74-րդ և 75-րդ Կոնգրեսներում և պաշտոնավարել 1933 թվականի մարտի 4-ից մինչև 1939 թվականի հունվարի 3-ը։ 1938 թվականին և կրկին 1940 թվականին պարտվել է Ռուդոլֆ Ջ․ Թեներովիչին դեմոկրատների նախնական ընտրություններում։ 1942 թվականին ընտրվել է 78-րդ կոնգրեսում, այնուհետև երեք հաջորդող Կոնգրեսներում՝ ծառայելով 1943 թվականի հունվարի 3-ից մինչև 1951 թվականի հունվարի 3-ը։ 1950 թվականին դեմոկրատների նախնական ընտրություններում պարտվել է Թադեուս Մ. Մաքրովիչին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Գ. Սադովսկին մահացել է Միչիգան նահանգի Ուտիկա քաղաքում։ Թաղված է Դետրոյթի Մաունթ Օլիվեթ գերեզմանատանը[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ ներկայացուցիչներ պալատ | ||
---|---|---|
Նախորդող՝ Ռոբերտ Հ․ Քլանսի |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Միչիգանի 1-ին Կոնգրեսի շրջանի ներկայացուցիչ 1933–1939 |
Հաջորդող՝ Ռուդոլֆ Ջ․ Թերենովիչ |
Նախորդող՝ Ռուդոլֆ Ջ․ Թերենովիչ |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Միչիգանի 1-ին Կոնգրեսի շրջանի ներկայացուցիչ 1943–1951 |
Հաջորդող՝ Թադեուս Մ. Մաքրովիչ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սադովսկի» հոդվածին։ |
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1961 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Ամերիկացի իրավաբաններ