Ջորջ Փոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջորջ Պոլյաից)
Ջորջ Փոյա
հունգ.՝ Pólya György
Ծնվել էդեկտեմբերի 13, 1887(1887-12-13)[1][2][3]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 8, 1985(1985-09-08)[1][2][3] (97 տարեկան)
Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանAlta Mesa Memorial Park[4]
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան[2], Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[2] և Բրաունի համալսարան[2]
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, կոմբինատորիկա[5], մաթեմատիկա[5], թվերի տեսություն[5], Թվային մեթոդներ[5], հավանականությունների տեսություն[5], էվրիստիկա[5] և կրթություն[5]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (1912)[2], Վիեննայի համալսարան (1911), Berzsenyi Dániel High School (Budapest)? (1904)[2] և Գյոթինգենի համալսարան (1913)[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6][5], հունգարերեն[6][5][7], իտալերեն[6], ֆրանսերեն[6], դանիերեն[6] և գերմաներեն[6]
Գիտական ղեկավարԼիպոտ Ֆեյեր
Եղել է գիտական ղեկավարFritz Gassmann?[8], Alice Roth?[8], Albert Edrei?[8], Հանս Ալբերտ Այնշտայն[8], Albert Pfluger?[8], James J. Stoker?[8], Alfred Aeppli?[8], Michael Israel Aissen?[8], Florian Eggenberger?[8], Gottfried Grimm?[8], Jeremy Kilpatrick?[8], Իմրե Լակատոս[8], Walter Saxer?[8], Andrew H. van Tuyl?[8], Donald Wayne Grace?[8], Florian Eggenberger?[8], Gottfried Grimm?[8], Reinwald Jungen?[8], Ernst Boller?[8], Eduard Benz?[8], Hermann Muggli?[8], Hans Odermatt?[8], Hans Arthur Meyer?[8], Madeline Johnsen?[8], Burnett C. Meyer?[8], Michael Israel Aissen?[8], Grove Crawford Nooney?[8], Charles McLoud Larsen?[8], Madeleine Rose Ashton?[8], Wilhelm Mächler?[8], Victor Junod?[8], Egon Moecklin?[8] և August Stoll?[8]
Հայտնի աշակերտներEmil Schwengeler?[8]
ՀայրJakab Pólya?[2]
 George Pólya Վիքիպահեստում

Ջորջ Փոյա (դեկտեմբերի 13, 1887(1887-12-13)[1][2][3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 8, 1985(1985-09-08)[1][2][3], Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի մաթեմատիկոս։ Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Նա հայտնի է որպես կոմբինատորիկայի, թվերի թեորեմի, թվաբանական անալիզի, հավանականության թեորեմի վերաբերյալ ունեցած իր ուսումնասիրություններով։ Փոյան նաև ճանաչված է մաթեմատիկայի ուսուցման մասին իր կատարած հսկայածավալ աշխատանքով։

Կյանքը և աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Բուդապեշտում, անվանակոչվել է Փոյա Գեորգի։ Ծնողները Աննա Դյուչը (մայր) և Ջեյքաբ Փոյան (հայր) են։ Թեև նրա ծնողները կրոնասեր էին, և նա կնքվել էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, այնուհանդերձ, Ջորջ Փոլյան հետագայում նախընտրեց դառնալ ագնոստիկ։ Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի (Շվեյցարիա) պրոֆեսոր, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Նա մինչև կյանքի և կարիերայի վերջ՝ մնաց Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր էմերիտուս։ Փոյան աշխատել է բազմաթիվ մաթեմատիկական թեմաների շուրջ. մաթեմատիկական անալիզ, թվերի թեորեմ, շարքեր, երկրաչափություն, հանրահաշիվ, կոմբինատորիկա և հավանականութուն։

Մահացել է Պալո Ալտո, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոյան, վաղ կարիերայի ընթացքում, Գաբոր Սզեգոի հետ գրել է խնդրագրքեր՝ «Խնդիրներ և վերլուծություններ» (I: շարքեր, ինտեգրալային հաշվարկ, ֆունկցիաների տեսություն և II: ֆունկցիաների տեսություն, զրոներ, պոլինոմիալներ, որոշիչներ, թվերի տեսություն, երկրաչափություն)։ Ավելի ուշ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուսումնասիրի համակարգչային խնդրի լուծման մեթոդները՝ նպատակ ունենալով մաթեմատիկայի մեջ զարդգացնել հայտնաբերումների ձևը։ Այս թեմայի վերաբերյալ նա գրել է հինգ գրքույկ՝ «Ինչպես լուծել այն», «Հավանական պատճառներ» (մաս 1 և 2) և «Մաթեմատիկական հայտնագործություն», «Խնդիրներ լուծելու, հասկանալու, սովորելու և ուսուցանելու համար» (մաս 1 և 2)։ «Ինչպես լուծել այն» գրքում Փոյան նշում է մի քանի մեթոդներ խնդիրների լուծման համար, դա վերաբերում է թե մաթեմատիկական և, թե ոչ մաթեմատիկական խնդիրներին։ Գիրքը ներառում է մաթեմատիկայի մասին խորհրդատվություն և գեղագիտական տերմինների մինի-հանրագիտարաններ։ Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ։

2000 թ. Նոբելյան մրցանակակիր ռուս ֆիզիկոս Ժորես Ի. Ալֆյորովը բարձր գնահատեց Փոյայի այս գիրքը, նշելով, որ ինքը երկրպագում է այն։ Իսկ ամերիկացի մաթեմատիկոս Թերրի Տաոն օգտագործեց գիրքը՝ Միջազգային մաթեմատիկական օլիմպիադային պատրաստվելու համար։ Գիրքն այսօր էլ կիրառվում է մաթեմատիկական կրթության մեջ։

Փոյան գրեց մեկ այլ կարճ գիրք, որը կոչվում է «Մաթեմատիկան մեթոդները գիտության մեջ», որը աջակցություն ստացավ Ազգային գիտական հիմնադրամի կողմից։ Գիրքը խմբագրել է Լեոն Բոուդեն, հրատարակվել է 1977 թ՝ Ամերիկայի Մաթեմատիկական Ասոցիացիայի (MAA) կողմից։ Փոյան այս գրքի նախաբանում գրում է. «Հաջորդ էջերը օգտակար կլինեն, սակայն դրանք չպետք է դիտարկվեն որպես վերջնական արդյունք»։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոյայի պատվին ստեղծվել է մաթեմատիկայի կենտրոն` Այդահոի համալսարանում։ Մաթեմատիկայի կենտրոնը հիմնականում կենտրոնանում է սովորողներին հանրահաշիվ սովորեցնելու վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Փոյա» հոդվածին։