Jump to content

Ջորջ ՄաքԴոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ ՄաքԴոնալդ
անգլ.՝ Seòras Dòmhnallach
Ծնվել էդեկտեմբերի 10, 1824(1824-12-10)[1][2][3][…]
ԾննդավայրHuntly - Hunndaidh, Huntly, Աբերդինշիր, Աբերդինշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 18, 1905(1905-09-18)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայրAshtead, Mole Valley, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանBordighera English Cemetery[5]
Մասնագիտությունգրող, պաստոր, բանաստեղծ, վիպասան, լրագրող, աստվածաբան և փիլիսոփա
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԱբդերինի համալսարան
Ուշագրավ աշխատանքներLilith?, Phantastes?, David Elginbrod?, Արքայադուստրը և գոբլինները, At the Back of the North Wind? և The Gray Wolf?
ԶավակներGreville MacDonald?
 George MacDonald Վիքիպահեստում

Ջորջ ՄաքԴոնալդ (անգլ.՝ George MacDonald, դեկտեմբերի 10, 1824(1824-12-10)[1][2][3][…], Huntly - Hunndaidh, Huntly, Աբերդինշիր, Աբերդինշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 18, 1905(1905-09-18)[1][2][3][…], Ashtead, Mole Valley, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի գրող, բանաստեղծ և Կոնգրեգացիոնալ եկեղեցու հոգևորական։ Նա դարձավ ժամանակակից ֆանտաստիկ գրականության ոլորտի առաջատար դեմք և գրող Լուիս Քերոլի ուսուցիչը։ Բացի հեքիաթներից, ՄաքԴոնալդը գրել է նաև քրիստոնեական աստվածաբանությանը վերաբերող մի շարք աշխատություններ, այդ թվում՝ քարոզների մի քանի ժողովածու։

Ջորջ ՄաքԴոնալդը ծնվել է 1824 թվականի դեկտեմբերի 10-ին, Շոտլանդիայի Աբերդինշիր շրջանի Հանթլի քաղաքում, գործարար՝ Ջորջ ՄաքԴոնալդի, և Հելեն ՄակՔեյի ընտանիքում։ Հայրը հողագործ էր, սերում էր Գլեն Քոուի ՄաՔԴոնալդների կլանից և անմիջական ժառանգն էր այն ընտանիքներից մեկի, որոնք տուժել էին 1692 թվականի կոտորածի ժամանակ[6]։ ՄաքԴոնալդը մեծացել է գրագետ միջավայրում։ Նրա մոր հորեղբայրներից մեկը՝ Մակքինտոշ ՄակՔեյը, հայտնի կելտագետ էր, «Գաելական լեռնային բառարանի» խմբագիր և հեքիաթների ու կելտական բանավոր պոեզիայի հավաքող։ Նրա հայրական պապը աջակցել էր Ջեյմս Մաքֆերսոնի «Օսսիան» ստեղծագործության վիճահարույց էպիկական պոեմի հրատարակությանը, որը հիմնված էր կելտական դիցաբանության Ֆենիանական շրջանի վրա և նպաստել էր եվրոպական ռոմանտիզմի ձևավորմանը։ ՄաքԴոնալդի խորթ հորեղբայրը Շեքսպիրագետ էր, իսկ հայրական կողմից զարմիկը՝ ևս մեկ կելտ գիտնական։ Նրա ծնողները երկուսն էլ ընթերցասեր էին․ հայրը նախընտրում էր Իսահակ Նյուտոն, Ռոբերտ Բըրնսին, Ուիլյամ Քաուփերին, Չալմերս Սեմյուել Թեյլոր Քոլրիջին և Չարլզ Դարվինին, մի քանիսը նշելու համար, մինչդեռ նրա մայրը ստացել էր դասական կրթություն, որը ներառում էր մի քանի լեզուներ[7]։

ՄաքԴոնալդի առողջական վիճակը վաղ տարիքում վատթարացել էր, և տառապել է թոքերի հետ կապված խնդիրներից, ինչպիսիք են ասթման, բրոնխիտը և նույնիսկ տուբերկուլոզի նոպա[8]։ Տուբերկուլոզը համարվում էր ընտանեկան հիվանդություն, և ՄաքԴոնալդի երկու եղբայրները, նրա մայրը, իսկ ավելի ուշ նաև իր երեք երեխաները մահացել են այս հիվանդությունից[9]։ Նույնիսկ հասուն տարիքում նա մշտապես ճամփորդում էր՝ թոքերի համար ավելի մաքուր օդ փնտրելով[10]։

ՄաքԴոնալդը մեծացել է Կոնգրեգացիոնալ եկեղեցում՝ կալվինիստական մթնոլորտում։ Այնուամենայնիվ, սա նրա ընտանիքին տիպիկ չէր. հայրական պապը ծնվել էր կաթոլիկ ընտանիքում, ջութակահար էր հետագայում դարձավ պրեսբիտերական եկեղեցու երեց, հայրական տատը՝ Անկախ եկեղեցու ըմբոստ հետևորդ էր։ Նրա մայրը գաելախոս խոսող արմատական գործչի քույրն էր, ով հետագայում դարձավ Ազատ եկեղեցու մոդերատոր (ղեկավար), իսկ խորթ մայրը, ում հետ նա նույնպես շատ մտերիմ էր, Շոտլանդական եպիսկոպոսական եկեղեցու քահանայի դուստր էր։[6]

ՄաքԴոնալդը 1845 թվականին ավարտել է Աբերդինի Քինգս քոլեջը՝ ստանալով քիմիայի և ֆիզիկայի աստիճան[11]։ Հաջորդ մի քանի տարիները նա անցկացրել է հավատքի շուրջ հարցերի և մտածում էր հետագա կյանքի անելիքների մասին[12]։ Նրա որդին՝ կենսագիր Գրևիլ ՄաքԴոնալդը, նշել է, որ հայրը կարող էր կարիերա ստեղծել բժշկության ոլորտում, սակայն ենթադրել է, որ գումարի պակասը հետ է պահելու նրան այս հեռանկարից[13]։ Միայն 1848 թվականին ՄաքԴոնալդը սկսեց աստվածաբանական կրթություն ստանալ Հայբերի քոլեջում՝ պատրաստվելով Կոնգրեգացիոնալ նախարարության հոգևոր ծառայությանը[14][15]։

ՄակԴոնալդը 1850 թվականից եղել է Արունդելի Տրինիթի կոնգրեգացիոնալ եկեղեցու երեցը:

Մակդոնալդը 1850 թվականին նշանակվեց Արունդելի Սուրբ Երրորդություն կոնգրեգացիոնալ եկեղեցու[13][14][15] սպասավոր՝ մինչ այդ Իռլանդիայում կարճ ժամանակով փոխարինող քահանա ծառայելուց հետո[11]։ Սակայն նրա քարոզները, որոնցում նա քարոզում էր Աստծո համընդհանուր սիրո և բոլորի փրկության հնարավորության մասին, արժանացան ոչ բուռն ընդունելության, ինչի պատճառով նրա վարձատրությունը կրճատվեց կիսով չափ։[13] 1853 թվականի մայիսին Մակդոնալդը հրաժարվեց Արունդելի իր հովվական պարտականություններից[16]։ Ավելի ուշ նա զբաղվեց հոգևոր գործունեությամբ Մանչեստրում, սակայն թողեց այն վատ առողջական վիճակի պատճառով[13]։ Լեդի Բայրոնն համոզեց ՄաքԴոնալդին 1856 թվականին մեկնել Ալժիր՝ հուսալով, որ այդ ճամփորդությունը կօգնի բարելավվել նրա առողջությունը։[16] Վերադառնալով՝ նա հաստատվեց Լոնդոնում և որոշ ժամանակ դասավանդեց Լոնդոնի համալսարանում[13]։ ՄաքԴոնալդը նաև որոշ ժամանակ եղել է «Good Words for the Young» ամսագրի խմբագիրը։

Ստեղծագործական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքԴոնալդը հաճախ համարվում է ժամանակակից ֆանտաստիկա ժանրի «հայրը[15]»։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Ֆանտաստես» (1858), «Արքայադուստրը և գոբլինը» (1872), «Հյուսիսային քամու թիկունքում» (1868–1871) և «Լիլիթ» (1895) ֆանտաստիկ վեպերը, ինչպես նաև այնպիսի հեքիաթներ, ինչպիսիք են «Թեթև արքայադուստրը», «Ոսկե բանալին» և «Իմաստուն կինը»։ ՄաքԴոնալդը պնդում էր. «Ես գրում եմ ոչ թե երեխաների, այլ մանկահոգի մարդկանց համար՝ լինեն նրանք հինգ, հիսուն, թե յոթանասունհինգ տարեկան»[17]։ Նա նաև հրատարակել է քարոզների մի քանի հատորներ, քանի որ եկեղեցական բեմը նրա համար միանշանակ հաջողակ հարթակ չէր եղել[13]։

Գրական հաջողությունից հետո ՄաքԴոնալդը 1872–1873 թվականներին դասախոսական շրջագայության մեկնեց ԱՄՆ՝ ստանալով դասախոսական ընկերության՝ Բոստոնի «Լիցեյ» բյուրոյի հրավերը։ Շրջագայության ընթացքում ՄաքԴոնալդը դասախոսություններ էր կարդում այլ բանաստեղծների, օրինակ՝ Ռոբերտ Բըրնսի, Շեքսպիրի և Թոմ Հուդի մասին։ Նա այս դասախոսությունները կատարում էր մեծ հաջողությամբ՝ Բոստոնում ելույթ ունենալով շուրջ երեք հազար հոգանոց լսարանների առջև[18]։

ՄաքԴոնալդը եղել է Լուիս Քերոլի խորհրդատուն. հենց ՄաքԴոնալդի խորհուրդը և նրա բազմաթիվ զավակների խանդավառ արձագանքների շնորհիվ էր, որ Քերոլը հրատարակեց «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը[19]։ Քերոլը, ով Վիկտորիական դարաշրջանի լավագույն լուսանկարիչներից էր, ստեղծել է նաև ՄաքԴոնալդի երեխաների լուսանկարչական դիմանկարները[20]։

ՄաքԴոնալդը մտերիմ էր նաև Ջոն Ռասկինի հետ և միջնորդ էր հանդիսանում Ռասկինի և Ռոուզ Լա Տուշի երկարատև սիրավեպին[19]։ Ամերիկայում գտնվելու ժամանակ նա ընկերացավ Լոնգֆելոյի և Ուոլթ Ուիթմենի հետ[21]։

ՄաքԴոնալդի կողմից ֆանտաստիկայի կիրառումը՝ որպես մարդկային վիճակն ուսումնասիրող գրական միջոց, մեծապես ազդել է նշանավոր հեղինակների մի ողջ սերնդի վրա, ներառյալ Կ. Ս. Լյուիսին, որ ՄաքԴոնալդին դարձրել է իր «Մեծ բաժանում»[22] ստեղծագործության կերպարներից մեկը։ Իր կազմած ՄաքԴոնալդի անթոլոգիայի ներածության մեջ Լյուիսը բարձր է գնահատում ՄաքԴոնալդի հայացքները.

«Այս ժողովածուն, ինչպես արդեն նշեցի, նպատակ չուներ վերականգնելու ՄաքԴոնալդի գրական համբավը, այլ տարածելու նրա կրոնական ուսմունքը։ Այդ պատճառով քաղվածքներիս մեծ մասը վերցված են «Չարտասանված քարոզներ» երեք հատորներից։ Իմ անձնական պարտքն այս գրքին գրեթե այնքան մեծ է, որքան մի մարդ կարող է պարտական լինել մյուսին. և գրեթե բոլոր լուրջ որոնողները, ում ես ներկայացրել եմ այն, խոստովանում են, որ այն իրենց մեծ օգնություն է ցուցաբերել, երբեմն նույնիսկ՝ անփոխարինելի օգնություն քրիստոնեական հավատն ընդունելու ճանապարհին...

Ես գրեթե չեմ ճանաչում որևէ այլ գրողի, ով թվում է թե ավելի մոտ է կամ ավելի մշտապես մոտ է հենց Քրիստոսի Հոգուն։ Այստեղից էլ գալիս է նրա քրիստոսանման գթասրտության և խստության միաձուլումը։ Նոր Կտակարանից դուրս ոչ մի այլ տեղ չեմ գտել ահն ու մխիթարությունն այսպես միահյուսված... Այս ժողովածուն կազմելիս ես արդարության պարտք էի հատուցում։ Ես երբեք չեմ թաքցրել այն փաստը, որ նրան համարում եմ իմ վարպետը. իրավամբ, կարծում եմ, չեմ գրել մի գիրք, որտեղ մեջբերում արած չլինեմ նրանից։ Սակայն ինձ չի թվում, թե նրանք, ովքեր սիրով են ընդունել իմ գրքերը, նույնիսկ հիմա բավարար ուշադրություն են դարձնում այդ կապին։ Ազնվությունը ստիպում է ինձ շեշտել դա»[23]։

Նա ազդեցությունը է թողել նաև այլ հեղինակների վրա այդ թվում են՝ Ջ. Ռ. Ռ. Թոլքինը, Մադլեն Լ'Էնգլը և Դեյվիդ Լինդսեյը[6][13][24]։

ՄաքԴոնալդի ոչ ֆանտաստիկ ժանրի վեպերը, ինչպիսին է «Ալեք Ֆորբսը», նույնպես ունեցել են իրենց ազդեցությունը. դրանք շոտլանդական առաջին ռեալիստական վեպերից էին, և այդպիսով ՄաքԴոնալդին վերագրվում է շոտլանդական գրականության «քեյլյարդյան դպրոցի» հիմնադրումը[25]։

Գ. Կ. Չեստերտոնը նշել է, որ «Արքայադուստրը և գոբլինը» որպես մի գիրք, «փոխել է իմ ողջ գոյությունը[26]... ցույց տալով, թե որքան մոտ են մեզ ամենալավ ու ամենավատ բաները հենց սկզբից... և բոլոր սովորական աստիճանները, դռներն ու պատուհանները վերածելով կախարդական իրերի»[27].

Կյանքի ուշ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին նրան սահմանվեց պետական թոշակ[28]։ 1879 թվականից սկսած նա ընտանիքի հետ բնակվում էր Իտալիայի Լիգուրիա մարզի Բորդիգերա քաղաքում[29]՝ բրիտանական վտարանդիների կողմից շատ սիրված մի վայրում՝ Ռիվիերա դեյ Ֆիորիում, որը գրեթե ֆրանսիական սահմանին է։ Այդ վայրում կար նաև անգլիկան եկեղեցի՝ «Բոլոր Սրբոցը», որտեղ նա հաճախում էր[30]։ Խորապես սիրահարված լինելով Ռիվիերային՝ նա այնտեղ անցկացրեց 20 տարի՝ գրելով իր ողջ գրական ժառանգության գրեթե կեսը, հատկապես՝ ֆանտաստիկայի ժանրի գործերը[31]։ ՄաքԴոնալդը լիգուրյան այդ քաղաքում հիմնեց գրական ստուդիա՝ անվանելով այն Արիության տուն[32]։ Այն շուտով դարձավ այդ ժամանակաշրջանի ամենահայտնի մշակութային կենտրոններից մեկը, որտեղ հաճախում էին բրիտանացի և իտալացի ճանապարհորդներ, ինչպես նաև տեղացիներ[33]։ Այնտեղ հաճախ կազմակերպվում էին դասական ներկայացումներ և Դանթեի ու Շեքսպիրի ստեղծագործությունների ընթերցումներ[34]։

1900 թվականին նա տեղափոխվեց Հասլեմիրի Սուրբ Գևորգի անտառում գտնվող մի տուն, որը նրա համար նախագծել էր իր որդին՝ Ռոբերտը, իսկ շինարարությանը հետևել էր ավագ որդին՝ Գրևիլը[35]։

Ջորջ ՄաքԴոնալդը մահացել է 1905 թվականի սեպտեմբերի 18-ին Անգլիայի Սուրեյ կոմսության Էշթեդ քաղաքում[35]։ Նա մարմինը դիակիզվել է Սուրեյի Ուոքինգ քաղաքում, իսկ նրա աճյունը թաղվել է Բորդիգերայի անգլիական գերեզմանատանը՝ կնոջ՝ Լուիզայի և դուստրերի՝ Լիլիայի ու Գրեյսի կողքին[35]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքԴոնալդը 1851 թվականին Հակնիում ամուսնացել է Լուիզա Փաուելի հետ, միասին մեծացրել են տասնմեկ երեխա՝ Լիլիա Սքոթ (1852–1891), Մերի Ջոզեֆին (1853–1878), Քերոլայն Գրեյս (1854–1884), Գրևիլ Մաթեսոն (1856–1944), Այրին (1857–1939), Ուինիֆրեդ Լուիզ (1858–1946), Ռոնալդ (1860–1933), Ռոբերտ Ֆալկոներ (1862–1913), Մորիս (1864–1879), Բեռնարդ Փաուել (1865–1928) և Ջորջ Մակքեյ (1867–1909)։

Նրա որդին՝ Գրևիլը, դարձավ հայտնի բժշկական մասնագետ, «Գյուղացիական արվեստների» շարժման ռահվիրա, գրեց բազմաթիվ հեքիաթներ երեխաների համար և ապահովեց հոր ստեղծագործությունների նոր հրատարակությունների լույս ընծայումը[36]։ Մյուս որդին՝ Ռոնալդը, դարձավ վիպասան[37]։ Նրա դուստրը՝ Մերին, նշանված էր նկարիչ Էդվարդ Ռոբերտ Հյուզի հետ մինչև իր մահը՝ 1878 թվականը։ Ռոնալդի որդին՝ Ֆիլիպ ՄաքԴոնալդը (Ջորջ ՄաքԴոնալդի թոռը), դարձավ Հոլիվուդի սցենարիստ[38]։

Տուբերկուլյոզը դարձավ ընտանիքի մի քանի անդամների մահվան պատճառը, այդ թվում՝ Լիլիայի, Մերի Ջոզեֆինի, Գրեյսի և Մորիսի, ինչպես նաև մեկ թոռնուհու և մեկ հարսի[39]։ Ասում են, որ ՄաքԴոնալդը հատկապես ծանր է տարել իր ավագ դստեր՝ Լիլիայի մահը։

Լոնդոնում՝ Քամդենի Ալբերտ փողոցի թիվ 20 տան վրա, որտեղ նա ապրել է, տեղադրված է հուշատախտակ[40]։

Աստվածաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կենսագիր Ուիլյամ Ռեյպերի՝ ՄաքԴոնալդի աստվածաբանությունը «փառաբանում էր Աստծո՝ որպես Հոր վերահայտնագործումը և ձգտում էր խրախուսել բնազդային արձագանքն առ Աստված և Քրիստոս՝ ընթերցողների հոգիներն ոգեշնչում Աստվածաշնչի ընթերցման և բնության ընկալման միջոցով»[41]։ ՄաքԴոնալդի հաճախ հիշատակվող ունիվերսալիզմը ոչ թե այն միտքն է, թե բոլորն ինքնաբերաբար կփրկվեն, այլ ավելի մոտ է Գրիգոր Նյուսացու տեսակետին, ըստ որի՝ բոլորն ի վերջո կապաշխարեն և կվերադառնան առ Աստված[42]։ Թվում է, թե ՄաքԴոնալդն երբեք չի հարմարվել կալվինիստական դավանանքի որոշ տեսակետերին՝ կարծելով, որ դրա սկզբունքներն էապես «անարդար» են[19]։ Երբ նրան առաջին անգամ բացատրվեց նախասահմանման վարդապետությունը, նա արտասվեց (չնայած հավաստիացնում էին, որ նա «ընտրյալներից» մեկն է)։ Նրա ուշ շրջանի վեպերը, ինչպիսիք են «Ռոբերտ Ֆալկոները» և «Լիլիթը», արտահայտում են հակակրանք այն գաղափարի նկատմամբ, թե Աստծո ընտրյալ սերը սահմանափակված է մի քանիսով և մերժված է մյուսների համար։ Չեստերտոնը նշել է, որ միայն կալվինիզմից «փախած» մարդը կարող էր ասել, թե Աստծուն հեշտ է հաճոյանալ, բայց դժվար է գոհացնել։ ՄաքԴոնալդը մերժում էր պատժողական փոխարինման վարդապետությունը՝ մշակված Ժան Կալվինի կողմից, ըստ որի՝ Քրիստոսը մեղավորների փոխարեն պատժվելն է Աստծո բարկությամբ։ Նա կարծում էր, որ այս գաղափարը լուրջ հարցեր է բարձրացնում Աստծու բնույթի և էության վերաբերյալ[43]։ Փոխարենը նա ուսուցանում էր, որ Քրիստոսը եկել է փրկելու մարդկանց իրենց մեղքերից, և ոչ թե իրենց մեղքերի համար նախատեսված աստվածային պատժից. խնդիրը ոչ թե բարկացած Աստծուն հանգստացնելու անհրաժեշտությունն էր, այլ տիեզերական չարիքի «հիվանդությունը»։ ՄաքԴոնալդը հաճախ էր նկարագրում քավությունը Հաղթող Քրիստոս տեսությանը նմանվող եզրույթներով։ Նա հնչեցնում էր հետևյալ հռետորական հարց. «Մի՞թե նա չխափանեց և չսպանեց չարը՝ թույլ տալով, որ դրա սոսկալի ծովի ալիքներն ու մակընթացությունները բախվեն իրեն, անցնեն իր վրայով և մեռնեն առանց հետհարվածի. սպառեն իրենց կատաղությունը, պարտված ընկնեն ու դադարեն։ Իրավամբ, նա կատարեց քավությունը»[44]։

ՄաքԴոնալդը կնոջ՝ Լուիզայի հետ, 1901 թվականին՝ իրենց ամուսնության 50-ամյակի առթիվ

ՄաքԴոնալդը համոզված էր, որ Աստված պատժում է միայն ուղղելու նպատակով, և Նրա մեծագույն բարկության միակ նպատակը մեղավորի բարեփոխումն է[45]։ Ինչպես բժիշկն է կիրառում կրակն ու պողպատը որոշ խորացած հիվանդությունների դեպքում, այնպես էլ Աստված կարող է անհրաժեշտության դեպքում օգտագործել դժոխային կրակը՝ կարծրացած մեղավորին բժշկելու համար։ ՄաքԴոնալդը հայտարարում էր. «Ես հավատում եմ, որ ոչ մի դժոխք չի պակասի, որը կօգներ Աստծո արդար ողորմությանը՝ փրկելու Իր զավակներին»[46]։ Նա հռետորական հարց էր տալիս. «Երբ ասում ենք, որ Աստված Սեր է, արդյո՞ք դա սովորեցնում է մարդկանց, որ Նրա հանդեպ վախն անհիմն է»։ Նա պատասխանում էր. «Ո՛չ։ Այն ամենը, ինչից նրանք վախենում էին, կգա նրանց վրա, հնարավոր է՝ շատ ավելին... Բարկությունը կոչնչացնի այն, ինչ նրանք անվանում են «ես», որպեսզի հայտնվեն այն «ես»-երը, որոնք Աստված է ստեղծել»[47]։

Այնուամենայնիվ, այս գործընթացի համար էական է ճշմարիտ ապաշխարությունը՝ ազատորեն ընտրված բարոյական աճը, որը ՄաքԴոնալդի լավատեսական հայացքով, անխուսափելի է բոլոր էակների համար:

ՄաքԴոնալդն իր աստվածաբանական հայացքներն առավել հստակ ձևակերպել է «Արդարություն» քարոզում, որը զետեղված է «Չասված քարոզներ» աշխատության երրորդ հատորում[48]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 1 2 Макдональд Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Find A Grave — 1996.
  6. 1 2 3 Johnson, K. J. (2014). «Rooted Deep: Discovering the Literary Identity of Mythopoeic Fantacist George MacDonald» (PDF). Linguaculture. University of Iasi Press. 2: 27f.
  7. The Life and Times of George MacDonald. Golgotha Press. 2011. ISBN 9781621070252.
  8. Hutton, Muriel (1976). «The George MacDonald Collection». The Yale University Library Gazette. 51 (2): 74–85. JSTOR 40858616.
  9. «George MacDonald | Penguin Random House». www.penguinrandomhouse.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-10-12-ին.
  10. «Archives and Manuscripts – Special Collections – University of Aberdeen». calms.abdn.ac.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  11. 1 2 Johnson, Rachel (2014). A Complete Identity: The Youthful Hero in the Work of G. A. Henty and George MacDonald. Cambridge, UK: The Lutterworth Press. էջ 43. ISBN 9780718893590.
  12. Sparks, Tabitha (2009). The Doctor in the Victorian Novel: Family Practices. Surrey: Ashgate Publishing, Ltd. էջ 50. ISBN 9780754668022.
  13. 1 2 3 4 5 6 7 George MacDonald Biography
  14. 1 2 «George MacDonald». Wheaton College. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  15. 1 2 3 «BBC Two – Writing Scotland – George MacDonald». BBC.
  16. 1 2 Hein, Rolland (2014). George MacDonald: Victorian Mythmaker. Eugene, OR: Wipf and Stock Publishers. էջեր 88, 123. ISBN 9781625645074.
  17. MacDonald, George (1893). A Dish of Orts: Chiefly Papers on the Imagination, and on Shakespeare. Project Gutenberg. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. Seper, Charles. «USA Lecture Tour». The George MacDonald Informational Web. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  19. 1 2 3 Reis, Richard H. (1972). George MacDonald, pp. 25–34. Twayne Publishers, Inc.
  20. Seper, Charles. «Lewis Carroll's association with George MacDonald». The George MacDonald Informational Web. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  21. Rolland Hein; Frederick Buechner (2014 թ․ նոյեմբերի 10). George MacDonald: Victorian Mythmaker. Eugene: Wipf and Stock Publishers. էջ XVII. ISBN 978-1625645074. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  22. Lindskoog, Kathryn Ann (2001). Surprised by C. S. Lewis, George MacDonald & Dante: An Array of Original Discoveries. Mercer University Press. էջ 72. ISBN 9780865547285. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  23. C. S. Lewis, ed. (1947). George MacDonald: An Anthology.
  24. Wolfe, Gary K. (1982). David Lindsay (անգլերեն). West Linn, Oregon, USA: Starmont House. էջեր 11. ISBN 978-0-91673-229-5.
  25. Sutherland, D. "The Founder of the New Scottish School." In The Critic, Volumes 30–31, 15 May 1897, p. 339. Retrieved 21 April 2014.
  26. Macdonald, 1924, էջ 9
  27. Macdonald, 1924, Intro
  28. «George MacDonald: Scottish novelist, clergyman and author». Christian Classics Ethereal Library. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  29. «George McDonald». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012-10-25-ին.
  30. Valerie Lester, Marvels: the life of Clarence Bicknell, botanist, archaeologist, artist, Matador, 2018, pp. 57–62.
  31. «George MacDonald Life Outline». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012-10-25-ին.
  32. Skribita de Susie Bicknell. «In Clarence's Time – George MacDonald in Bordighera». clarencebicknell.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  33. «107 anni fa oggi moriva a Bordighera Edmondo De Amicis» [Edmondo De Amicis died today in Bordighera 107 years ago]. Bordighera.net (իտալերեն). 2011 թ․ մարտի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  34. «Bordighera, A Record of a Visit (1997)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012-10-25-ին.
  35. 1 2 3 Rolland Hein; Frederick Buechner (2014 թ․ նոյեմբերի 10). George MacDonald: Victorian Mythmaker. Eugene: Wipf and Stock Publishers. էջեր 398–399. ISBN 978-1625645074. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  36. MacDonald, Greville. «Greville MacDonald: An Inventory of His Papers at the Harry Ransom Humanities Research Center». legacy.lib.utexas.edu.
  37. «Who's who: An Annual Biographical Dictionary». A. & C. Black. 1907 թ․ հուլիսի 1 via Google Books.
  38. Mavis, Paul (2015 թ․ հունիսի 8). The Espionage Filmography: United States Releases, 1898 through 1999. McFarland. ISBN 9781476604275 via Google Books.
  39. Golgotha Press (2013). Profiles of English Writers: Volume Three of Three. Hustonville, KY: Golgotha Press. ISBN 9781621076070.
  40. «George MacDonald». English Heritage. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
  41. «George MacDonald's Theology». The George MacDonald WWW Page. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  42. «An Orthodox Appreciation of George MacDonald». Touchstone: A Journal of Mere Christianity.
  43. «Unspoken Sermons by George MacDonald: Justice».
  44. Phillips, Michael R. (1987). George MacDonald: Scotland's Beloved Storyteller. Minneapolis: Bethany House. էջ 209. ISBN 978-0871239440. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  45. Yamaguchi, Miho (2007). George MacDonald's Challenging Theology of the Atonement, Suffering, and Death. Wheatmark. էջ 27. ISBN 9781587367984. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  46. Johnson, Joseph (1906). George MacDonald: A Biographical and Critical Appreciation. Sir Isaac Pitman & Sons, Ltd. էջ 155. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  47. Phillips, Michael R. (1987). George MacDonald: Scotland's Beloved Storyteller. Minneapolis: Bethany House. էջ 202. ISBN 978-0871239440. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  48. «Sermon "Justice", at Unspoken Sermons Third Series». Christian Classics Ethereal Library. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական հավաքածուներ

Աուդիոհավաքածուներ

Կենսագրական տվյալներ

Գիտական աշխատանքներ

Այլ հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ ՄաքԴոնալդ» հոդվածին։