Ջորջ Մանուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Մանուկ
Ծնվել է1760-ականներ
ԾննդավայրՍպահան, Իրան
Մահացել է1827
Մահվան վայրՋակարտա, Ինդոնեզիա
Մասնագիտությունգործարար

Ջորջ Մանուկ (Գևորգ Մերշել/ Մանուկյան Մանուչարյանց, 1760-ականներ, Սպահան, Իրան - 1827, Ջակարտա, Ինդոնեզիա), Ջավայի հայ առևտրականն էր, ով արևելյան Ինդոնեզիայի ամենահարուստ անձնավորություննրից մեկն էր համարվում և մի քանի անգամ պարտքով գումար է տվել Նիդերլանդական կառավարությանը։ Նա մահից հետո ժառանգություն է թողել 5 միլիոն նիդերլանդական արծաթե դրամներ։

Նա ծնվել էր 1763 կամ 1767 թ.-ին՝ Պարսկաստանի Նոր Ջուլֆա քաղաքում և մահացել է 1827 թ.- հոկտեմբերի 24-ին՝ Բատավիայում։ Նա վախճանվել է ամուրի։

Հայկական Կալկաթա քոլեջին, Մադրասի հայկական դպրոցին (Չենայ) և Հայաստանի, Երուսաղեմի և Նոր Ջուլֆայի եկեղեցական կառույցներին կարևոր ժառանգություններ թողնելուց հետո, նա իր ունեցվածքի մնացած մասը թողեց իր երկու քույրերին և նրա եղբորորդուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերցված է Յակոբ Սեթ Մեսրովբի «Հայերի պատմությունը Հնդկաստանում հին ժամանակներից մինչ մեր օրեր» (հրատարակված հեղինակի կողմից 1937 թ.-ին Կալկուտայում)։