Ջորջ Հիլ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջորջ Հիլ (այլ կիրառումներ)
Ջորջ Հիլ George Hill | ||
Ջորջ Հիլը «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի կազմում | ||
Ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 3 | |
Ի ծնե տրված անունը | Ջորջ Ջեսի Հիլ-կրտսեր | |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 4, 1986 (38 տարեկան) | |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, Ինդիանա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 85 կգ | |
Դպրոց | Բրոուդ Րիփլ (Ինդիանապոլիս, Ինդիանա) | |
համալսարան | IUPUI (2004—2008) | |
Դրաֆթի տարի | 2008 / ռաունդ` 1 / ընտր.` 26-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սան Անտոնիո Սփըրս | |
Կարիերա սկիզբ | 2008 թվական | |
Ջորջ Ջեսի Հիլ-կրտսեր (անգլ.՝ George Jesse Hill, Jr.; մայիսի 4, 1986, Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Կլիվլենդ Կավալիերս» ակումբի կազմում։ 2008 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից՝ 26-րդ համարի ներքո։ Խաղում է խաղարկողի դիրքում։
Կարիերան քոլեջում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլը իր պապիկի հիվանդության պատճառով որոշել է մնալ տանը և ընդունվել է տեղի համալսարանը։ Իր երկրորդ մրցաշրջանի ընթացքում խաղացողը Summit League կոնֆերանսում տեղի «Հովազներին» բերել է լավագույն արդյունքի։ Վնասվածքի պատճառով Հիլը ստիպված քոլեջում բաց է թողել իր երրորդ մրցաշրջանի մի մասը։ Վերադարձից հետո հաջորդ մրցաշրջանում Ջորջը իր ակումբը դուրս է բերել կոնֆերանսի եզրափակիչ, բայց պարտվելով որոշիչ խաղում, կորցրել է NCAA առաջնությունում մասնակցելու հնարավորությունը։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սան Անտոնիո Սփըրս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նոյեմբերի 4-ին Ջորջը դեբյուտել է «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի կազմում մրցաշրջանի երրորդ խաղում ըննդեմ «Դալաս Մավերիքս»-ի։ Առաջին երկու հանդիպումները նա բաց է թողել ձախ ձեռքի մեծ մատի հոդախախտման պատճառով։ Հարթակի վրա 15 րոպեի ընթացքում խաղացողը հավաքել է 11 միավոր, կատարել է 1 անդրադարձ և փոխանցել է 1 փոխանցում։ Սկզբնապես Հիլը համարվում էր որպես պահեստային խաղարկող, բայց Թոնի Պարկերի վնասվածքի պատճառով փոխանակվել է մեկնարկային հնգյակ։ Սակայն Պարկերի և Մանու Ջինոբիլիի վերադարձից հետո Հիլի խաղային ժամանակը կտրուկ կրճատվեց։ Նա ԲԱԱ-ի իր առաջին մրցաշրջանը անցկացրել է միջինը խաղի ընթացքում հավաքելով 5,7 միավոր, 2,1 անդրադարձ և 1,8 փոխանցում։ Ջորջը փլեյ-օֆում դեբյուտել է առաջին ռաունդի երկրորդ խաղում ընդդեմ «Մավերիքսի», բայց խաղացել է ընդամենը 5 րոպե։
«Ինդիանա Փեյսերս»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 23-ին 2011 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ Հիլը փոխանակվել է «Ինդիանա Փեյսերս» դրաֆթի ժամանակ 15-րդ համարի ներքո ընտրված Կաուայ Լոնարդի։
«Յութա Ջազ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 7-ին Հիլը եռակողմանի գործարքի արդյունքում տեղափոխվել է «Յութա Ջազ»՝ «Ինդիանա Փեյսերս» և «Ատլանտա Հոքս» ակումբների մասնակցությամբ։ «Ատլանտան» «Յութայից» ստացել է սկսնակ Տորեան Պրինսին, իսկ «Ատլանտայից» «Ինդիանա» է տեղափոխվել Ջեֆ Տիգը[1]։ Նոր ակումբի կազմում Հիլը դեբյուտել է հոկտեմբերի 25-ին, որտեղ հավաքել է 19 միավոր և կատարել 6 անդրադարձ, սակայն նրա ակումբը պարտվել է 113:104 հաշվով[2]։ Նա բավականին արագ է համարմարվել «Ջազում»՝ դառնալով նրա գլխավորը և նոյեմբերի 7-ին դարձել է Արևմտյան կոնֆերանսի շաբաթվա լավագույն խաղացողը։ Այդ ընթացքում Յութան չորսից երեք խաղերում հաղթել է, իսկ Ջորջը խաղի ընթացքում միջինը հավաքում էր 20,8 միավոր, կատարում էր 5,8 փոխանցում և 3,3 անդրադարձ[3]։
«Սակրամենտո Քինգս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 4-ին Հիլը «Սակրամենտո Քինգս» ակումբի հետ պայմանագիր է կնքել։
Կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԱԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2008-09 | Սան Անտոնիո | 77 | 7 | 16.5 | .403 | .329 | .781 | 2.1 | 1.8 | .6 | .3 | 5.7 |
2009-10 | Սան Անտոնիո | 78 | 43 | 29.2 | .478 | .399 | .772 | 2.6 | 2.9 | .9 | .3 | 12.4 |
2010-11 | Սան Անտոնիո | 76 | 5 | 28.3 | .453 | .377 | .863 | 2.6 | 2.5 | .9 | .3 | 11.6 |
2011-12 | Ինդիանա | 50 | 9 | 25.5 | .442 | .367 | .778 | 3.0 | 2.9 | .8 | .3 | 9.6 |
2012-13 | Ինդիանա | 76 | 76 | 34.5 | .443 | .368 | .817 | 3.7 | 4.7 | 1.1 | .3 | 14.2 |
2013-14 | Ինդիանա | 76 | 76 | 32.0 | .442 | .365 | .807 | 3.7 | 3.5 | 1.0 | .3 | 10.3 |
2014 | Ինդիանա | 43 | 36 | 29.5 | .477 | .358 | .790 | 4.2 | 5.1 | 1.0 | .3 | 16.1 |
2015 | Ինդիանա | 74 | 73 | 34.1 | .441 | .406 | .760 | 4.0 | 3.5 | 1.1 | .2 | 12.1 |
2016 | Յութա | 49 | 49 | 31.5 | .477 | .403 | .801 | 3.4 | 4.2 | 1.0 | .2 | 16.9 |
2017 | Սակրամենտո | 43 | 36 | 26.6 | .469 | .453 | .778 | 2.7 | 2.8 | .9 | .3 | 10.3 |
2017 | Կլիվլենդ | 24 | 24 | 27.9 | .444 | .351 | .805 | 2.7 | 2.8 | .9 | .6 | 9.4 |
Կարիերա | 666 | 434 | 28.8 | .453 | .383 | .800 | 3.2 | 3.3 | .9 | .3 | 11.6 |
Փլեյ-Օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2009 | Սան Անտոնիո | 4 | 0 | 19.0 | .333 | .375 | .857 | 2.0 | .5 | .5 | .3 | 5.8 |
2010 | Սան Անտոնիո | 10 | 8 | 34.4 | .451 | .379 | .838 | 3.1 | .7 | 1.0 | .2 | 13.4 |
2011 | Սան Անտոնիո | 6 | 1 | 31.5 | .400 | .267 | .867 | 5.0 | 2.3 | 1.5 | .3 | 11.7 |
2012 | Ինդիանա | 11 | 11 | 31.5 | .448 | .375 | .848 | 2.3 | 2.9 | 1.2 | .3 | 13.5 |
2013 | Ինդիանա | 18 | 18 | 38.1 | .401 | .358 | .829 | 3.7 | 4.3 | 1.2 | .2 | 14.6 |
2014 | Ինդիանա | 19 | 19 | 36.2 | .444 | .364 | .721 | 3.7 | 3.0 | 1.2 | .2 | 12.1 |
2016 | Ինդիանա | 7 | 7 | 33.6 | .561 | .481 | .818 | 2.7 | 2.1 | .9 | .1 | 13.6 |
2017 | Յութա | 8 | 8 | 35.1 | .469 | .387 | .724 | 4.1 | 3.6 | .3 | .1 | 15.6 |
2018 | Կլիվլենդ | 19 | 18 | 29.3 | .450 | .314 | .774 | 2.2 | 2.2 | .5 | .4 | 9.2 |
Կարիերա | 102 | 90 | 33.3 | .442 | .365 | .801 | 3.2 | 2.7 | 1.0 | .3 | 12.4 |
Քոլեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2004–05 | IUPUI | 29 | 21 | 28.4 | 52.3 | 41.2 | 70.9 | 4.5 | 2.2 | 1.4 | .2 | 10.7 |
2005–06 | IUPUI | 29 | 29 | 35.1 | 51.8 | 32.0 | 79.8 | 6.0 | 3.6 | 1.7 | .3 | 18.9 |
2006–07 | IUPUI | 5 | 5 | 28.4 | 50.9 | 30.8 | 65.2 | 5.4 | 2.0 | 1.6 | .0 | 14.6 |
2007–08 | IUPUI | 32 | 32 | 36.8 | 54.5 | 45.0 | 81.2 | 6.8 | 4.3 | 1.8 | .4 | 21.5 |
Կարիերա | 95 | 87 | 33.3 | 52.9 | 40.4 | 78.5 | 5.8 | 3.3 | 1.6 | 0.3 | 17.0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Falk, Aaron. (2016 թ․ հուլիսի 7). «Utah Jazz: Team announces George Hill, Trey Burke trades» (անգլերեն). The Salt Lake Tribune. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.(անգլ.)
- ↑ «Lillard scores 39, Blazers run home-opening win streak to 16». ESPN.com. 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.(անգլ.)
- ↑ «LeBron James, George Hill named NBA Players of the Week». NBA.com. 2016 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը դրաֆթում Արխիվացված 2013-10-30 Wayback Machine(անգլ.)
- Հիլը Քոլեջում Արխիվացված 2012-01-14 Wayback Machine(անգլ.)
- Ապրող անձինք
- 1986 ծնունդներ
- Մայիսի 4 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 20-րդ դարի ծնունդներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Սան Անտոնիո Սփըրսի բասկետբոլիստներ
- Յութա Ջազի բասկետբոլիստներ
- Կլիվլենդ Կավալիերսի բասկետբոլիստներ
- Ինդիանա Փեյսերսի բասկետբոլիստներ
- Սակրամենտո Քինգսի բասկետբոլիստներ