Jump to content

Ջորջ Հերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Հերդ
անգլ.՝ George Herd
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1936(1936-05-06)
Ծննդավայր Lanark, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ օգոստոսի 5, 2024(2024-08-05)[1] (88 տարեկան)
Դիրք inside forward

Ջորջ Հերդ (անգլ.՝ George Herd, մայիսի 6, 1936(1936-05-06), Lanark, Լարնակշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 5, 2024(2024-08-05)[1]), շոտլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Հերդը ծնվել է 1936 թվականին[2]։ Նա իր կարիերան սկսել է «Հայլենդ» շոտլանդական սիրողական ֆուտբոլային լիգայում, որից հետո տեղափոխվել է Շոտլանդիայի ֆուտբոլային լիգա և 1956 թվականին պայմանագիր կնքել Գլազգոյի «Քուինզ Պարկ» ակումբի հետ[3]։ 1957 թվականին նա դարձել է «Քլայդ» ակումբի հարձակվող, որտեղ իր առաջին մրցաշրջանում նա շահել է Շոտլանդիայի գավաթը։ «Քլայդում» ֆուտբոլիստը հանդես է եկել մինչև 1961 թվականը և 111 խաղում դարձել 20 գոլի հեղինակ։ 1961 թվականին նա տեղափոխվել է «Սանդերլենդ» ակումբ, որտեղ 278 խաղում դարձել է 47 գոլի հեղինակ։ 1969 թվականին նա դարձել է ակումբի մարզիչ։ Հետագայում նա 15 խաղ է խաղացել «Հարթլպուլ Յունայթեդ» ակումբում, սակայն գոլի հեղինակ չի դարձել։

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին դարձել է Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ[4]։

Ջորջ Հերդը մահացել է 2024 թվականի օգոստոսի 5-ին 88 տարեկան հասակում[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]