Ջորջ Կարստենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Կարստենսեն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1812(1812-08-31)[1]
ԾննդավայրԱլժիր, Regency of Algiers
Մահացել էհունվարի 4, 1857(1857-01-04)[1] (44 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
ԳերեզմանGarnison Cemetery
Քաղաքացիություն Դանիա
ԿրթությունHerlufsholm School? և գիշերօթիկ դպրոց
Մասնագիտությունձեռնարկատեր և սպա
Ծնողներհայր՝ J.A. Carstensen?
 Georg Carstensen Վիքիպահեստում

Յոհան Բերնհարդ Ջորջ Կարստենսեն (օգոստոսի 31, 1812(1812-08-31)[1], Ալժիր, Regency of Algiers - հունվարի 4, 1857(1857-01-04)[1], Կոպենհագեն, Դանիա)՝ Տիվոլի Գարդենսի մշակողներից մեկն էր և դանիական բանակի սպա։ Նա անցկացրել է իր մանկության մեծ մասը Մերձավոր Արևելքում։ Նա շատ է ճանապարհորդել և ունեցել է կարիերա արքայական գվարդիայի զիված ուժերում հասնելով մինչև լեյտենանտի կոչման։ Նա հաճախել է գիշերօթիկ դպրոց Հերլիֆշոլմ կոստսկոլեում[2]։

1839 թվականին Կարստենսենը տեղափոխվեց մշտապես Կոպենհագեն և հրատարակեց պարբերական հրատարակությունները «Պորտֆեվիել» և«Ֆիգարո»։

1839 թվականից մինչև 1848 թվականն ընկած ժամանակահատվածում, Կարստենսենը շատ ակտիվ մասնակցեց Տիվիոլի Գարդենսի և Կազինո Թատրոնի (Կոպենհագեն) զարգացման մեջ, որից հետո նա միացավ պատերազմին Շլեզվիգում։ Նա պարզեց, որ իր կարիքն այլևս չեն զգում Տիվոլիում, իր վերադարձից կարճ ժամանակ անց։ Մտածել էին, թե նա թողել է այդ նախագիծը, քանի որ նա չէր երկարացրել կառուցման լիցենզիան[3]։

Տիվոլի Գարդենսի կառավարման համար այլ անձանց հատ եղած տարաձայնություններից հետո, Կարստենսենը ճանապարհորդեց Դանիական Արևմտյան Հնդկաստան և այտեզ միացավ բանակին։ Նա ամուսնանում է կղզու պլանտացիայի տիրոջ դստեր հետ և օգնում է ունեցվածքի կառավարման գործում։ Նա հետագայում ժամանակ անցկացնում է Նյու Յորք քաղաքում, որտեղ նա նախագծում է Նյու Յորքի «Բյուրեղյա Պալատը»՝ ցուցահանդեսների մի շենք, որը կառուցվել էր Բոլոր ազգերի արդյունաբերական ցուցահանդեսի համար 1853 թվականին ֊ Գերմանացի ճարտարապետ Չարլզ Գիլդմեյսթերի հետ համագործակցությամբ[4]։

Ալհամբրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականին Կարստենսենը վերադարձավ Կոպենհագեն և փորձեց կառուցել մի հաստատություն որը հակառակորդ կլիներ Տիվոլի Գարդենսին, Ալհամբրան Ֆրեդերիկսբերգում։ Միակ հիշեցումը, որ մնացել է այս ձախողված նախագծից մի փողոց է որը անվանվում է Ալհամբրաև։ Կառույցը չի հաջողվել ավարտել Կարստենսենի կյանքի ընթացքում։ Նա մահացել է 1587 թվականի հունվարի 4֊ին և թաղվել Է Գարինսոնի եկեղեցու բակում, Կոպենհագենում։

Ազգականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջի քույրը՝ Աննետ Ադելաիդա Քրիստին Կարստենսենը, Սեռ Ռոբերտ Հայ֊Դրամմոնդ֊Հայի մայրն էր, ում երկրորդ կինը՝ Գրեյս Մարգարեթ Հայ֊Դրամմոնդ֊Հայ, առաջին կինն էր, ով օդով ճանապարհորդություն կատարեց Եվրոպայից դեպի ԱՄՆ, ինչպես նաև առաջին կինն էր, որ կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն օդով։ Նրանցից երկուսն էլ նվաճվել են Զեպպլինով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. https://www.findagrave.com/memorial/95897725
  4. http://digital.lib.umd.edu/worldsfairs/record?pid=umd:989
  5. http://www.airships.net/lady-grace-drummond-hay
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Կարստենսեն» հոդվածին։