Ջորջ Էզրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Էզրա
George Ezra at Glastonbury Abbey 2014.jpg
Էզրայի ելույթը 2014 թվականի օգոսոտոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ George Ezra Barnett
Ի ծնե անունՋորջ Էզրա Բարնեթ
Նաև հայտնի է որպեսGeorge Ezra
Ծնվել էհունիսի 7, 1993(1993-06-07)[1][2] (27 տարեկան)
Hertford, Անգլիա
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրեր
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, կիթառահար և Երաժիշտ
Երգչաձայնբաս-բարիտոն
Գործիքներկիթառ[4], վոկալ, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր և երգեցողություն[4]
Գործունեություն2013–այժմ
ԼեյբլColumbia Records և Sony Music
ՊարգևներYouTube Music Awards?
Կայքgeorgeezra.com
George Ezra Վիքիպահեստում

Ջորջ Էզրա Բարնեթ (անգլ.՝ George Ezra Barnett, հունիսի 7, 1993(1993-06-07)[1][2], Hertford, Անգլիա), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար։ 2013 թվականին «Did You Hear the Rain?» և 2014 թվականի մարտին «Cassy O'» մինի ալբոմները թողարկելուց հետո, Էզրան ուշադրության է արժանացել իր «Budapest» հիթ սինգլի թողարկմամբ, որն առաջին հորիզոնական է զբաղեցրել տարբեր երկրների չարթերում[5]։ Նրա դեբյուտային՝ «Wanted on Voyage» ստուդիական ալբոմը թողարկվել է 2014 թվականի հունիսին[6]։ Այն զբաղեցրել է UK Albums Chart-ի առաջին հորիզոնականը[7][8] և ընդգրկվել է մի շարք երկրների չարթերի լավագույն տասնյակում։ «Wanted on Voyage»-ը նաև դարձել է 2014 թվականին Մեծ Բրիտանիայում երրորդ ամենաշատ վաճառվող ալբոմը[9][10]։

Էզրայի երկրորդ՝ «Staying at Tamara's» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտին[11][12] և նույնպես զբաղեցրել է UK Albums Chart-ի առաջին հորիզոնականը՝ ընդգրկվելով շատ երկրների չարթերի լավագույն տասնյակում[13]։ Ալբոմի երկրորդ՝ «Paradise» սինգլը[14] զբաղեցրել է UK Singles Chart-ի երկրորդ հորիզոնականն[15] այն ժամանակ, երբ հաջորդ՝ «Shotgun» սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, դառնալով Էզրայի առաջին չարթթոփեր սինգլը Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում[16][17] և Ավստրալիայում[18]։ 2019 թվականի փետրվարին նա Brit Awards մրցանակի արժանացել «Լավագույն բրիտանացի սոլո արտիստ» անվանակարգում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Էզրա Բարնեթը ծնվել է 1993 թվականի հունիսի 7-ին Հերթֆորդշիր կոմսության Հերթֆորդ քաղաքում։ Նրա ծնողներն ուսուցիչներ էին, և նրա հայրը դասավանդում էր Սթիվենիջի Բարնուել դպրոցում[19]։ Բարնեթը հաճախել է Բենգեոյի տարրական դպրոցն, իսկ հետո՝ Սիմոն Բալեի դպրոցը[20]։ 2011 թվականին նա տեղափոխվել է Բրիստոլ՝ Բրիտանական և իռլանդական ժամանակակից երաժշտական ինստիտուտում սովորելու համար[21]։ Էզրան Ջեսիկա անունով ավագ քույր ունի, որը նվագակցում է նրան շրջագայության ժամանակ, և Իթան անունով կրտսեր եղբայր, որը նույնպես երգիչ և երգերի հեղինակ է և հանդես է գալիս Ten Tonnes բեմական կեղծանվան տակ։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էզրան նշել է, որ Բոբ Դիլանը[22], Վուդի Գաթրին և Ջեյմս Բեյլին նրա երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել։ Որոշ քննադատների կարծքիով, այնուամենայնիվ, դժվար է նկատել այդ ազդեցություններն Էզրայի երաժշտության մեջ։ The Financial Times-ը նկարագրել է այն որպես երաժշտություն, որը «մոտենում է ռոքին․․․ բայց առանց վտանգի փոքր ակնարկի կամ անկանխատեսելիության»[23]։ When the Gramophone Rings-ը նկարագրել է երգչին, որպես «իր տարիքին անհամապատասխան ձայն ունեցող»[24]։ BBC Radio 1-ի նախկին դիջեյ Զեյն Լոուին անվանել է նրան «աշխարհի ամենահամակող և ուժեղ նոր վոկալիստներից մեկը»[25]։

Փոդքասթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 12-ին Էզրան թողարկել է իր «George Ezra & Friends» ( անգլ. թարգմանաբար՝ «Ջորջ Էզրա և ընկերներ») փոդքասթի առաջին դրվագը՝ 45 րոպեից մինչև մեկուկես ժամ տևողությամբ շոուի, որի ընթացքում նա զրուցում է այլ արտիստների հետ: Առաջին շարքը սկսվել է 2018 թվականի փետրվարի 12-ին, և դրա առաջին հյուրը եղել է Էդ Շիրանը[26]։ Փոդքասթի համար Էզրայի ոգեշնչումն այլ փոդքասթներ լսելն էր, ներառյալ «կատակերգուների, որոնք հաղորդագրվում են այլ կատակերգուների հետ»[27]։ Հաջորդ հյուրերն էին Rag'n'Bone Man-ը, Հաննա Ռիդը, Քրեյգ Դևիդը, Բեն Թեթչերը, Ջայլս Մարթինը, Դեքլան ՄաքՔենան, Ջեսսի Ուերը, Ջասթին Յանգը, Սեմ Սմիթը, Լիլի Ալենը և սըր Էլթոն Ջոնը: Երկրորդ շարքը սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին հյուր Նայլ Հորանի հետ։ Հետագա հյուրերն էին Էլլի Գոլդինգը, Լորի Վինսենթը, Սիգրիդը, Օլլի Ալեքսանդերը, Նայլ Ռոջերսը, Լեյֆ Ֆոլեբեքը և սըր Թոմ Ջոնսը[28]:

2020 թվականի հունվարին Ջորջ Էզրան թողարկել է «Phone A Friend» ( անգլ. թարգմանաբար՝ «Զանգահարեք ընկերոջը») անվանմամբ փոդքասթն իր վաղեմի ընկեր Ollie MN-ի հետ, որի ընթացքում նրանք խոսում են հոգեկան առողջության և նրանց ամենօրյա կյանքի մասին[29]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Էզրան հայտնվել է BBC Four ալիքում՝ որպես Վիկ և Բոբ դուետի «Big Night Out» հեռուստաշոուի հյուր։ Նույն տարի նա ընթերցել է «Here Comes The Sun»-ը CBeebies-ի «Քնելու ժամ» (անգլ.՝ Bedtime Hour) մանկական հաղորդման ժամանակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ
UK[30] AUS[31] AUT[32] BEL(FL)[33] CAN[34] GER[35] IRE[36] NZ[37] SWI[38] US[39]
Wanted on Voyage 1 4 9 13 19 8 5 4 6 19
Staying at Tamara's
  • Թողարկվել է՝ Մարտի 23, 2018
  • Լեյբլ՝ Columbia
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում, CD, LP
1 7 6 19 22 10 2 8 6 68
  • BPI: 3× Պլատինե[41]
  • ARIA: Ոսկե[48]
  • BVMI: Ոսկե[43]
  • RMNZ: Պլատինե[49]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Did You Hear the Rain?
Cassy O'
  • Թողարկվել է՝ Մարտի 7, 2014[50]
  • Լեյբլ՝ Sony
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Կազմակերպություն Առաջադրված աշխատանք Մրցանակ Արդյունք Ծան.
2014 BBC Music Awards «Budapest» Տարվա երգ Առաջադրված [51]
2015 Brit Awards Ինքը Բրիտանական բեկումնային ելույթ [52]
Բրիտանացի սոլո արտիստ
Wanted on Voyage Տարվա բրիտանական ալբոմ
«Budapest» Տարվա բրիտանական սինգլ
YouTube Music Awards Ինքը 50 արտիստի՝ դիտման համար Հաղթանակ [53]
Teen Choice Awards «Budapest» Ընտրված ռոք երգ Առաջադրված [54]
MTV Video Music Awards Արտիստ՝ դիտման համար [55]
2016 BMI London Awards Տարվա երգ [56]
2018 BBC Radio 1 «Shotgun» Տարվա ամենաթեժ ձայնագրություն Վեցերորդ [57]
2019 Brit Awards Ինքը Բրիտանացի սոլո արտիստ Հաղթանակ [58]
Staying at Tamara's Տարվա բրիտանական ալբոմ Առաջադրված
«Shotgun» Տարվա բրիտանական սինգլ
Goldene Kamera Ինքը Լավագույն միջազգային երաժշտություն Հաղթանակ [59]
GQ Men of the Year Awards Տարվա կենդանի ելույթ [60]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://twitter.com/george_ezra/status/474849850354569218
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «New Music Monday: George Ezra»։ The Daily Utah Chronicle։ 2015-08-10։ Վերցված է 2020-05-18 
  4. 4,0 4,1 https://mjf-database.epfl.ch/public
  5. «Italian single certifications – George Ezra – Budapest» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է 7 April 2014  Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "Budapest" in the "Filtra" field. Select "Singoli online" under "Sezione".
  6. Ed Sheeran denies 5 Seconds Of Summer this week's Number 1 album. Official Charts Company.
  7. «George Ezra's Wanted On Voyage hits the Number 1 spot»։ officialcharts.com։ Վերցված է փետրվարի 10, 2015 
  8. «George Ezra's Wanted On Voyage reclaims Official Albums Chart Number 1»։ officialcharts.com։ Վերցված է փետրվարի 10, 2015 
  9. «UK album chart for 2014 dominated by British artists» (1 January 2015)։ BBC։ 21 July 2015 
  10. Moss Liv (հունվարի 1, 2015)։ «The Official Top 40 Biggest Selling Artist Albums of 2014»։ Official Charts Company։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 1, 2015-ին։ Վերցված է հունվարի 1, 2015 
  11. Staying at Tamara's by George Ezra, https://www.metacritic.com/music/staying-at-tamaras/george-ezra, վերցված է 2018-03-28 
  12. «George Ezra steals chart number one from The Greatest Showman»։ BBC News։ մարտի 30, 2018։ Վերցված է հունիսի 10, 2018 
  13. Trendell Andrew (ապրիլի 3, 2017)։ «George Ezra announces 'Top Secret' UK tour»։ NME։ Վերցված է հունիսի 21, 2017 
  14. Britton Luke Morgan (հունվարի 24, 2018)։ «Watch George Ezra’s striking new video for 'Paradise'»։ NME։ Վերցված է փետրվարի 9, 2018 
  15. Reilly Nick (հունվարի 19, 2018)։ «George Ezra returns with comeback single 'Paradise'»։ NME։ Վերցված է փետրվարի 9, 2018 
  16. «George Ezra tops album charts with fastest-selling record of the year 2018»։ belfasttelegraph.co.uk 
  17. «Rudimental claim third Number 1 single: "Yes yes yes!"»։ Official Charts Company 
  18. «SHOTGUN SCORES GEORGE EZRA FIRST #1»։ ARIA Charts։ սեպտեմբերի 22, 2018։ Վերցված է սեպտեմբերի 22, 2018 
  19. «George Ezra»։ exposedmagazine։ Վերցված է դեկտեմբերի 25, 2014 
  20. «SBS Alumni News – Simon Balle School»։ simonballe.herts.sch.uk։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 24, 2015-ին։ Վերցված է փետրվարի 10, 2015 
  21. «George Ezra BIMM»։ bimm.co.uk։ Վերցված է հունվարի 7, 2015 
  22. Brian Mansfield, Special for USA TODAY (սեպտեմբերի 14, 2014)։ «On the Verge: George Ezra arrives by way of 'Budapest'»։ USA Today։ Վերցված է դեկտեմբերի 5, 2014 
  23. «A cosy evening with George Ezra at the O2 Arena, London»։ The Financial Times։ մարտի 20, 2019։ Վերցված է հունիսի 12, 2020 
  24. «REVIEW: GEORGE EZRA // DID YOU HEAR THE RAIN? EP»։ When the Gramophone Rings։ Վերցված է հունվարի 11, 2014 
  25. «Interview: George Ezra»։ Thank Folk For That 
  26. acast։ «George Ezra & Friends on acast»։ acast.com։ Վերցված է ապրիլի 4, 2018 
  27. «Podcast of the week: George Ezra's new show with fellow musicians»։ inews.co.uk։ փետրվարի 15, 2018։ Վերցված է ապրիլի 4, 2018 
  28. «George Ezra»։ georgeezra.com 
  29. https://radiopublic.com/phone-a-friend-with-george-ezra-GmDMB2
  30. «George Ezra > UK Charts»։ Official Charts Company 
  31. Peaks in Australia:
  32. «Discografie George Ezra»։ Austrian Charts Portal. Hung Medien։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  33. «Discografie George Ezra»։ Belgium (Flanders) Charts Portal. Hung Medien։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  34. «George Ezra Chart History (Billboard Canadian Albums)»։ Billboard։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  35. «Discographie George Ezra» (enter "George Ezra" into the "Suchen" box)։ German Charts Portal. Hung Medien։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  36. «Discography George Ezra»։ Irish Charts Portal. Hung Medien։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  37. «Discography George Ezra»։ New Zealand Charts Portal. Hung Medien։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  38. «Discographie George Ezra»։ Swiss Charts Portal. Hung Medien։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  39. «George EzraChart History (Billboard 200)»։ Billboard։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  40. «Wanted on Voyage – GEORGE EZRA» 
  41. 41,0 41,1 «BRIT Certified - bpi» (enter "George Ezra" into the "Keywords" box, then select "Search")։ British Phonographic Industry։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  42. «ARIA Charts – Accreditations – 2015 Albums»։ Australian Recording Industry Association 
  43. 43,0 43,1 «Gold–Platin–Datenbank (George Ezra)»։ Bundesverband Musikindustrie (German)։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  44. «George Ezra - Awards»։ swisscharts.com։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  45. «Gold/Platinum - Music Canada»։ Music Canada։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  46. «Gold & Platinum – RIAA»։ Recording Industry Association of America։ Վերցված է ապրիլի 6, 2018 
  47. «New Zealand album certifications – George Ezra – Wanted on Voyage»։ Recorded Music NZ։ Վերցված է 6 April 2018 
  48. «ARIA Australian Top 50 Albums»։ Australian Recording Industry Association։ փետրվարի 25, 2019։ Վերցված է փետրվարի 23, 2019 
  49. «New Zealand album certifications – George Ezra – Staying at Tamara's»։ Recorded Music NZ։ Վերցված է 16 February 2019 
  50. «Cassy O' (EP) by George Ezra»։ iTunes Store։ մարտի 7, 2014։ Վերցված է հուլիսի 16, 2014 
  51. «BBC Music Awards 'Song of the Year' shortlist announced»։ BBC։ դեկտեմբերի 10, 2014։ Վերցված է հուլիսի 22, 2015 
  52. «Sam Smith, Ed Sheeran and Royal Blood lead the nominations for the BRIT Awards 2015.»։ հունվարի 15, 2015։ Վերցված է հունվարի 15, 2015 
  53. McIntyre Hugh (մարտի 3, 2015)։ «Here Are The Winners Of The 2015 YouTube Music Awards»։ forbes.com։ Վերցված է մայիսի 1, 2015 
  54. «Wave 2 Nominees»։ Teen Choice։ Teen Choice։ հուլիսի 7, 2015։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 11, 2016-ին։ Վերցված է հուլիսի 9, 2015 
  55. «2015 MTV Video Music Awards Nominees Revealed: Taylor Swift, Kendrick Lamar, Ed Sheeran & More»։ Prometheus Global Media։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  56. «Artist: George Ezra - Djpunjab Free Mp3 Download»։ Djpunjab Free Mp3 Download (չաշխատող հղում)
  57. «Twenty One Pilots crowned Hottest Record of the Year»։ BBC։ դեկտեմբերի 6, 2018։ Վերցված է դեկտեմբերի 11, 2018 
  58. «Brit Awards 2019: Full list of winners»։ BBC։ փետրվարի 20, 2019։ Վերցված է փետրվարի 21, 2019 
  59. «George Ezra wird mit der GOLDENEN KAMERA 2019 ausgezeichnet» (german)։ Funke Mediengruppe։ մարտի 30, 2019։ Վերցված է մարտի 31, 2019 
  60. «GQ Men Of The Year Awards 2019 winners: From David Beckham to Stormzy»։ GQ։ սեպտեմբերի 4, 2019։ Վերցված է սեպտեմբերի 4, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Zac Brown Band
«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (Saturday Night Live) շոուի երաժշտական հյուր
Մարտի 28, 2015
Հաջորդող՝
Կարլի Ռեյ Ջեպսեն