Ջորջ Գեյլորդ Սիմփսոն
Ջորջ Գեյլորդ Սիմփսոն անգլ.՝ George Gaylord Simpson | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1902[1][2][3][…] Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1984[2][3][5][…] (82 տարեկան) Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆոնդապահ, հնէաբան, կենդանաբան և ինքնակենսագիր |
Հաստատություն(ներ) | Արիզոնայի համալսարան, Հարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | հնէաբանություն և Էվոլյուցիոն կենսաբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Եյլի համալսարան (1926)[6] և East High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][7] |
Գիտական ղեկավար | R. S. Lull? |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Joan Simpson Burns? |
George Gaylord Simpson Վիքիպահեստում |
Ջորջ Գեյլորդ Սիմփսոն (անգլ.՝ George Gaylord Simpson. հունիսի 16, 1902[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 6, 1984[2][3][5][…], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի հնէաբան, կաթնասունների վերացած տեսակների և դրանց միջմայրցամաքային միգրացիայի ուսումնասիրման մասնագետ[15]։ Ագնոստիկ էր։ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1941)[16], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1958)[17]։ Ուսումնասիրողներից շատերը նրան համարում են 20-րդ դարի առավել մեծ ազդեցություն գործած հնէաբանը։
Սիմփսոնն արտակարգ ընդարձակ ու խոր գիտելիքներ էր կուտակել մեզոզոյի դարաշրջանի բրածո կաթնասունների, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բրածո կաթնասունների մասին։ 1940 թվականին առաջին անգամ գործածության մեջ է դրել hypodigm եզրույթը, բազմիցս հանդես եկել բրածո և վերացած կաթնասունների տաքսոնոմիայի մասին հրապարակումներով[18]։ Սկզբնական շրջանում սխալմամբ հակադրվել է մայրցամաքների տեղաշարժի (continental drift) մասին Ալֆրեդ Վեգեների առաջ քաշած տեսությանը[19], բայց երբ ի հայտ են եկել առավել համոզիչ ապացույցներ, ընդունել է սալերի տեկտոնիկայի և մայրցամաքային դրիֆտի ճշմարտացիությունը։
Սիմփսոնը պաշտոնավարել է որպես Կոլումբիա համալսարանի կենսաբանության պրոֆեսոր, բնության պատմության ամերիկյան թանգարանի երկրաբանության ու հնէաբանության բաժանմունքի համակարգող (կուրատոր, 1945-1959 թթ.), Հարվարդի համալսարանի համեմատական կենսաբանության թանգարանի համակարգող (1959-1970 թթ.), երկրի մասին գիտությունների պրոֆեսոր Արիզոնայի համալսարանում (1968-1982 թթ.)[20]:
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմփսոնը 1949 թվականին գործածության մեջ է դրել էվոլյուցիայի սինթետիկ տեսություն գիտական եզրույթը՝ նկատի առնելով մի տեսություն, որն իր մեջ միավորում է Մենդելի օրենքներում արտահայտված ժառանգականության սկզբունքները և Դարվինի էվոլյուցիոն ուսմունքը։ Այդ տեսության մեջ նրա ներդրումն արտացոլվել է Tempo and Mode in Evolution (1944) և Principles of Classification and a Classification of Mammals (1945) գրքերում։
Նրա առաջարկությամբ գիտական գրականություն մուտք են գործել հետևյալ եզրույթները. քվանտային էվոլյուցիա, ադապտիվ գոտի, ֆիլետիկ էվոլյուցիա, մեգաէվոլյուցիա, բրադիտելիա, գորոտելիա, տախիտելիա։
Ճանաչված հնէաբաններց Էդուարդ Կալչինսկին պնդում է, որ Սիմփսոնն առաջինն է ի մի բերել միկրոէվոլյուցիայի մասին պատկերացումներն ու հնէաբանության տվյալները՝ այդ կերպ դնելով միկրէվոլյուցիայի մասին ժամանակակից ուսմունքի հիմքը։ Բացի այդ, նկարագրական տաքսոնոմիան միավորել է ժամանակակից գենետիկայի և վիճակագրական վերլուծության մեթոդների հետ։ Կոլչինսկին կարծիք է հայտնել նաև, որ հենց Սիմփսոնն է ցրել ձիու էվլյուցիայի օրթոգենետիկ բնույթի մասին առասպելը։
Ի պատիվ Ջորջ Սիմփսոնի
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Եգիպտոսում՝ Ֆայումի էոցենային նստվածներում հայտնաբերված բրածո պրիմատի տեսակը Սիմփսոնի պատվին կոչվել է Nosmips aenigmaticus[21]:
Նրա և Ալֆրեդ Ռոմերի պատվին սահմանվել է Ռոմեր-Սիմփսոնի մեդալ (Romer-Simpson Medal), րը 1987 թվականից ի վեր շնորհում է ողնաշարավորների հնէաբանության ընկերությունը (Society of Vertebrate Paleontology):
Պարգևներ և մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1943 — Մերի Քլարկ Թոմփսոնի մեդալ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի կոողմից[22]
- 1944 — Դանիել Ժիրո Էլիոթի մեդալ[23]
- 1950 — Հայդենի անվան երկրաբանական հուշամրցանակ
- 1952 — Փենռոուզի մեդալ
- 1958 — Դարվին — Ուոլլեսի մեդալ
- 1959 — Darwin-Plakette
- 1960 — Գուգենհայմի կրթաթոշակ[24]
- 1962 — Դարվինի մեդալ
- 1962 — Լիննեյի մեդալ
- 1965 — Դանիել Ժիրո Էլիոթի մեդալ
- 1965 — ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ
- Ոսկե ափսե մրցանակ ԱՄՆ-ի Նվաճումների ազգային ակադեմիայի կողմից[25]
- 1973 — Հնէաբանական ընկերության մեդալ/Paleontological Society Medal}}
Գլխավոր աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսագրային հոդվածներ
1936 | Data on the relationships of local and continental mammalian faunas // Journal of Paleontology. — Т. 10. — № 5. — С. 410–414. |
1940 | Antarctica as a faunal migration route // Proceedings of the Sixth Pacific Science Congress of the Pacific Science Association. — Т. 2. — С. 755-768. |
1940 | Mammals and Land Bridges // Journal of the Washington Academy of Sciences. — Т. 30. — № 4. — С. 137-163. |
1943 | Mammals and the Nature of Continents // American Journal of Science. — Т. 241. — № 1. — С. 1-31. |
1947 | Evolution, interchange, and resemblance of the North American and Eurasian Cenozoic mammalian faunas // Evolution. — Т. 1. — № 3. — С. 218-220. |
1950 | History of the fauna of Latin America // American Scientist. — Т. 38. — № 3. — С. 361-389. |
1961 | Historical zoogeography of Australian mammals // Evolution. — Т. 15. — № 4. — С. 431–446. |
Գրքեր
1934 | Attending Marvels: A Patagonian Journal. — Macmillan Company, 1934. |
1944 | Tempo and mode in evolution. — New York: Columbia University Press. |
1951 | Horses: The Story of the Horse Family in the Modern World and Through Sixty Million Years of History. — New York: Oxford University Press, 1987. |
1953 | Evolution and Geography. |
1953 | The Major Features of Evolution. |
1957 | Life: An Introduction to Biology. |
1961 | Principles of Animal Taxonomy. — New York: Columbia University Press. |
1964 | This View of Life. |
1965 | The Geography of Evolution. |
1967 | The Meaning of Evolution: A Study of the History of Life and of Its Significance for Man. — New Haven: Yale University Press, 1949. |
1976 | Penguins. |
1978 | Concession to the Improbable. |
1980 | Splendid isolation : the curious history of South American mammals. — New Haven: Yale University Press, 1980. |
1982 | The Book of Darwin. — New York: Washington Square Press, 1982. |
1996 | The Dechronization of Sam Magruder (посмертно опубликованная новелла). |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Romer A. S. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Симпсон Джордж Гейлорд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 6,0 6,1 https://gsas.yale.edu/documents/wilbur-cross-medalists-1966-2023-year
- ↑ CONOR.Sl
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.nasonline.org/programs/awards/evolution-earth-and-life.html
- ↑ Past Award & Medal Recipients — GSA.
- ↑ https://www.linnean.org/the-society/medals-awards-prizes-grants/the-darwin-wallace-medal — Linnean Society of London.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 326.
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
- ↑ https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000018835
- ↑ Simpson G.G. 1940. Mammals and land bridges. Journal of the Washington Academy of Sciences 30: 137–163. See Charles H. Smith's website for full text: [1]
- ↑ George G. Simpson Արխիվացված 2018-10-31 Wayback Machine (անգլ.)
- ↑ Simpson; George Gaylord (1902 - 1984)(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Simpson, G. G. (1940). «Types in modern taxonomy». American Journal of Science. 238 (6): 413–426. Bibcode:1940AmJS..238..413S. doi:10.2475/ajs.238.6.413. p. 418.
- ↑ Simpson G.G. 1953. Evolution and geography: an essay on historical biogeography with special reference to mammals. Oregon State System of Higher Education: Eugene, Oregon.
- ↑ Gould-Simpson Building, Univ. of Arizona Արխիվացված Հունիս 15, 2009 Wayback Machine
- ↑ What is it? — 37 million year old fossil primate puzzles Արխիվացված 2010-05-15 Wayback Machine
- ↑ «Mary Clark Thompson Medal». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Daniel Giraud Elliot Medal». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Джордж Симпсон на сайте Мемориального фонда Джона Саймона Гуггенхайма». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Симпсон Дж. Г. Темпы и формы эволюции. М.: Госиздат, 1948. — 358 с.
- Воронцов Н. Н. Развитие эволюционных идей в биологии М.: Прогресс-Традиция, 1999. С. 424—428. ISBN 5-88800-107-4
- Колчинский Э. И. Глава 12. Дж. Г.Симпсон и учение о макроэволюции // Создатели современного эволюционного синтеза / Под ред. Э. И. Колчинского. М.: Нестор-История, 2012. ISBN 978-5-905986-42-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- George Gaylord Simpson — full and comprehensive biography by L. F. Laporte
- George Gaylord Simpson — biographical sketch from The Stephen Jay Gould Archive
- George Gaylord Simpson — a short biography from the PBS Evolution website
- George Gaylord Simpson Papers American Philosophical Society
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Գեյլորդ Սիմփսոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Գեյլորդ Սիմփսոն» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1984 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Հնէաբաններ
- Թանգարանային աշխատակիցներ