Ջորջ Բոլդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բոլդոկ
անգլ.՝ George Baldock
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն և  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1993(1993-03-09)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Բաքինգհեմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Անգլիա Միլթոն Քինս Դոնս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2017 Անգլիա Միլթոն Քինս Դոնս 104 (2)
2011  Անգլիա Նորթհեմպտոն Թաուն 5 (0)
2012  Անգլիա Թամուորթ 3 (0)
2012  Իսլանդիա Վեստմանաեյրայր 16 (1)
2012  Անգլիա Թամուորթ 15 (1)
2015—2016  Անգլիա Օքսֆորդ Յունայթեդ 39 (3)
2017— Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 109 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջորջ Բոլդոկ (ռուս.՝ George Baldock, մարտի 9, 1993(1993-03-09)[1], Բաքինգհեմ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Շեֆիլդ Յունայթեդի» աջ պաշտպան։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միլթոն Քինս Դոնս» ակումբի սան է։ Նրա ավագ եղբայրը՝ Սեմ Բոլդոկը, նույնպես «ՄՔ Դոնսի» սան է։

«Դոնսի» հիմնական կազմում Ջորջը նորամուտը նշել է 2010 թվականի մայիսի 8-ին, «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով[2]։ 2011 թվականի մայիսի 7-ին առաջին անգամ դաշտ է դուրս եկել «ՄՔ Դոնսի» մեկնարկային կազմում՝ մասնակցելով «Օլդհեմ Աթլետիկի» դեմ խաղին[3]։

2011 թվականի հոկտեմբերի 30-ին տեղափոխվել է «Նորթհեմփթոն Թաուն» ակումբ` մեկ ամիս ժամկետով։ 2012 թվականի մարտին վարձավճարով տեղափոխվել է «Թամուորթ»։ 2012 թվականի մարտի 24-ին «Գեյթսհեդի» դեմ խաղում նշել է նորամուտն ակումբում։

2012 թվականի մայիսի 3-ին վարձավճարով տեղափոխվել է իսլանդական «Վեստմանաեյրայր» ակումբ[4]։ Երեք օր անց նշել է նորամուտն Իսլանդիայի բարձրագույն դիվիզիոնում՝ մասնակցելով «Սելֆոսի» դեմ խաղին[5]։ 2012 թվականի հունիսի 20-ին խփել է իսլանդական ակումբի կազմում իր առաջին գոլը «Գրինդավիկի» դեմ խաղում[6]։ Հուլիսի 5-ին Բոլդոկը նորամուտը նշել է եվրագավաթներում՝ «Վեստմանաեյրայրի» մեկնարկային կազմում մասնակցելով իռլանդական «Սենտ Պատրիքս Աթլետիկի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը։ Բոլդոկն իսլանդական ակումբում հանդես է եկել մինչև 2012 թվականի օգոստոսի վերջը։

2012 թվականի սեպտեմբերին Բոլդոկը դարձյալ վարձավճարով տեղափոխվել է «Թամուորթ»։ Թիմում հանդես է եկել մինչև տարեվերջ, որից հետո վերադարձել է «Միլթոն Քինս Դոնս»։

2014 թվականի օգոստոսի 26-ին Բոլդոկը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության հիշարժան խաղին, որում «դոնսը» 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել Լուի վան Գալի թիմի նկատմամբ[7]։

2015 թվականի փետրվարին Բոլդոկը վարձավճարով տեղափոխվել է «Օքսֆորդ Յունայթեդ»։ 2015 թվականի ամռանն ակումբը երկարաձգել է նրա վարձավճարի ժամկետը 2015/16 մրցաշրջանում[8]։ Դարձել է «Օքսֆորդի» առանցքային խաղացողներից մեկը մրցաշրջանում և ընդգրկվել է Լիգայի 2-ի խորհրդանշական «Տարվա թիմի» կազմում[9][10]։

2016 թվականի հունվարի 28-ին պաշտպանը վարձակալությունից հետ է կանչվել իր ակումբ[11]։ 2015/16 մրցաշրջանի ավարտին Բոլդոկը դարձել է «ՄԿ Դոնսի» հիմնական աջ պաշտպանը և ստացել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը[12]։ 2016 թվականի հուլիսի 29-ին Ջորջը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2018 թվականը[13]։ 2016 թվականի նոյեմբերի 26-ին Բոլդոկն իր 100-րդ խաղն է անցկացրել «Դոնսում» (դա «Քովենթրի Սիթիի» դեմ խաղն էր»)[14]։

2017 թվականի հունիսի 13-ին Բոլդոկը տեղափոխվել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում որակավորված «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբ` կնքելով երեք տարվա պայմանագիր[15]։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին թիմի կազմում նորամուտը նշել է Չեմպիոնշիփում` մասնակցելով «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղին[16]։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Ջորջը խփել է իր առաջին գոլը «Յունայթեդի» կազմում` «Սանդերլենդի» դեմ խաղում[17]։

2018/19 մրցաշրջանում թիմին օգնել է Չեմպիոնշիփում զբաղեցնել երկրորդ տեղը՝ ապահովելով վերադարձը Պրեմիեր լիգա 12 տարվա բացակայությունից հետո[18]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեֆիլդ Յունայթեդ
  • Երկրորդ տեղը Չեմպիոնշիպում` 2018/19[19]
Անձնական ձեռքբերումներ
  • Տարվա լավագույն խաղացող «Միլթոն Քինս Դոնս» ակադեմիայում` 2010/11
  • Տարվա երիտասարդ խաղացող «Միլթոն Քինս Դոնս» ակադեմիայում` 2015/16
  • «Տարվա թիմի» անդամ ՊՖԱ վարկածով` 2015/16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «MK Dons 0-0 Brighton» (անգլերեն)։ BBC Sport։ 2010-05-01 
  3. «Oldham 1-2 MK Dons [[BBC Sport]]» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-05-07 
  4. Magnús Már Einarsson (2012-05-03)։ «George Baldock til ÍBV (Staðfest)» (իսլանդերեն)։ Fótbolti.net 
  5. «Selfoss vs. ÍBV» (անգլերեն)։ Soccerway.com։ 2012-05-06 
  6. «Grindavík vs. ÍBV» (անգլերեն)։ Soccerway.com։ 2012-06-20 
  7. Chris Osborne (2014-08-26)։ «Milton Keynes Dons 4-0 Manchester United» (անգլերեն)։ BBC Sport 
  8. «George Baldock agrees season-long Oxford loan from MK Dons» (անգլերեն)։ BBC Sport։ 2015-06-30 
  9. «Defender included in PFA Team of the Year» (անգլերեն)։ MKDons.com։ 2016-04-22 
  10. «PFA awards: Leicester and Spurs dominate Premier League team» (անգլերեն)։ BBC Sport։ 2015-04-21 
  11. «Baldock's coming back» (անգլերեն)։ MKDons.com։ 2016-01-28 
  12. «Martin named Player of the Year» (անգլերեն)։ MKDons.com։ 2016-05-03 
  13. «Baldock commits future to Club» (անգլերեն)։ MKDons.com։ 2016-07-29 
  14. «Baldock joins elite club» (անգլերեն)։ MKDons.com։ 2016-11-30 
  15. «George Baldock: Sheffield United sign MK Dons defender for undisclosed fee» (անգլերեն)։ BBC Sport։ 2017-06-13 
  16. «Bolton Wanderers 0-1 Sheffield United» (անգլերեն)։ BBC Sport։ 2017-09-12 
  17. «Sheffield United 3-0 Sunderland» (անգլերեն)։ BBC Sport։ 2017-12-26 
  18. «Sheffield United promoted to Premier League after Leeds draw» (անգլերեն)։ BBC Sport։ 2019-04-28 
  19. John Anderson Football Yearbook 2019–2020. — London, 2019. — P. 320–231. — ISBN 978-1-4722-6111-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]